Թուք ու Մուր :

Սամվել Ալեքսանյանը փորձել է Աժ պատգամավորներից մեկին տանել-ցույց տալ իր սենյակը, բայց չի գտել

19.12.12

Վերջապես «Հրապարակին» հաջողվել է գտնել Սամվել Ալեքսանյանին պատկանող Աժ սենյակը:
Հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել այնտեղ: Պարզվում է' ինը տարի այդ սենյակը պատկանում է գործարարությամբ չզբաղվող, կնոջ խնամքի տակ հայտնված օրենսդիր մարմնի ներկայացուցչին, սակայն այն, ինչպես Սամվել Լիմինդրովիչը, բավականին լաբիրինթոսային է' գտնվում է խորհրդարանի շենքի «ամենաբանուկ» մասում, և «Թեհրան-43» ֆիլմի մոտիվները կիրառելով լոկ' հնարավոր է գտնել այն տանող ուղին:
Սամվել Ալեքսանյանը երբեք այդ սենյակում չի լինում, այն գտնվում է շենքի ձախ կողմի, դահլիճի աստիճանների տակով գնացող, առաջին հարկի բուժկետի կողմերում, դեպի ձախ' Ռուբեն Հայրապետյանի սենյակի հարևանությամբ: Երկուսն էլ մի քանի տարի առաջ վերանորոգել են իրենց օրենսդիր աշխատասենյակները, պինդ փակել-գնացել: Օրերս Սամվել Ալեքսանյանը փորձել է Աժ պատգամավոր-օլիգարխ իր «ախպերներից» մեկին տանել-ցույց տալ այդ սենյակը, չի գտել, վերջինիս հետ երկար-բարակ միջանցքներում թափառելուց հետո հետ է դարձել: Սամվել Ալեքսանյանը, պարզվում է, նաև օգնական չունի, ինչպես պահանջում է Աժ կանոնակարգը, չի էլ ունեցել: «Բայց իր ինչի՞ն է պետք»,- զարմացած հարցրել են Աժ պատասխանատուները:
Ի դեպ, նրանք նաև տեղեկացրել, որ կից' Ռուբեն Հայրապետյանի սենյակը շուտով նոր տեր կունենա, այն կտրամադրվի նորընտիր պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին' Տարոնի աներձագին:
Share this Article on :
 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.