Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label ՀՅԴ. Show all posts
Showing posts with label ՀՅԴ. Show all posts

ՀՅԴ-ն վեր է ածվել շեսծյոռկայի

26.1.13

Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում, սա ծիխաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ։ Շարքային ու ոչ շարքային դաշնակներին որ խոսցնում ես, միանգամից սկսվում է իրենց 130 -ամյա պատմության, մեծամեծ վաստակների (եղած ու չեղած), գաղափարականության ու այլ բաների գովքը, բայց ինչպես նշել եմ բազմիցս, ՀՅԴ-ի հռետորիկկան մնում է միակ հռետորիկա, իսկ գործնականում ՀՅԴ-ն վեր է ածվել շեսծյոռկայի, ընդ որում վաղուց։
Ասածիս խոսուն ապացույցն էլ թող լինի այն, որ ՀՅԴ անդամ, նախկին նախարար և Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արամայիս Գրիգորյանն ու եղբայրը՝ ԱԺ անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, նախօրեին փոխմարզպետի ուղեկցությամբ եղել են մարզի գյուղերում, հանդիպումներ ունեցել գյուղապետարանի աշխատակիցների, դպրոցների կոլեկտիվների և շարքային գյուղացիների հետ և ակտիվորեն քարոզել են քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին...
Մի տարբերակով, սա կուսակցական կուրսն է՝ քողարկված քարոզչություն իրականացնել Սերժի օգտին և սա այն դեպքում, որ ՀՅԴ-ն հայտարարել էր, որ ոչ մեկին չի սատարելու։
Մյուս տարբերակը էլի լավ ճէ ՀՅԴ-ի համար. կուսակցության անդամները՝ թքած ունենալով կուսակցության որոշման վրա, զբաղված են ինքնագործունեությամբ, որը հակասում է կուսակցության հայտարարած դիրքորոշմանը։
Չնայած, ինչո՞ւ եմ զարմանում, քաղական դիակներին երկրորդ շունչ կարող է տալ միայն հաճախորդացումը։

ՀՅԴ-ի բոյկոտի դեպքում ՀՅԴ ձայները կստանան Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը. սոցիոլոգ

1.12.12

Գալիք նախագահական ընտրություններում ՀՅԴ բոյկոտը որևէ էական փոփոխություն ձայների բաշխվածության տեսանկյունից չի բերի: Ներկայիս պատկերը չի փոխվի: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին:
Նա նշեց, որ հասարակության կողմնորոշված մասի 5-6 տոկոսը պատրաստ է ձայնը տալ ՀՅԴ-ին: Ըստ սոցիոլոգի՝ եթե ՀՅԴ-ն, որպես նախագահի թեկնածու, առաջադրի Վահան Հովհաննիսյանին կամ Արմեն Ռուստամյանին, կունենա 5-6 տոկոս ձայն: «Վահան Հովհաննիսյանը կարող է փոքր–ինչ ավել ձայներ ունենալ՝ հաշվի առնելով այն, որ նա ավելի շատ շրջանառված գործիչ է, քան Արմեն Ռուստամյանը: Վահան Հովհաննիսյանն արդեն նախագահական ընտրություններում ներկայացված է եղել, պատգամավորական խմբի ղեկավար է, ինքն ավելի ծանոթ է ընտրողներին»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Ուստի, եթե ՀՅԴ-ն բոյկոտի ընտրությունները, Ադիբեկյանի խոսքերով, ՀՅԴ ընտրազանգվածը չի մասնակցի ընտրություններին կամ մասնակցության դեպքում իր ձայնը կտա այլ կուսակցությունների թեկնածուներին: «ՀՅԴ ընտրազանգվածը ձայն կտա Րաֆֆի Հովհաննիսյանին կամ Սերժ Սարգսյանին, սակայն սա Էական պատկեր չի փոխելու»,- նկատեց սոցիոլոգիական կենտրոնի ղեկավարը:
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել էր, թե ինչ ընտրություն, եթե այն ձևական պետք է լինի: Բանախոսն ասել էր, թե ընտրությունն օլիմպիադա չէ, որ մասնակցությունն արդեն կարևոր լինի, և չի բացառվում, որ ՀՅԴ-ն չմասնակցի ընտրություններին, եթե դրանք լինեն այնպիսին, ինչպիսին ԱԺ ընտրություններն էին:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.