Թուք ու Մուր :

Ինչի՞, Սամվել Ալեքսանյանն օլիգա՞րխ է. Սերգո Կարապետյան

27.12.12

Գյուղատնտեսության մեջ օլիգարխներ չկան: Երեկ նման հայտարարություն արեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պարզաբանելով, որ հողերի խոշորացումն անհրաժեշտ է ավելի արդյունավետ գյուղատնտեսություն վարելու համար:
«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը' ձկնաբուծությունում Սամվել Ալեքսանյանն է գործունեություն սկսել, Ս. Կարապետյանը հակադարձեց. «Ինչի՞, ինքը օլիգա՞րխ է: Այսօր գիտե՞ք քանի ձկնաբուծական տնտեսություն կա հանրապետությունում: Այսօր մենք ունենք մոտ 250 ձկնաբուծական տնտեսություն»:
Ս. Կարապետյանը փորձեց նաև փարատել մանր ձկնաբուծարանների մտավախությունը, ըստ որի' խոշորների ստեղծման հետևանքով իրենք կսնանկանան. «Մտավախություն թող չունենան, մանրերը պետք է զարգանան, մանրերը պետք է իրենց պայմանները բարելավեն, իրենց տեխնոլոգիաները համապատասխանեցնեն այսօրվա պահանջներին, որպեսզի գոյատևեն»:
Անցած տարի ոլորտի արտադրանքի ծավալը կազմել է 1150 տոննա, այս տարի՝ 2000 տոննա, իսկ հաջորդ տարի նպատակ կա ծավալները եռապատկելու: Մեր հարցին՝ հնարավոր կլինի՞ նման ծավալներն իրացնել, Ս. Կարապետյանը պատասխանեց, որ շատ մեծ պահանջարկ կա Ռուսաստանում:
Ձկնաբուծությունում ջրի կորուստները նվազեցնելու համար նախատեսվում է նորագույն տեխնոլոգիաներ ներդնել և կիրառել ջրի փակ կամ կիսափակ ցիկլով արտադրություն, որպիսին գործում է եվրոպական շատ երկրներում, ինչի արդյունքում ջուրը կխնայվի 70-80%-ով:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.