Թուք ու Մուր :

ԴԱՍԱԿԱՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

25.1.13

Կուսակցության լիդեր-անդամներ-կողմնակիցներ-համակիրներ՝ դասական տեսակն է: Հայաստանում՝ կուսակցության թագավոր՝ եթե նա ԳՄՓ, կուսակցությունը ևս ԳՄՓ, ապա անդամներ՝ ավելի կոնկրետ 1. արջի ծառայությամբ զբաղվող "էլիտար" դեմքեր, 2. Թաղային հեղինակություններ, 3. Կուսակցության ջահելներ՝ լավ տղեք, 5. շտաբների ղեկավարներ՝ ցուցակների վերահսկողությամբ զբաղվողներ, 6. Շենքերի պատասխանատուներ, 7. Շենքի մուտքերի պատասխանատուներ՝ անձնագրային տվյալներ հավաքողներ և բերանից խոսք քաշողներ: Առանձին խումբ են կազմում պատվիրակված վերլուծաբաններն ու հարցում անցկացնողները՝ Ահարոն Ադիբեկյանի գլխավորությամբ: Վերջինիս գլխավոր գործառույթը ընտրություններից 3 ամիս առաջ ընդդիմադիր թեկնածուի շանսերը բարձր գնահատելն է, իսկ 2 ամիս անց՝ շրջադարձը օգուտ իշխանական թեկնածուի կատարելը: Առանձնահատուկ կարգավիճակ ունեն տաքսու և գազելների վարորդները, որոնց պարտականությունն է կայանել շենքերի դիմաց և էլիտար ծառայություն մատուցել, որպեսզի մարդկանց ոտքերը չցավեն ընտրատեղամաս գնալիս: 
Հիմա ամենահամեղ մասը: Ընտրատեղամասեր՝ "ընդմիջման ժամ", դիտորդների և վստահված անձանց համար բացվում է շռնդալից, ճոխ, տեղը տեղին հայկական հյուրասիրությանը վայել սեղան. կեր, խմի, քեֆ արա: Այդ ընթացքում համապատասխան մարդիկ իրենց գործը գիտեն: Կարգը պահպանող ոստիկանները պետք է պարտադիր լինեն, բայց տվյալ դեպքում հակառակն է՝ կարգն է պահպանում իրենց: Մինչդեռ ոստիկանի հագ ու կապը, տեսքը, դիրքը պետք է լինի այնպիսին, որ իր հետ դուքով խոսեն, կարգն է այդպիսին, իսկ նրանք էլ պարտավոր են դուքով խոսել քաղաքացու հետ: Բայց սա հայկական իրականությունից չէ արդեն: Զբոսնում ենք, արևածաղիկ "չրթում", ու նայում ենք, ինչպես են լավ տղեքը կարգ պահպանում: Մինչդեռ մասնագետներն ասում են ժամանակը ռացիոնալ է պետք օգտագործել: Ասանից երեք խնձոր ընկավ՝ մեկն ասողին, մեկը լսողին, մեկն էլ ականջ դնողին:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.