Թուք ու Մուր :

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՎԵՇՏԸ

25.1.13

Փաստորեն ստացվում է այնպես, որ ժողովրդավարության առաջնային հիմքերից մեկը՝ ընտրությունները, Հայաստանում վերածվում են շատ գեղեցիկ բեմադրված թատերական ներկայացման, այնքան գեղեցիկ, որ անգամ այսօր հայկական սերիալների սցենարիստները կնախանձեն այդպիսի բարձր որակին: Սերիալի և ընտրության թեև միակ տարբերությունը Հայաստանում՝ դերասաններն են: Սերիալում խաղում են դերասաններ (որոնցից շատերը մասնագիտությամբ դերասան չեն), ընտրություներում՝ քաղաքական դերասաններ (որոնցից շատերն իրականում քաղաքականությունից կիլոմետրերով հեռու են): Մինչդեռ բովանդակային և սցենարային առումով ոչ մի տարբերություն: Բովանդակությամբ դատարկ ու աղքատ են և հայկական սերիալները և ընտրությունները: Սերիալում սցենարային կարուսելը կատարվում է ամեն օր, ընտրություններում՝ 5 տարին մեկ: Սերիալում ամեն օր են համոզում, որ Ես քեզ սիրում եմ, ընտրություններում 5 տարին մեկ են համոզում, որ Ես ձեզ սիրում և հարգում եմ: Թե սերիալի և թե ընտրության դեպքում փոխանակ վարի ժողովուրդը, հակառակն է՝ վարում են ժողովրդին (ժողովրդավարություն բառի փայլուն երկիմաստություն): 20 տարի շարունակ փորձում ենք տրանսֆորմացվել, արդյունքում թե սերիալում, թե ընտրություններում ստացվում է COPY PASTE՝ բացասական երանգներով: Հեռուն չենք գնում, բացում ենք Նժդեհի մտքերը ու կարդում ենք. "Կուլտուրան, եթե ազգային չէ, կուլտուրա չէ, ինչպես ազգը, եթե կուլտուրական չէ, ազգ չէ: Ամեն վախկոտ կեսնաբանորեն անբարոյական է: Անհայրենիք դարձած մի ժողովրդի համար չկա ավելի բարձր և նվիրական նպատակ, քան իր հայրենիքի` իր հավիտենական սեփականության վերստացումը: Ճիշտ է, չկան անտականք ազգեր, բայց հայ տականքը կմնա անմրցելի: Ուզո՞ւմ ես հաղթահարել ցավդ... Արձանացրու այն, ապա կանգ առ նրա առջև ու ասա. "Այո, բարեկամ, անծանոթ չենք իրար, քանզի առաջ ես ճանաչում էի ուրիշներին, քեզնից ավելի մեծերի: Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա եւ մի՛ ստիր: Ստել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց ...": Հետևությունները թողնում եմ ձեզ:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.