Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label ԱԺ. Show all posts
Showing posts with label ԱԺ. Show all posts

Քննարկում՝ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում

28.2.13

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և Աժ «ՀՅԴ» և »Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչ-պատգամավորները քննարկում են խորհրդարանական արտահերթ նիստ անցկացնելու մասին հարցը: Խորհրդակցությունը կրկին անցկացվում է փակ դռների ետևում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցին նշեց, որ առայժմ համաձայնություն չկա այդ հարցում, քանի որ կան վիճելի կետեր: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահը մամուլի ասուլիսին հայտարարեց, թե իրենք պատրաստ են քննարկել արտահերթ նիստ անցկացնելու հարցը ողջամիտ առաջարկների շրջանակներում:

Արզաքանցյանը՝ հայոց լեզուն մասշտաբային բռնաբարության ենթարկեց

20.12.12

Արզաքանցյանը՝ հայոց լեզուն մասշտաբային բռնաբարության ենթարկելուց զատ, նաև լավ ծիծաղեցրեց։ Ուրեմն լրագրողը հարցնում ա, թե խանդո՞ւմ է արդյոք նա Տարոն Մարգարյանին՝ Վոլոչկովայի հանդեպ, ինչին ի պատասխան, մեր արտաքուստ հարուստ, իսկ ներքուստ՝ գեղի գյադան պարզապես փառահեղ պատասխան է տալիս.
- Խանդո՞ւմ... չէ, չեմ խանդում, խի՞ պտի խանդեմ ես, Վոլոչկովան իմ ի՞նչն ա, որ ես խանդեմ, ընկերական հարաբերություն ա ու ֆսյո, ոնց որ նույն` տարբեր էդ ոլորտով, խոսքի, տարբեր մարդկանց հետ ենք ծանոթ, ուրեմն մենք պետք է խանդե՞նք։
Լրագրողն ստեղ հասկանում ա, որ ոնց որ թե շաբաթվա հիթն ա կպնում, շարունակում է քչփորել մեկ-մեկ էն բառադի ակադեմիկներին կյանք սովորացնող այս հանճարին ու հարցնում ա, թե բա դո՞ւք չէիք Վոլոչկովային Հայաստան բերում, ինչին ի պատասխան արդեն վերջանականապես հուզված Արզաքանցյանը հայտարարեց (արդեն իրանց բարբառով).
- Չէի բերում, այլ կամպանիա ունենք, կամպանիան հովանավորում է տարբեր ակտրիսաների` միջոցառման դիմաց, բա հիմա մենք պետք է ակտրիսային բռնենք-խանդե՞նք. թող իր ամուսինը խանդա, ես խի՞ խանդեմ։ Գեղեցիկ կապեր ես շատ ակտրիսաների հետ ունեմ, բա իհարկե ունեմ, բայց էդ ի՞նչ կապ ունի անձնականի մասով...
Այ հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ոնց է աշխարհը շուռ եկել այս քսան տարրիների ընթացքում, եթե այս օժանդակ դպրոցի ապրանքը կարողացել է դառնալ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ողբամ զքեզ, հայոց աշխարհ...

Հովիկ Աբրահամյանն արհամարհում է Սերժ Սարգսյանին

19.12.12

Գնահատականները, որ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը կարող էր արժանի տեղ զբաղեցնել Թոմաս Մորի «Ուտոպիա» աշխատության կողքին, ՀՀԿ-ականներն ընդունում են սվիններով ու դրանում տեսնում են միայն չարամտություն: Իրենց առաջնորդի ելույթները կետադրական նշանների ճշտությամբ ցիտող ՀՀԿ-ականներն այնքան են տարված «իրենց չուզողներից» Սերժ Սարգսյանի թեզերը պաշտպանելով, որ չեն նկատում, թե ինչպես են իրենց իսկ շարքերում, ինչպես ժողովուրդը կասեր, «գետնով տալիս Սերժ Սարգսյանի խոսքը»: Խոսենք կոնկրետ օրինակով: Շաբաթ օրը ՀՀԿ համագումարում հնչեցրած ելույթում Սերժ Սարգսյանն ասում էր. «Հայոց պետականություն նշանակում է՝ ազատ և ինքնավստահ քաղաքացի:
Հայ մարդու նվաստացումը, իրավազրկումը և հարստահարումը, որ նախկինում սովորական, կենցաղային օրինաչափություն էր տարբեր վարչակարգերի օրոք, չի կարող շարունակվել անկախ Հայաստանում: Քաղաքացին պետք է իրեն ապահով և ինքնավստահ զգա թե՛ փողոցում, թե՛ աշխատավայրում, թե՛ ոստիկանատանը, թե՛ դատարանում: Հայաստանի քաղաքացու հետ պետք է «Դուք»-ով խոսել: Ասվածը պետք է հասկանալ և՛ ուղղակի, և՛ փոխաբերական իմաստով»: Որևէ քաղաքական ուժի, առավել ևս՝ կառավարող կուսակցության պարտականությունն է՝ նպաստել նոր հայի ձևավորմանը»:
Ս. Սարգսյանի այս իմպերատիվ ելույթից հետո թվում էր, թե ՀՀԿ-ականները' «շեֆի խոսքից չանցնելու համար», այսուհետ սկսելու են «Դուք»-ով խոսել անգամ իրենց վարորդների ու թիկնապահների հետ: Բայց դա սխալ տպավորություն էր, ինչը հաստատվել է Ազգային ժողովի այսօրվա նիստում: Հարկային փաթեթի քննարկումների:
ժամանակ երկխոսություն է տեղի ունեցել այդ օրինագծի զեկուցող՝ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի և խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի միջև: Թե ինչի շուրջ՝ կարևոր չէ: Ֆինանսների փոխնախարարը փորձել է հիմնավորել իրենց գերատեսչության տեսակետը, ինչին մեկ-երկու անգամ հակադրվելուց հետո՝ Հ. Աբրահամյանը պատասխանել է. «Դա քո կարծիքն է, քո կարծիքը մեր համար պարտադիր չի»:
Այսպիսով, կամ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ՀՀ քաղաքացի չէ, ինչը կլիներ օրենքի խախտում, քանի որ օտարերկրյա քաղաքացիները նման բարձր պաշտոն չեն կարող զբաղեցնել, կամ Հովիկ Աբրահամյանն ուղղակի հաշվի չի առնում Ս. Սարգսյանի հորդորները, որոնք կուսակցականների պարագայում ցուցումների նշանակություն ունեն: Մյուս վարկածն էլ այն է, որ Հովիկ Աբրահամյանը գիտի' Սերժ Սարգսյանը դա ասել է՝ ասելու համար, և պետք չէ դրան լուրջ վերաբերվել:
Գուցե նաև Հ. Աբրահամյանը հիշել է, թե կառավարության հայտնի խորհրդակցության ժամանակ ինչպես էր Ս. Սարգսյանը վարչապետի ու Առողջապահության նախարարի հետ խոսում «Տիգարան» և «Դերո» դիմալաձևերով' բնականաբար, առանց «Դուք»-ի:
Բայց վերադառնալով Ս. Սարգսյանի համագումարյան ելույթի ու Ազգային ժողովի այսօրվա միջադեպի միջև կապին, պետք է արձանագրենք, որ ՀՀԿ նախագահի ծրագրային թեզերն արդեն իսկ իրականություն են դարձել: Հայաստանում վաղուց ձևավորվել է «նոր հայերի» խավ, որի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն էլ Հովիկ Աբրահամյանն է:

Գեներալ Մանվելին և Սամվել Ալեքսանյանին «բերման ենթարկելով»` օրենքն ընդունեցին

Պատգամավորներ գեներալ Մանվել Գրիգորյանին և Սամվել Ալեքսանյանին «բերման ենթարկեցին» Ազգային ժողովի նիստերի դահլիճ՝ էթիկայի հանձնաժողովում փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկությանը մասնակցելու համար: Նշենք, որ մինչ այդ, երբ օրինագիծը պետք է քվեարկվեր, դահլիճում ներկա էին 63 պատգամավորներ, և ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց:
Ի վերջո՝ օրինագիծն ընդունվեց 70 կողմ, 11 դեմ և 17 ձեռնպահ ձայներով:
Հիշեցնենք, որ փոփոխություններից հետո որոշվել էր սահմանել, որ էթիկայի հանձնաժողովը ձևավորվելու է 3 ընդդիմադիր, 3 իշխանական և 1 «այլընտրանքային» ներկայացուցիչներից: Առաջարկվող վետոյի իրավունքի կիրառումը հանվել էր նախագծից:

Սամվել Ալեքսանյանը փորձել է Աժ պատգամավորներից մեկին տանել-ցույց տալ իր սենյակը, բայց չի գտել

Վերջապես «Հրապարակին» հաջողվել է գտնել Սամվել Ալեքսանյանին պատկանող Աժ սենյակը:
Հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել այնտեղ: Պարզվում է' ինը տարի այդ սենյակը պատկանում է գործարարությամբ չզբաղվող, կնոջ խնամքի տակ հայտնված օրենսդիր մարմնի ներկայացուցչին, սակայն այն, ինչպես Սամվել Լիմինդրովիչը, բավականին լաբիրինթոսային է' գտնվում է խորհրդարանի շենքի «ամենաբանուկ» մասում, և «Թեհրան-43» ֆիլմի մոտիվները կիրառելով լոկ' հնարավոր է գտնել այն տանող ուղին:
Սամվել Ալեքսանյանը երբեք այդ սենյակում չի լինում, այն գտնվում է շենքի ձախ կողմի, դահլիճի աստիճանների տակով գնացող, առաջին հարկի բուժկետի կողմերում, դեպի ձախ' Ռուբեն Հայրապետյանի սենյակի հարևանությամբ: Երկուսն էլ մի քանի տարի առաջ վերանորոգել են իրենց օրենսդիր աշխատասենյակները, պինդ փակել-գնացել: Օրերս Սամվել Ալեքսանյանը փորձել է Աժ պատգամավոր-օլիգարխ իր «ախպերներից» մեկին տանել-ցույց տալ այդ սենյակը, չի գտել, վերջինիս հետ երկար-բարակ միջանցքներում թափառելուց հետո հետ է դարձել: Սամվել Ալեքսանյանը, պարզվում է, նաև օգնական չունի, ինչպես պահանջում է Աժ կանոնակարգը, չի էլ ունեցել: «Բայց իր ինչի՞ն է պետք»,- զարմացած հարցրել են Աժ պատասխանատուները:
Ի դեպ, նրանք նաև տեղեկացրել, որ կից' Ռուբեն Հայրապետյանի սենյակը շուտով նոր տեր կունենա, այն կտրամադրվի նորընտիր պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին' Տարոնի աներձագին:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.