Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Սումգայիթի ջարդեր. Show all posts
Showing posts with label Սումգայիթի ջարդեր. Show all posts

Սումգայիթի ջարդեր. 25 տարի անց

28.2.13

Սումգայիթ (ադրբ. Sumqayıt). քաղաք Ադրբեջանում, որը գտնվում է Կասպից ծովի ափին, Բաքվից 30 կմ հյուսիս։ Քաղաքի բնակչությունը մոտ 357,900 մարդ է, տարածքը՝ մոտ 83 կմ², այն Ադրբեջանի 3-րդ խոշոր քաղաքն է։
Սումգայիթի ներկա տարածքում առաջին բնակավայրեր են եղել 16-րդ դարի վերջերից։ 1935-ին Խորհրդային իշխանությունները որոշում են կայացրել այդ տեղանքում զարգացնել ծանր արդյունաբերություն։ 1938-1941 թվականներին կառուցվեց ջերմաէլեկտրակայանը որը պետք է էլեկտրականությամբ ապահովեր Բաքվի զարգացող նավթաարդյունաբերությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցվեցին քիմիական և մետաղագործական համալիրներ։ Արդյունաբերության զարգացումը բնակչության մեծ հոսք ապահովեց, և 1949-ի նոյեմբերի 22-ին Սումգայիթը ստացավ քաղաքի կարգավիճակ։
Սումգայիթը աշխարհին առավել հայտնի դարձավ 1988-ի փետրվարի 26-ից հետո, երբ այդ քաղաքում սկսվեցին կազմակերպված և պլանավորված հայկական բնակչության ջարդեր։ Այդ ջարդերն առաջին էթնիկ բռնություններն էին ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցան ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման մեջ, այնպես էլ՝ Ղարաբաղյան պատերազմի բռնկման։
1988 թվականի փետրվարի 26-29-ը ադրբեջանական Սումգայիթ քաղաքը հեղվեց հայերի արյամբ։
Վաղ առավոտից սկսվեց հայերի՝ մանրակրկիտ կազմակերպված և նախապատրաստված դաժան ջարդը։
Այդ օրերին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության բնաջնջում սկսվեց, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին տասնյակ և սպանվեցին 53 մարդ, ընդ որում, սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:
Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չարեց հայ բնակչությանը պաշտպանելու համար: Ադրբեջանցի հրեշն արդեն արել էր իր սև գործը…
Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնությունն էր ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցավ ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման, այդպես էլ Ղարաբաղյան պատերազմի բռնկման մեջ։
Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկման և միջազգային հանրության ապատեղեկացման արդյունքում Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվեց հակահայկական ուժեղ քարոզչությունը, ինչը հանգեցրեց 1990թ. հունվարի Բաքվի կոտորածների, որոնց զոհ գնացին հարյուրավոր խաղաղ հայ բնակիչներ: 1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող հայերի զանգվածային ջարդերի արդյունքում վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը՝ առնվազն կես միլիոն մարդ:
Կոտորածները ոչ այլ ինչ էին, քան պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնց պահանջն էր իրականացնել ինքնորոշման իրենց սահմանադրական իրավունքը:
1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունվել է Սումգայիթի կոտորածը դատապարտող բանաձև, որում, մասնավորապես, ասվում է.
«Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի՝ Հայաստանի մաս հանդիսանալու պատմական իրողությունը (մարզի բնակչության 80%-ը կազմում են հայերը), ինչպես նաև 1923 թ.-ին այս մարզ’ կամայական որոշմամբ Ադրբեջանին միացնելու հանգամանքը, ինչպես նաև 1988թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը,և նկատի ունենալով, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակի պատճառով տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ Սումգայիթում և բռնություններ Բաքվում, ինչի հետևանքով հայերի համար վտանգավոր է ապրել Ադրբեջանում, դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների հանդեպ բռնություններն ու ճնշումները»:
Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն դատապարտել Սումգայիթի ջարդերը կամ ափսոսանք հայտնել էթնիկական զտումների համար: Հակառակը՝ Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես զոհ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյամարտը ներկայացնելով որպես «ագրեսիա»՝ կոպտորեն աղավաղելով փաստերը, իսկ հայերի հանդեպ ցեղասպանություն իրականացրած ոճրագործները մինչ օրս մնում են անպատիժ:
Այդ օրերին հազարավոր մարդիկ զոհ գնացին խուժանի բռնությանը։ Կատարվածի մասին կան բազմաթիվ ֆիլմեր, տեսանյութեր, փաստեր և վկայություններն։ Եղավ դատավարություն։ Նույնիսկ ադրբեջանական պաշտոնական մամուլն արձանագրեց հայերի սպանության փաստը։
Այնուամենայնիվ, Սումգայիթի ջարդերից 25 տարի անց էլ հարցն իրավական լուծում դեռ չի ստացել։

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.