Թուք ու Մուր :

Այսօր տեսնում ենք ընդդիմադիր հատվածի հիասթափություն

10.1.13

Նախագահական ընտրություններում` «պայքարը լինելու է երկրորդ տեղի համար» թեզը շրջանառության մեջ էր դրվել դեռ անցած տարվանից, սակայն արդեն այսօր կարծես թե առարկայական բնույթ է ստանում: Սկսել են շրջանառվել անուններ` ով կլինի երկրորդը` Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ Հրանտ Բագրատյանը: Լավ, ասենք, երկրորդ տեղում եղավ նշված թեկնածուներից մեկը, ի՞նչ ունի նա դրանից: 
Խոսվում է, որ եթե լինի Հրանտ Բագրատյանը, ապա նա կդառնա վարչապետ: Սակայն մի նկատառում` վարչապետը խորհրդարանի մեծամասնություն կազմող ուժի մոտ հեղինակություն վայելող անձն է, իսկ Հրանտ Բագրատյանի պարագայում, կասկածում եմ որ ՀՀԿ-ում հեղինակություն վայելի: Այդ իսկ պատճառով Բագրատյանի վարչապետության հարցը այդքան էլ լուրջ չէ: Եթե ելնենք այն տրամաբանությունից, որ Հրանտ Բագրատյանը եղել է նախկին վարչապետ, իսկ այժմ խոսվում է նրա վարչապետ լինելու մասին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ընտրություններից հետո հնարավոր է դառնա ԱԳ նախարար:
Հ.Գ. Ընտրություններից հետո առավել հետաքրքրական կլինի այն, թե ինչպիսիսն է լինելու ընդդիմության պահվածքը: Այսօր տեսնում ենք ընդդիմադիր հատվածի հիասթափություն, որի վերականգնումը կարծում եմ երկար կտևի:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.