Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Միջազգային. Show all posts
Showing posts with label Միջազգային. Show all posts

«Ամոթ» իշխանությանը

30.11.12

Թուրքիայի Սիիրթ (Սղերթ) և Էրուհ գավառների միջև ընկած ճանապարհահատվածում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հայկական գերեզման:Ճանապարհահատվածին մոտ գտնվող Քայաբողազ գյուղի բնակիչները հայտնել են, որ դեռևս 2011 թվականից սկսված շինարարական աշխատանքների արդյունքում ի հայտ են եկել հայերին պատկանող շուրջ 100 գերեզման: «Գերեզմանի ոսկորները տարածքում էին թափվել: Մենք դրանք հավաքեցինք, սակայն այս իրադարձությանը ոչ մի ուշադրություն չդարձվեց: Կիսափոր գերեզմանից ոսկորները շարունակում են դրսից երևալ: Գիտենք, որ գերեզմանը պատկանում է հայերին: Գերեզմանից ավելի վեր կա նաև եկեղեցի: Այստեղ տարիներ առաջ հայեր էին ապրում, սակայն այժմ գյուղում ոչ ոք չկա»,-պատմել են գյուղացիները: Նրանք բողոքել են, որ արդեն շուրջ մեկ ամիս է՝ ապրում են բաց գերեզմանի հարևանությամբ, իսկ թուրքական իշխանությունները ոչինչ չեն նախաձեռնում այս կապակցությամբ: Գյուղի բնակիչներն իշխանությունների նման պահվածքը որակել են որպես իշխանությունների «ամոթ»և «մեղք»:«Անհրաժեշտ է, որ իշխանությունները հետաքրքրվեն այս հարցով: Պետք է տեղափոխել ոսկորները համախպատասխան վայր: Չի կարելի այսպես թողնել»,- դժգոհել են նրանք: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haber3 գործակալությունը:

Հայտնի է «Տեսողական էֆեկտների» համար Օսկարի հավակնող ֆիլմերի ընդլայնված ցանկը

ԱՄՆ-ի կինոակադեմիան ներկայացրել է անցած տարվա, իր կարծիքով, ամենալավ ֆիլմերի տասնյակը: Այդ ֆիլմերը «Տեսողական էֆեկտներ» անվանակարգում հավակնում են Օսկարի: Այս մասին հայտնում է Deadline.com-ը:
Հավակնորդների ընդլայնված ցուցակում են ներառված «Նոր Սարդ մարդը», «Ամպային ատլաս», «Մութ ասպետ. Լեգենդի վերածնունդ», «Հոբիթ. Անսպասելի ճանապարհորդություն», «Ջոն Քարթեր», «Վրիժառուները», «Պրոմեթեյ», «007. Կոորդինատները՝ Սկայֆոլ», «Սպիտակաձյունիկն ու որսորդը» և «Փիի կյանքը» ֆիլմերը:
Օսկարի հավակնորդների վերջնական ցուցակը կկազմվի այն բանից հետո, երբ ընտրական հանձնաժողովը ընդլայնված ցուցակի յուրաքանչյուր ֆիլմից 10-րոպեանոց հատված կդիտի: Սեղմ ցուցակում հայտնված ֆիլմերը հայտնի կդառնան 2013-ի հունվարի 10-ին:
«Օսկար» մրցանակաբաշխության 85-րդ արարողությունը տեղի կունենա 2013-ի փետրվարի 24-ին' Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում: 24 անվանակարգերում պայքարողների անունները հայտնի կդառնան 2013-ի հունվարի 13-ին: Միջոցառումը կվարի դերասան և ռեժիսոր Սեթ Մաքֆարլեյնը:

Գործարարի կինը պատվիրել էր մրցակցուհու բռնաբարությունը

Մոսկովյան խոշոր ապահովագրական ընկերություններից մեկի տնօրենի կինը վճարել է երկու ավազակի' ամուսնու սիրուհուն բռնաբարելու համար: 45-ամյա կինը բազմիցս սպառնացել է իր մրցակցուհուն, սակայն տեսնելով, որ սպառնալիքները տեղ չեն հասնում, նա իր դստեր հետ մշակել է սիրուհուն պատժելու գործողություն:
Հանցագործներն իրենց 27-ամյա զոհին սպասել են հենց բնակարանի մուտքի մոտ: Երբ 27-ամյա կինը բացել է բնակարանի դուռը եւ ներս մտել, անմիջապես նրա ետեւից տուն են ներխուժել վարձված հանցագործները: Նրանք նախ ծեծի են ենթարկել անպաշտպան աղջկան, ապա մի քանի անգամ բռնաբարել, խլել նրա Վերտու հեռախոսը եւ 13 հազար ռուբլին, որը եղել է տուժողի պայուսակում:
Եւ հա, հանցագործությունից երեք ամիս անց ավազակները հայտնաբերվել են: Պարզվել է, որ գործարարի կինը վարձել էր 22-ամյա Քամին Հանմամեդովին եւ 23-ամյա Ամիր Իսմայիլովին: Նրանք արդեն խոստովանել են, որ հանցանքն իրականացնելու համար իրենց վճարվել է երկու հազար դոլար: Նրանք նաեւ իրավապահներին ասել են, թե պատվիրատուն իրենց հանձնարարել էր բռնաբարությունը տեսագրել եւ ներկայացնել իրենց:

Ժերար Դեպարդյեի հերթական օրինախախտումը

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն նորից խնդիրներ ունի իրավապահ մարմինների հետ: 63-ամյա դերասանը ճանապարհային պատահարի մեջ է ընկել` լինելով ոչ սթափ վիճակում սկուտերի ղեկին: Ինչպես հայտնում են Փարիզի ԶԼՄ-ները ո´չ Դեպարդյեն, ո´չ էլ մեկ այլ անձ չի վնասվել:
Պատահարի վայր օպերատիվ կերպով ժամանել են ոստիկանության աշխատողները: Դեպարդյեն մի անգամից չի համաձայնել անցնել ալկոհոլի քանակությունը ստուգող թեսթը: Հետազոտությունը ցույց է տվել ալկոհոլի թույլատրելի քանակի գերազանցում, ինչից հետո դերասանը ոստիկանության աշխատողների ուղեկցությամբ գնացել է ոստիկանության մոտակա բաժանմունք:
Վերջին ժամանակներում Դեպարդյեն մասնակից է եղել բոլոր հնարավոր տհաճ ինցիդենտներին: Օգոստոս ամսին նա հարվածել է վարորդին, որը իբրև թե խախտել է երթևեկության կանոները, իսկ 3 տարի առաջ նա բերման է ենթարկվել ոստիկանություն` իր իսկ մեքենան ավտոկանգառում դիտավորությամբ քերծելու համար:
Աղբյուրը` http://www.galatv.am/news/view/jerar_30.html

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.