Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Մատաղիս. Show all posts
Showing posts with label Մատաղիս. Show all posts

Գագիկ Ջհանգիրյան. Մեղքը դուք ունեցեք, որ մարդասպանները դրսում են

19.12.12

«Մատաղիսի գործով շատ լավ, դիմեք Կոստանյան ինչ է՝ Գևորգին»,- երեկ մի քանի լրագրողների հետ զրույցում «Առավոտ» թերթի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք, որ «Մատաղիսի» գործով արդարացման դատավճիռ է եղել՝ այսպես է արձագանքել Գագիկ Ջհանգիրյանը:
«Դիտարկմանը, որ փաստորեն տարիներ շարունակ այդ տղաները անարդարացիորեն ազատազրկված են եղել՝ նա պատասխանեց. «Ավելի լավ: Ուրեմն ինձանից հետո պաշտոնավարել է երկու զինվորական դատախազ: Երկրորդ զինդատախազը նույն մեղադրանքով նույն անձանց վերաբերյալ այդ գործն ուղարկել է դատարան, երրորդ զինդատախազի օրոք այդ մեղադրանքը պաշտպանվել է դատարանում, դիմեք իրենց»:
Դիտարկմանը, որ Դուք եք «կնքահայրը»՝ նա պատասխանեց. «Ես ընդամենը կյանքումս մի երեխա եմ կնքել, ուրիշ որևէ մեկի կնքահայրը չեմ եղել: Ցտեսություն ձեզ»:
Հարցերին՝ դուք ձեզ մեղավոր չե՞ք զգում՝ նա պատասխանեց. «Բացարձակ: Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին»:
Նա վստահեցրեց, որ շարունակում է պնդել, որ «դրանք մարդասպաններ են»: Ճշտմանը՝ մեղքի զգացողություն չունե՞ք՝ նա նետեց. «Մեղքը դուք ունեցեք, որ մարդասպանները դրսում են»:
Հիշեցնենք, որ երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացման դատավճիռ է կայացրել՝ ազատազրկման դատապարտված 3 տղաներին»,- եզրափակում է թերթը:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.