ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և Աժ «ՀՅԴ» և »Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչ-պատգամավորները քննարկում են խորհրդարանական արտահերթ նիստ անցկացնելու մասին հարցը: Խորհրդակցությունը կրկին անցկացվում է փակ դռների ետևում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցին նշեց, որ առայժմ համաձայնություն չկա այդ հարցում, քանի որ կան վիճելի կետեր: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահը մամուլի ասուլիսին հայտարարեց, թե իրենք պատրաստ են քննարկել արտահերթ նիստ անցկացնելու հարցը ողջամիտ առաջարկների շրջանակներում:
Քաղաքականություն
Ն. Փաշինյան. Սերժ Սարգսյանի հետ հանդիպեք դու՛ք
«Սերժիկ հեռացիր» գոչելով 2013 թվականի նախագահական...Անհեռանկար քայլերը քաղաքականության մեջ կարող են հանգեցնել Տիտանիկի ճակատագրին
Անցած շաբաթվա ընթացքում այսպես ասած քաղաքական...Նախագահական ընտրությունները ավարտվեցին
Նախագահական ընտրությունները ավարտվեցին, շուտով...Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Հետընտրական կադրային զտումներն իշխանական ճամբարում ոնց...
Մշակույթ
13 միտք Ալբեր Քամյուից
1. Սիրել` նշանակում է համաձայնվել ծերանալ մեկ ուրիշ...Ազնավուրի դուստրն իսլամ է ընդունել
News.am գործակալությունը հայտնում է, որ Շարլ Ազնավուրի...Այսօր մեծ էկրան կբարձրանա բեն Լադենի մասին պատմող ֆիլմը
«Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենի վերացման մասին...Տատյանա Մաքսիմովան հաղթել է «Միսս տուրիզմ - 2012» -ում
Բանգկոկում տեղի ունեցած «Աշխարհի միսս տուրիզմ»...
18+
Մեր կողքով անցնում էին մերկ զույգեր...
Դա իմ և Օլիվերի՝ Նյու Յորքում բնակվող հմայիչ ու հաջողակ...Նոր տղա, նոր սեքս
Դուք հանդիպում եք, ձեր միջև փոխադարձ ձգողություն է...Դու մոտ ես կատարյալ օրգազմին
Մենք խնդրել ենք մեր հերոսուհիներին մանրամասն նկարագրել...Ինչու է այդ տեսարանը նրան այդքան գրավում
Մի տեսակ անսովոր է հնչում, սակայն նման անմոռանալի...Տղամարդու մարմնի ամենազգայուն գոտիները
Բրիտանացի ֆիզիոլոգների վերջերս արված հետազոտությունը...Հայտնի է, թե ի՞նչ են մտածում կանայք անկողնում
Հայտնի է, թե ինչ են մտածում կանայք իրենց զուգընկերոջ...
Showing posts with label Հովիկ Աբրահամյան. Show all posts
Showing posts with label Հովիկ Աբրահամյան. Show all posts
6:46 PM
Հովիկ Աբրահամյանն արհամարհում է Սերժ Սարգսյանին
19.12.12
Գնահատականները, որ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը կարող էր արժանի տեղ զբաղեցնել Թոմաս Մորի «Ուտոպիա» աշխատության կողքին, ՀՀԿ-ականներն ընդունում են սվիններով ու դրանում տեսնում են միայն չարամտություն: Իրենց առաջնորդի ելույթները կետադրական նշանների ճշտությամբ ցիտող ՀՀԿ-ականներն այնքան են տարված «իրենց չուզողներից» Սերժ Սարգսյանի թեզերը պաշտպանելով, որ չեն նկատում, թե ինչպես են իրենց իսկ շարքերում, ինչպես ժողովուրդը կասեր, «գետնով տալիս Սերժ Սարգսյանի խոսքը»: Խոսենք կոնկրետ օրինակով: Շաբաթ օրը ՀՀԿ համագումարում հնչեցրած ելույթում Սերժ Սարգսյանն ասում էր. «Հայոց պետականություն նշանակում է՝ ազատ և ինքնավստահ քաղաքացի:
Հայ մարդու նվաստացումը, իրավազրկումը և հարստահարումը, որ նախկինում սովորական, կենցաղային օրինաչափություն էր տարբեր վարչակարգերի օրոք, չի կարող շարունակվել անկախ Հայաստանում: Քաղաքացին պետք է իրեն ապահով և ինքնավստահ զգա թե՛ փողոցում, թե՛ աշխատավայրում, թե՛ ոստիկանատանը, թե՛ դատարանում: Հայաստանի քաղաքացու հետ պետք է «Դուք»-ով խոսել: Ասվածը պետք է հասկանալ և՛ ուղղակի, և՛ փոխաբերական իմաստով»: Որևէ քաղաքական ուժի, առավել ևս՝ կառավարող կուսակցության պարտականությունն է՝ նպաստել նոր հայի ձևավորմանը»:
Ս. Սարգսյանի այս իմպերատիվ ելույթից հետո թվում էր, թե ՀՀԿ-ականները' «շեֆի խոսքից չանցնելու համար», այսուհետ սկսելու են «Դուք»-ով խոսել անգամ իրենց վարորդների ու թիկնապահների հետ: Բայց դա սխալ տպավորություն էր, ինչը հաստատվել է Ազգային ժողովի այսօրվա նիստում: Հարկային փաթեթի քննարկումների:
ժամանակ երկխոսություն է տեղի ունեցել այդ օրինագծի զեկուցող՝ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի և խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի միջև: Թե ինչի շուրջ՝ կարևոր չէ: Ֆինանսների փոխնախարարը փորձել է հիմնավորել իրենց գերատեսչության տեսակետը, ինչին մեկ-երկու անգամ հակադրվելուց հետո՝ Հ. Աբրահամյանը պատասխանել է. «Դա քո կարծիքն է, քո կարծիքը մեր համար պարտադիր չի»:
Այսպիսով, կամ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ՀՀ քաղաքացի չէ, ինչը կլիներ օրենքի խախտում, քանի որ օտարերկրյա քաղաքացիները նման բարձր պաշտոն չեն կարող զբաղեցնել, կամ Հովիկ Աբրահամյանն ուղղակի հաշվի չի առնում Ս. Սարգսյանի հորդորները, որոնք կուսակցականների պարագայում ցուցումների նշանակություն ունեն: Մյուս վարկածն էլ այն է, որ Հովիկ Աբրահամյանը գիտի' Սերժ Սարգսյանը դա ասել է՝ ասելու համար, և պետք չէ դրան լուրջ վերաբերվել:
Գուցե նաև Հ. Աբրահամյանը հիշել է, թե կառավարության հայտնի խորհրդակցության ժամանակ ինչպես էր Ս. Սարգսյանը վարչապետի ու Առողջապահության նախարարի հետ խոսում «Տիգարան» և «Դերո» դիմալաձևերով' բնականաբար, առանց «Դուք»-ի:
Բայց վերադառնալով Ս. Սարգսյանի համագումարյան ելույթի ու Ազգային ժողովի այսօրվա միջադեպի միջև կապին, պետք է արձանագրենք, որ ՀՀԿ նախագահի ծրագրային թեզերն արդեն իսկ իրականություն են դարձել: Հայաստանում վաղուց ձևավորվել է «նոր հայերի» խավ, որի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն էլ Հովիկ Աբրահամյանն է:
Subscribe to:
Posts (Atom)
Տնտեսություն
Հայազգի տղամարդկանց 90 տոկոսի փորը հասնում է Ցխինվալի
Սննդամթերքի խանութների դատարկ դարակներինն նայելիս՝...Հայաստանի Հանրապետության հարկատուները 2013թ. մտան արդեն վնասով
Հայաստանի Հանրապետության հարկատուները 2013թ. մտան արդեն...Ինչի՞, Սամվել Ալեքսանյանն օլիգա՞րխ է. Սերգո Կարապետյան
Գյուղատնտեսության մեջ օլիգարխներ չկան: Երեկ նման...Ծեծկռտուք՝ ֆինանսների նախարարությունում
Երեկ' դեկտեմբերի 21-ին, ժամը 12-ի սահմաններում միջադեպ...
Հասարակություն
14-ամյա աղջնակին բռնաբարած գյուղապետին տեղափոխել են արվամոլների խուց
Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար, գյուղի...Վերջին շրջանում տեսածս անհեթեթություններից
1. Մեծ գովազդային վահանակ Տիգրան Մեծ փողոցում (Սիլաչու...Իմ ընկերը լինելու համար մարդը պետք է նախևառաջ բարի լինի
Ընդհանրապես ընկերները տարբեր տեսակի են լինում։ Կյանքում...Արա, բայց ով ինչ ուզում ա ասի, հալալ ա Լֆիկին
Արա, բայց ով ինչ ուզում ա ասի, հալալ ա Լֆիկին, մեկ ա,...