Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Միջազգային. Show all posts
Showing posts with label Միջազգային. Show all posts

Գվատեմալայում սկսել են տոնել «աշխարհի վերջ»-ը

20.12.12

Գվատեմալայում սկսել են նախապատրաստվել դեկտեմբերի 21-ին, որը, ըստ մայաների օրացույցի, համարվում է «աշխարհի վերջին»-ի օրը, հայտնում է Голос России ռադիոկայանը։
Ավելի քան 20 սրբատեղիներում «մայաների առաջնորդները», համընդհանուր մեդիտացիայի միջոցով կոչ կանեն ազգերին, հասարակություններին ու ընտանիքներին միավորվել' խաղաղություն ստանալու և մարդկության գիտակցությունը փոխելու համար։ Ըստ նրանց, սա միակ տարբերակն է՝ երկիր մոլորակը պաշտպանելու համար։
Մայաները դեկտեմբերի 21-ը համարել են Արեգակի հինգերորդ դարաշրջանի ավարտը։
Այդ օրը Գվատեմալա կայցելի ավելի քան 200 000 զբոսաշրջիկ:

Հնդիկ ուսանողուհուն ավտոբուսում խմբակային բռնաբարողներին պահանջում են մահվան դատապարտել

19.12.12

Հնդկաստանի ոստիկանությունը ստիպված է եղել ջրցան մեքենաններ կիրառել Դելիի նախարարների ղեկավարի նստավայրի մոտ վրդովված ցուցարարներին ցրելու համար. տեղեկացնում է BBC-ն: Ցուցարարները պահանջում են մահվան դատապարտել ավտոբուսում 23-ամյա ուսանողուհուն խմբակային բռնաբարած հանցագործներին:
Դեպքը տեղի էր ունեցել անցյալ կիրակի օրը Դելիի ավտոբուսներից մեկում:
Բռնաբարված աղջիկը կրիտիկական դրության մեջ գտնվում է հիվանդանոցում:
Հնդկաստանի կառավարությունը միջադեպից հետո հայտարարել է բռնաբարության համար սահմանված պատիժների խստացման մասին, ինչպես նաև հրամայել է ոստիկանությանը ուժեղացնել այն ավտոբուսների նկատմամբ հսկողությունը, որոնցով հիմնականում գիշերային ժամերին երթևեկում են կանայք:
Ուսանողուհու վրա հարձակվել էին, երբ նա իր ընկերոջ հետ վերադառնում էր կինոթատրոնից: Հարձակումից հետո երկուսին էլ ծեծել էին, մերկացրել և դուրս նետել ավտոբուսից:
Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվել են 4 ենթադրյալ բռնաբարողները, ևս 2-ի նկատմամբ հետախուզություն է սահմանվել:

Քրիսթեն Սթյուարտը խոսում է իր դավաճանության մասին

Վամպիրական սագայի աստղ Քրիսթեն Սթյուրատը չի մոռանում ռեժիսոր Ռուփերթ Սանդեսի հետ Ռոբերտ Պատինսոնին դավաճանելու մասին։ Ավելի ճիշտ՝ լրագրողների հարցաքննությունները թույլ չեն տալիս։ Վերջերս տված հարցազրույցում Բելայի դերակատարը հերթական անգամ սպիտված էր պատասխանել արդեն ձանձրալի դարձած հարցին։
«Պետք է սեփական վախերի հետ ապրել կարողանալ։ Եթե ազնիվ մարդ ես, կընդունես սխալներդ», - նշել է դերասանուհին։
Ըստ Purepeople -ի, մի քանի ամիս անց Սթյուարտն իր դավաճանությունն ընդունելու մասին խոսում է հանգիստ, նույնիսկ՝ փիլիսոփայորեն։ Սակայն աղմուկի հաջորդ օրը նրա հույզերը բոլորովին այլ էին. «Ես փակվել էի հյուրանոցի համարում։ Ցանկանում էի թաքնվել, կատարվածին դեմ առ դեմ կանգնելու փոխարեն։ Սակայն հասկացա, որ չեմ կարող ինքս ինձ անկյուն քշել»։

Պարզվել է Ռամզես III մահվան պատճառը

British Medical Journal ամսագրում տպագրված հոդվածում, եգիպտագետները՝ կենսաբանների, Գերմանիայի, Եգիպտոսի եւ Իտալիայի ճառագայթաբանության մասնագետների հետ բացահայտել են Ռամսես III մահվան պատճառը: Բացի այդ, նրանք կարողացել են ճանաչել նրա որդու՝ ենթադրյալ մարդասպանի մարմինը: Փարավոնին սպանել են դավադրաբար:
«Մենք գիտեինք, որ Ռամսես III մահացել է մ.թ.ա. 1156 թվականին՝ 65 տարեկանում, բայց նրա մահվան պատճառն դեռևս անհայտ է: Այժմ համակարգչային տոմոգրաֆիայի շնորհիվ մենք կարողացել ենք ուսումնասիրել մումիայի պարանոցի վրա եղած մահացու վերքը: Ըստ փորձագետների, վնասվածքը հասցվել է շատ սուր դանակով:

Այսօր մեծ էկրան կբարձրանա բեն Լադենի մասին պատմող ֆիլմը

«Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենի վերացման մասին պատմող ֆիլմը այսօր ԱՄՆ-ում մեծ էկրան կբարձրանա: Ֆիլմը վերնագրված է Zero Dark Thirty' «թիրախ համար մեկ» անվամբ: Այս ֆիլմի սցենարի հեղինակը Մարկ Բոուլն է:
Այդ մարտաֆիլմը նկարագրում է ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքները: Գլխավոր դերասանուհին Ջեսիկա Չեսթեյն է, ով մարմնավորել է ԿՀՎ-ի իրական աշխատակցուհուն: Zero Dark Thirty ֆիլմը, դեռ մեծ էկրան չբարձրացած, հայտնվել է «Ոսկե գլոբուսի» անվանակարգում:
Ֆիլմի բյուջեն կազմել է ավելի քան 40 մլն դոլար: Այն կցուցադրվի ընդամենը մի քանի կինոթատրոններում:

Իռլանդիան օրինականացնում է աբորտը

Իռլանդիան պատրաստ է օրինականացնել հղիության արհեստական ընդհատումները՝ աբորտները, եթե հղիությունը ցանկացած տիպի սպառնալիք է պարունակում մոր կյանքի համար. գրում է Russia Today-ը:
Նման որոշում է կայացվել հնդկուհի Սավիթա Խալափավանարի մահվանից հետո երկրում ծայր առած զանգվածային բողոքի ցույցերի ներքո:
Իռլանդիայի իշխանությունները ստիպված էին զիջումների գնալ հասարակական կարծիքի ճնշման տակ: Ողբերգական դեպքը, որը բողոքի ցույցեր էր առաջ բերել Իռլանդիայում, Անգլիայում, Հնդկաստանում, տեղի էր ունեցել մի քանի շաբաթ առաջ, երբ 17 շաբաթական հղիություն տանող հնդկուհին դիմել էր բժշկի՝ գանգատվելով առողջական վիճակից: Բժիշկներն ախտորոշել էին պտղի անկենսունակություն, սակայն հրաժարվել էին ընդհատել հղիությունը, քանի որ Իռլանդիան կաթոլիկ երկիր է, և քանի դեռ պտղի սիրտը բաբախում է, աբորտ անելն արգելված է: Կնոջ մոտ արյան վարակում էր տեղի ունեցել, ինչի արդյունքում մահացել էին թե՛ մայրը, թե՛ չծնված երեխան:
Դեպքին միջամտել էր նաև հնդկական կառավարությունը:
Իռլանդիայում 1861 թվականից գործում է աբորտն արգելող օրենք, որը 1992թ. իշխանությունների կողմից մեղմացվել էր ևս մեկ ողբերգական միջադեպի ֆոնի վրա, երբ բռնաբարության հտևանքով հղիացած աղջիկն ինքնասպան էր եղել՝ չկարողանալով օրինական ճանապարհով ընդհատել իր հղիությունը:
Օրենքում փփոխություններ կատարվեցին, որոնց համաձայն՝ հղիությունը թույլատրվում է ընդհատել այդ դեպքում, երբ պտուղը վտանգ է պարունակում մոր կյանքի համար, այդ թվում՝ և ինքնասպանության վտանգ: Սակայն այդ որոշման սահմանների և ձևակերպումների «լղոզված» լինելու պատճառով բժիշկները չեն դիմում ռիսկի՝ հրաժարվելով աբորտներ կատարելուց:
Հարցի կապակցությամբ Իռլանդիայի առողջապահության նախարարը նշել է, որ նախարարների խորհուրդը կքննարկի այդ հարցի շուրջ բոլոր վիճելի կողմերը:

Իրաքի նախագահը հոսպիտալացվել է

18.12.12

Դեկտեմբերի 17–ի գիշերը Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին տեղափոխվել է Բաղդադի հիվանդանոցներից մեկը՝ «առողջության կտրուկ վատթարացման» պատճառով։
Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմին: Նախագահը դեռևս 2008թ–ին սրտի վիրահատության է ենթարկվել:
Ազգությամբ քուրդ Թալաբանին Իրաքի նախագահ է դարձել 2003թ-ին Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից մի քանի տարի անց:

Կուբայի Գուանտանամո նահանգում 12-մատնանի մարդ է ապրում

Կուբայի Գուանտանամո նահանգում 12-մատնանի մարդ է ապրում' Էրնանդես Գարիդոն: Նրա բոլոր վերջույթներին 6-ական մատ կա. տեղեկացնում է Associated Press-ը:
Գարիդոն հպարտ է իր եզակիությամբ եւ իր լրացուցիչ մատները համարում է օրհնություն. դրանք նրան օգնում ենք արագ ծառ բարձրանալ ու կոկոս քաղել: Բացի դրանից' դրանց շնորհիվ նա մեծ համբավ ունի զբոսաշրջիկների շրջանում, որոնց հետ լուսանկարվում է փողով: Մի անգամ մեկ լուսանկարի համար 10 դոլար է ստացել: Եթե հաշվի առնենք, որ երկրում միջին աշխատավարձը 20 դոլար է, դա անհավատալի հաջողություն է:
Պոլիդակտիլիան բավականին տարածված է, սակայն նման կատարյալ ձեւով հազվադեպ է հանդիպում. Էրնանդեսի ձեռքերին նայելով' դժվար է միանգամից նկատել տարօրինակությունը' այնքան ներդաշնակ են լրացուցիչ մատները մյուսներին:

Դատավորը կորցրել է աշխատանքը գործընկերուհուն իր սեռական օրգանները ցուցադրելու համար

Ամերիկացի դատավոր Ուլյամ Սինգլեթերին, ով հիմնականում զբաղվում էր Ֆիլադելֆիայում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, զրկվել է աշխատանքից աշխատանքի վայրում գործընկերոջը սեռական օրգանները ցուցադրելու համար: Ինչպես գրում է Huffington Post-ը, դատավորը բջջային հեռախոսի օգնությամբ լուսանկարել է իր սեռական օրգանները, ապա ցուցադրել իր հետ աշխատող կնոջը: Կնոջը կարծես լուսանկարը դուր չէր եկել, և նա դիմել էր դատարան:
«Դա պատահական սխալմունք էր: Իմ պաշտպանյալը և այդ կինը միմյանց ցույց էին տալիս իրենց հեռախոսի լուսանկարները: Նա ուղղակի անհաջող փոխել էր էջը»,-հավաստիացնում է դատավորի փաստաբան Ջոն Սամերսը: Սակայն տուժածը պնդում է, որ Սինգլեթերին մտածված է իրեն ցույց տվել լուսանկարը, ընդ որում, հարցրել է, թե դուր է գալիս վերջինիս, թե՝ ոչ: Մինչ դատական գործընթացի ավարտը դատավորն ազատվել է աշխատանքից և պատրաստվում է տեղափոխվել Ֆիլադելֆիայից կնոջ և երեխաների հետ միասին:

Ուգո Չավեսը վերադառնում է իր աշխատանքին

17.12.12

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Կուբայում քաղցկեղի դեմ բուժման նպատակով կատարած վիրահատությւոնից հետո կրկին վերադարձել է իր աշխատանքին. հայտնում է Russia Today-ը: Ինչպես հայտարարել է Վենեսուելայի գիտության և տեխնոլոգիաների նախարարը, շաբաթ օրը նախագահ Չավեսը կապվել է բոլոր նախարարների հետ և նրանց ցուցումներ տվել: Նա նաև հավելել է, որ նախագահի առողջությունը շարունակում է վերականգնվել:
Նախարարի խոսքերով՝ Չավեսը կոչ է արել կառավարության անդամներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել կիրակի օրը երկրում ընթացող նահանգապետերի ընտրություններին:
Չավեսը դեռևս գտնվում է Կուբայում, ուր նրան դեկտեմբերի 11-ին հերթական վիրահատությունն էին կատարել:
Ֆորմալ առումով պետությունն այժմ ղեկավարում է փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.