Թուք ու Մուր :

Նախագահական ընտրությունները ավարտվեցին

27.2.13

Նախագահական ընտրությունները ավարտվեցին, շուտով կհրապարակվեն վերջնական արդյունքները: Սակայն արդեն հավաքած ձայների հարաբերկացությունից պարզ է` նախագահական ընտրություններում վերընտրվել է Սերժ Սարգսյանը: Ինչպես գիտենք ժողովրդավարական երկրներում ընտրությունները համարվում են ամենակարևոր քաղաքական իրադարձությունները: Սակայն այս ընտրությունների նկատմամբ քաղաքական ուժերի կողմից դեռ պահպանվում է, որոշակի իներտություն, մասնավորապես խոսքս վերաբերում է ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին և ԲՀԿ-ին: Նշեմք, որ այս ուժերը չմասնակցեցին նախագահական ընտրություններին իրենց թեկնածուով, ԲՀԿ-ն հայտարարեց, որ չի մասնակցում և չի սատարում, ՀԱԿ-ը, այսինքն` Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր չմասնակցելու մասին, ինչպես նաև լռությամբ անցկացրեցին իրենց համակիր ՀԱԿ անդամ կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանին սատարելու հանգամանքը, իսկ ՀՅԴ-ն հայտարարեց, որ չի մասնակցում բայց իր կողմնակիցներին հորդորեց քվեարկել ընդդիմդաիր թեկնածուներից որևէ մեկին: 
Այսօր արդեն ավարտվել են նախագահական ընտրությունները, այս ուժերը նույնիսկ հայտարարությամբ հանդես չեն եկել երկրում տեղի ունեցած քաղաքական կարևոր իրադարձության վերաբերյալ: Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս քաղաքական ուժերը ընտրությունների վերաբերյալ որևէ կարծիք չունեն, իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ ոչ միայն կարծիք չունեն, այլ նաև հետաքրքրություն չունեն քաղաքական իրադարձության վերաբերյալ: Համարենք, որ հայտարարությունը ինչ-որ մի տեղ հետընտրական զարգացումների ատրիբուտ է, իսկ քվեարկության մասնակցության արհամարհանքն արդեն անընդունելի է: Քանի որ քվեարկությունը ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական պարտավորություն է, որը չի իրացվում: Շատ երկրներում քվեարկության չմասնակցելը սանկցիավորված է օրենքով և ունի համապատասխան պատիժ` տուգանք:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.