Թուք ու Մուր :

Ի՞նչ են ծխում մեր թեկնածուները, որ մոտները սենց գլյուկեր ա լինում

9.1.13

Ինձ համար ամենաակտուալ հարցը՝ կապված նախագահական ընտրությունների հետ, կայանում է նրանում, թե ի՞նչ են ծխում մեր թեկնածուները, որ մոտները սենց գլյուկեր ա լինում։ Օրինակ, վերցնենք քաղաքական դաշտի նորահայտ գիգանտ ու նախագահացու «Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանի մտքի մարգարիտը.
... Սահմանադրության մեջ հստակ ասվում է, որ Հայաստանի նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ապա էլ ինչո՞ւմն է խնդիրը, ի՞նչ 8 միլիոն ընտրագրավի մասին է խոսքը...
Էհ պարոն Սիմոնյան ջան, որ 8 միլլիոն դրամի պարագայում են էսքան ծաղրածուներ հավաքվել, բա որ դա՞ էլ չլիներ, պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ կլիներ։ Այդ ժամանակ, մեզ մոտ առանց այն էլ վատ ընտրությունները կվերածվեին բրազիլական կառնավալի, որովհետև Ձեր տրամաբանության համաձայն, հանգիստ կկարողանային առաջադրել Աղի Հանքի գժեր, կայարանի բոմժեր և այլք։
Հետո, սահամանադրությունը հիմքն ա, իսկ գրավի պահը ոչ մի կերպ դուրս չի գալիս այդ հիմքի տիրույթից։ Վերցրեք ցանկացած երկիր, որտեղ գործում է ներկայացուցչական համակարգ ու ցույց տվեք, թե որտե՞ղ է սահամանադրությամբ ակնարկվում ընտրագրավի պահը։
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.