Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Իռլանդիա. Show all posts
Showing posts with label Իռլանդիա. Show all posts

Իռլանդիան օրինականացնում է աբորտը

19.12.12

Իռլանդիան պատրաստ է օրինականացնել հղիության արհեստական ընդհատումները՝ աբորտները, եթե հղիությունը ցանկացած տիպի սպառնալիք է պարունակում մոր կյանքի համար. գրում է Russia Today-ը:
Նման որոշում է կայացվել հնդկուհի Սավիթա Խալափավանարի մահվանից հետո երկրում ծայր առած զանգվածային բողոքի ցույցերի ներքո:
Իռլանդիայի իշխանությունները ստիպված էին զիջումների գնալ հասարակական կարծիքի ճնշման տակ: Ողբերգական դեպքը, որը բողոքի ցույցեր էր առաջ բերել Իռլանդիայում, Անգլիայում, Հնդկաստանում, տեղի էր ունեցել մի քանի շաբաթ առաջ, երբ 17 շաբաթական հղիություն տանող հնդկուհին դիմել էր բժշկի՝ գանգատվելով առողջական վիճակից: Բժիշկներն ախտորոշել էին պտղի անկենսունակություն, սակայն հրաժարվել էին ընդհատել հղիությունը, քանի որ Իռլանդիան կաթոլիկ երկիր է, և քանի դեռ պտղի սիրտը բաբախում է, աբորտ անելն արգելված է: Կնոջ մոտ արյան վարակում էր տեղի ունեցել, ինչի արդյունքում մահացել էին թե՛ մայրը, թե՛ չծնված երեխան:
Դեպքին միջամտել էր նաև հնդկական կառավարությունը:
Իռլանդիայում 1861 թվականից գործում է աբորտն արգելող օրենք, որը 1992թ. իշխանությունների կողմից մեղմացվել էր ևս մեկ ողբերգական միջադեպի ֆոնի վրա, երբ բռնաբարության հտևանքով հղիացած աղջիկն ինքնասպան էր եղել՝ չկարողանալով օրինական ճանապարհով ընդհատել իր հղիությունը:
Օրենքում փփոխություններ կատարվեցին, որոնց համաձայն՝ հղիությունը թույլատրվում է ընդհատել այդ դեպքում, երբ պտուղը վտանգ է պարունակում մոր կյանքի համար, այդ թվում՝ և ինքնասպանության վտանգ: Սակայն այդ որոշման սահմանների և ձևակերպումների «լղոզված» լինելու պատճառով բժիշկները չեն դիմում ռիսկի՝ հրաժարվելով աբորտներ կատարելուց:
Հարցի կապակցությամբ Իռլանդիայի առողջապահության նախարարը նշել է, որ նախարարների խորհուրդը կքննարկի այդ հարցի շուրջ բոլոր վիճելի կողմերը:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.