Թուք ու Մուր :

Ն. Բասկովին «խառնել են կեղտի հետ»

27.12.12

Ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովը հայտարարել է, որ բոյկոտում է НТВ հեռուստաալիքը և այսուհետ ու այլևս ոչ մի դեպքում չի համագործակցի այդ հեռուստաալիքի հետ: «Ինձ համար պարզապես այլևս գոյություն չունի НТВ հեռուստաալիքը. դա սկզբունքի հարց է»: Այս մասին երգիչը գրել է Թվիթերի իր բլոգում: Կոնֆլիկտի պատճառ է դարձել երգչին նվիրված ֆիլմը, որը ցուցադրվել է «Անկեղծ խոստովանություն» հաղորդման շրջանակներում և ստացել «Ճշմարտություններ և ստեր Նիկոլայ Բասկովի մասին» վերնագիրը:
Ֆիլմում լրագրողները բացահայտել են Բասկովի գաղտնիքները' սկսած այն բանից, թե որքանո՞վ է Բասկովը «իրական շիկահեր» և վերջացրած օպերային բեմի պրեֆեսիոնալների մեկնաբանություններով' կապված Բասկովի' օպային լավ երգիչ լինել-չլինելու փաստի հետ: Նրանք բաժանվել են երկու մասի. մի մասը կարծում է, որ Բասկովն ընդհանրապես օպերային ձայն չունի, մյուսները' որ նա իսկական տաղանդ է: Ֆիլմում նաև քննարկման է դրվել Բասկովի սեռական կողմնորոշվածության հարցը: Երգիչը հայտարարել է, որ այս ֆիլմում իրեն «խառնել են կեղտի հետ»:
Շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ աջակցել են Բասկովի բոյկոտը. Նրանց շարքում են Տինա Կանդելակին, Լերա Կուդրյավցևան, Անաստասիա Վոլոչկովան և այլք:
Համացանցում հայտնվել է նաև մի հարցազրույց' Բասկովի նախկին կնոջ' Սվետլանա Շպիգելի հետ: Շպիգելն ասել է, որ Նիկոլայը ժամանակ չի գտնում նույնիսկ իր որդի Բրոնիսլավի հետ հանդիպելու համար: Կայքերից մեկն էլ գրում է, որ որդուց վերցրել են հոր ազգանունն, ու նա դարձել է Բրոնիսլավ Շպիգել:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.