Թուք ու Մուր :

Էպոսագետը Իվանիշվիլիին եւ Պուտինին կոչ է անում չգալ Հայաստան

14.1.13

Էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին հետաքրքրում է, թե այդ ինչ լուրջ եւ շտապ հարց կա Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին գալիս է Հայաստան, եւ, օրինակ, Սերժ Սարգսյանը Վրաստանի վարչապետին ընդունում է որպես գործող նախագահ, թե որպես նախագահի թեկնածու: Վրաստանի վարչապետի այցելությունը նախագահի էպոսագետ թեկնածուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ որակեց որպես ՀՀ ներքին կյանքին միջամտելու կոպիտ գործ: Վարդան Սեդրակյանը կոչ արեց Վրաստանի վարչապետին զերծ մնալ ՀՀ կատարելիք այցից եւ նշեց, որ Իվանիշվիլիի կատարելիք այցելությունը միակ պաշտոնական այցելությունը չէ ՀՀ:
«Ընկեր Վլադիմիր Պուտինն էլ է այցելու Հայաստան` իր աջակցությունը հայտնելու Սերժիկ Սարգսյանին»,- հայտարարեց Սեդրակյանը եւ ՌԴ նախագհին էլ կոչ արեց զերծ մնալ ՀՀ կատարելիք այցից:
Էպոսագետը հիշեցրեց նաեւ, որ նախագահ ընտրվելուց հետո ճանաչելու է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.