Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Հետաքրքիր. Show all posts
Showing posts with label Հետաքրքիր. Show all posts

Տասը հրաշալի միտք Ավ. Իսահակյանից

14.1.13

1. Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը՝ թևերով:
2. Մարդը ձգտում է նրան, ինչն անհնար է: Հետո սկսում է ողբալ, թե ինչո՞ւ է անհնարը՝ անհնար:
3. Կյանքի սափորը լիքն է աղի ջրով, որ ինչքան խմում ես, այնքան ավելի ծարավում, այրվելով խմում վերստին և զզվում, բայց բնավ չհագենում:
4. Կյանքն իր ծնած պահից գրավ է դրված մահի մոտ:
5. Վրեժը քաղցր բան է. թող բարոյախոսներն ինչ ուզում են՝ ասեն:
6. Միտքը մեռցնում է զգացմունքը:
Բայց երբեմն երկուսն եղբայրացած միմյանց հետ՝ տիեզերքն են գրկում:
7. Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու։
Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը։
Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ։
Մարդկությունը սիրիր ― մարդկության չափ մեծ կլինես։
Տիեզերքը սիրիր ― տիեզերքի չափ մեծ կլինես։
8. Մարդ պետք է բնության մեջ ապրի, բնությունը զգա․․․
9. Զարմանալի հրաշք է հողը, հողի ուժը անսպառելի է․․․
Բնության մեջ մարդ իրեն բազմապատկված կզգա․․․
10. Մայրենի լեզվի բառերը մենք կը զգանք, կ՛ապրինք, իսկ օտար լեզուինը՝ կը հասկնանք, կը սորվինք և կը հիշենք:
Ավ. Իսահակյանի այս հրաշալի մտքերով Ֆեյսբուքի իր էջում կիսվել է Վիգեն Զարգարյանը:

Կանանց սեռական ակտիվ կյանքի ընդհատումն ու դրա հետևանքները

Պատկերացնենք' ինչ է կատարվում ակտիվ սեռական կյանքով ապրող կնոջ օրգանիզմում, երբ նրա ամուսինն ինչ-որ ժամանակով դառնում է անհասանելի կամ դժբախտաբար մահանում է: Խոսքը գնում է առողջ և կանոնավոր սեռական կյանքով ապրող կնոջ մասին, ով չունի սեռական խնդիրներ,- ասում է Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի անդամ, սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյանը:
Որոշակի շրջանից հետո չբավարարված սեռական պահանջը, աստիճանաբար հասունանալով, օրգանիզմում ստեղծում է ներքին լարվածության կամ դիսկոմֆորտի վիճակ: Այս վիճակը պայմանավորված է նյարդա-հորմոնալ մեխանիզմներով, չէ՞ որ սեռական ֆունկցիային մասնակցող համակարգերը աշխատում են նախկին ռեժիմով և դեռ չեն հասցրել հարմարվել նոր ռեժիմին: Ի հայտ է գալիս բարձր սեռազգայունություն. ամենաչնչին սեքսուալ գրգիռները կարող են սեռական ցանկություն հարուցել, երազների բովանդակությունը ստանում է էրոտիկ երանգավորում, մարմնի մեջ կա ինչ-որ անհասկանալի լարվածություն, դյուրագրգռություն, նյարդայնություն:
Կան կանայք, ովքեր սեքսուալ աբստինենցիայի վիճակը միանգամայն հանգիստ են տանում, բայց կան նաև այնպիսինները, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում վերագտնել իրենց ներքին հանդարտությունը և ֆիզիոլոգիական կոմֆորտ վիճակը: Այս վերջին խումբ կանանց մոտ ի հայտ են գալիս կլինիկական նշաններ, որոնք խոսում են նյարդային համակարգի ներընդգրկման մասին: Դրանք են գլխացավերը, դյուրագրգռությունը, հուզական անկայությունը, արյան ճնշման տատանումները, շնչառության հետ կապված խնդիրներ, ցավերը սեռական օրգանների շրջանում և մարմնի տարբեր մասերում:

Զղջո՞ւմ ես...

-Զղջում ես?
-Զղջալ?Ինչի համար?Այն գեղեցիկ պահերի,այն երջանկության համար,որ ապրեցի այդ կարճ ժամանակահատվածում?Զղջալը կյանքում ամենաանօգուտ բանն է…Թեև հիմա նա'իմ կյանքի փոքրիկ այդ լույսը, վաղուց արդեն չի լուսավորում իմ ներկան, չի տաքացնում այս գրողի տարած ձմեռը, միևնույնն է ես զղջալու ոչ մի առիթ և պատճառ չունեմ.. Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել:Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել. դա անհնար է, և պետք էլ չէ: Ուղղակի պետք է ապրել ու վայելել այդ ակնթարթը: Ակնթարթ,որը կարող է երբևէ էլ չկրկնվել,որը կարող է վերջանալ նույնքան հանկարծակի, որքան հանկարծակի և սկսվել էր: Եվ եթե այդ ակնթարթը սկսվելուց եղել ես <<այս աշխարհի ամենաերջանիկ մարդը>> պետք չէ վերջում զղջալ:
Զղջալ մեկի համար ով քեզ երջանկացրել է? Ով քեզ պարգևել է հեքիաթային վայրկյաններ? Ում հաղորդագրություններից ու զանգերից հետո այս աշխարհը քեզ համար ուղղակի երազ ու անիրական է թվացել? Միթե կարելի է զղջալ այդպիսի ակնթարթների համար…Ակնթարթներ, որոնք յուրաքանչյուր ուրիշը կերազեր նույնիսկ երազում տեսնել:Եվ միևնույնն է ինչքան է տևել այդ առասպելական ակնթարթը, դու ուղղակի քեզ պետք է համարես այս կյանքում այն հաջողակներից մեկը ով զգացել է ,թե ինչպես է շունչը կտրվում, սիրտը այնքան ուժգին բաբախում և թե ինչպես են ոտքերն ու ձեռքերը դողում քո այդ թվացյալ հեքիաթի հերոսին տեսնելիս: Եվ նշանակություն չունի, թե քո հեքիաթի հեղինակը ինչ վերջաբան է գրում: Ճիշտ է այդ վերջաբանը կարող է քո սրտով չլինել, քեզ ցավ պատճառել, բայց երբեք չի կարելի մոռանալ այդ հեքիաթի գեղեցիկ սկիզբն ու ընթացքը: Եվ ինչքան էլ ցավոտ լինի այդ հեքիաթի վերջը,միևնույնն է,միշտ հիշիր'երբ վերջանում է հեքիաթը, գիրքը պետք է փակել: Պետք է փակել և դնել այն պահարանում, որի բանալին միայն դու ունես: Եվ հավատա, որ դա ոչ առաջին, ոչ էլ վերջին գիրքն է, որը փոշոտվելու է այդ պահարանում:Գիտեմ'այդ գրքից բաժանվելը տխուր է, չէ որ այդ գրքի թեթերից չես գտնի և ոչ մի գրքում:Բայց միշտ հիշիր մի բան,կգա ժամանակ և այս աշխարհիս երեսին կգտնես մեկին, ով կգրի քո կյանքում կարդացած ամենագեղեցիկ հեքիաթը, որի գլխավոր հերոսը կլինես դու և որը կունենա ամենագեղեցիկ ու ամենասպասված վերջաբանը: Թերևս այդ ժամանակ, բացելով քո գրքերի պահարանը, դու մի պահ շնորհակալություն կհայտնես այն գրքերի բոլոր հեղինակներին, ովքեր տառասխալներ էին թույլ տվել իրենց գրքում:Եվ, որոնց տառասխալների շնորհիվ դու կարողացար գտնել քո հեքիաթի իրական հեղիանակին…

Յապոնչիկը ողջ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է շուրջ 27 գրքի հեղինակ, ուսումնասիրող, քրեագետ Սերգեյ Գալոյանը:
-Պարոն Գալոյան, օրեր առաջ ռուսական Росбалт լրատվամիջոցը հրապարակեց մի վերլուծություն այն մասին, որ քրեական աշխարհը հարաբերական լռությունից հետո կրկին սկսել է պատերազմի պատրաստվել. այս անգամ ծրագրում են կռվի բռնվել Ասլան Ուսոյանի կլանը, ինչպես նաև Ռովշան Ջանիևի ու Ջեմո Միքելաձեի գլխավորած միացյալ ընդդիմության կլանը: 2013 թ. «գողական» աշխարհում արյունալի պատերազմ սպասվո՞ւմ է:
-2013թ. կրիմինալ աշխարհում պատերազմ չի սպասվում, որովհետև պատերազմը սկսվել է 6-8 տարի առաջ: Սկսվել է այն ժամանակ, երբ սկսվեց աշխարհի խոշորագույն կրիմինալ աշխարհներից մեկի՝ ռուսական աշխարհի վերաձևավորումը, երբ հիմնական գործող անձը դարձավ Վյաչեսլավ (Յապոնչիկ) Իվանկովը: Պատերազմը սկսվել էր երկու հիմնական՝ ռուսական և վրացական (կովկասյան) թևերի միջև: Պատերազմի հիմնական իրադարձություններն արդեն խաղացվել են: Նպատակը երկու թևերի ազդեցության ոլորտների վերաձևավորումն էր, վերակազմավորումը ինչպես բոլոր իշխանություններում, այնպես էլ կրիմինալ աշխարհում: Լուրջ խմորումներ սկսվեցին 2008թ. մայիսի 2-ին գողական Կրասնոդարի երկրամասում գումարված «գողական գագաթնաժողովից» հետո: Այդ ժամանակ լուրջ հակադրություններ ի հայտ եկան: Ռուսական կողմը՝ Իվանկովի գլխավորությամբ, Ուսոյանի (Դեդ Հասանի) աջակցությամբ, ուզում էր իշխանություն գրավել, իսկ վրացական կողմը՝ Ջաբա Իոսելիանիի և Տարիել (Տարո) Օնիանիի գլխավորությամբ, ցանկանում էր իր կողմը գրավել իշխանությունը: Սակայն Ջաբա Իոսելիանին մահացավ 2003թ., որից հետո վրացական թևը ղեկավարում է Տարոն, որը բավականին բարդ իրավիճակում է, քանի որ հետախուզվում է իսպանական իշխանությունների կողմից, վրացական իշխանությունները նրա հետ գործարքի մեջ չեն մտնում: 2009 թ. հունիսի 13-ին Տարիել Օնիանիին ձերբակալում են 218 հազար դոլար շորթելու փորձ անելու համար: Նա այսօր բանտում է, բայց դա որևէ նշանակություն չունի, նա փակված վիճակում էլ ղեկավարում է:
Ռուսական թևի առաջնորդ Իվանկովի դիրքերը խարխլվեցին այն ժամանակ, երբ նրան սկսեցին չսիրել նաև իր կողմնակիցները, սկսեցին կասկածել: Գալիս էր սերունդների հերթափոխություն, և որոշ մարդիկ նրա շրջապատից ցանկանում էին ազդեցության ավելի մեծ ոլորտների հասնել, ավելի մեծ ֆինանսական պատառներ ստանալ: Քանի որ Իվանկովը շատ խելոք է, զգաց, որ ժամանակն է ընդհատակ անցնելու: Հենց սա առիթ դարձավ, որ նրա նկատմամբ մահափորձ կատարվի 2009 թ. հուլիսի 28-ին, և հոկտեմբերի 12-ին կատարվեց նրա շքեղ թաղումը լրատվամիջոցների համար՝ բեմականացում հավատացողների և չհավատացողների համար: Այդ շքեղ թաղման արարողության տեսանյութերը նայելով՝ ցանկացած ուշադիր մարդ կզգա, որ մարդ չեն թաղում, կատարվում է դագաղի հուղարկավորություն: Զարմանալի էր նաև, որ Իվանկովի մտերիմը՝ Դեդ Հասանը, ներկա չէր նրա թաղման արարողությանը: Ավելին՝ միայն մեկ ծաղկեպսակ էր ուղարկել: Քանի որ Յապոնչիկը դեռ գոյություն ունի, առաջին ջութակը նա է, թեև Դեդ Հասանը հեղինակություն է և կանգնած է Օնիանիի դեմ պայքարի առաջին գծում:
-Դուք համոզվա՞ծ եք, որ Յապոնչիկը ողջ է: Ամեն դեպքում, ռուսական կրիմինալ կայսրության ղեկը ազգությամբ եզդի Ասլան Ուսոյանի ձեռքում է: Հնարավոր համարո՞ւմ եք, որ որոշում կայացվի գահընկեց անել Դեդ Հասանին և, այսպես ասած, ռուսականացնել այդ աշխարհը: Իրադարձությունների նման զարգացումների դեպքում ի՞նչ ազդեցություն կունենան դրանք Հայաստանում:
-Ամեն ինչ հնարավոր է, որովհետև, եթե Դեդ Հասանին հզորությանը, գիտելիքներին համապատասխան մեկը, փոխարինող գտնվի, Հասանը դուրս կգա առաջին գծից: Հասանի կապը Հայաստանի հետ հետևյալն էր. ծնողները ծնվել են Ապարանի շրջանում, հետո փոխադրվել են Թբիլիսի, այնտեղ էլ ծնվել է Դեդը: Հայերի հետ նրա մյուս կապն այն է եղել, որ նա և Սվո Ռաֆը ամուսնացած էին հորեղբոր աղջիկների, քույրերի հետ: Դեդ Հասանը և Սվո Ռաֆը շատ մոտ էին: Հասանը միշտ գալիս է այստեղ Սվո Ռաֆի գերեզմանին:
Այսօր Հայաստանն այս իմաստով երկրորդական դեր կատարող է, որովհետև մեր ամենահիմնական խոշոր ֆիգուրը Սվո Ռաֆն էր, ով հիմա չկա, Ալիկ Մինալյանը (Սոչինսկի) ևս չկա:
-Ծագումով հայ քանի՞ հեղինակավոր «օրենքով» գող կա այսօր:
-Երկու-երեքը կան նոր սերնդից, որոնք կարող են դեր խաղալ. նոր ժամանակներ են գալիս, նոր գործընթացներ են տեղի ունենում այդ աշխարհի առջև, այսինքն՝ թալանելու և՛ ձևերն են փոխվում, և՛ նյութերը: Նրանք կգան, և կիմանանք, քանի որ Դեդ Հասանի մոտիկներն են՝ ռուսական թևից:
-Սվո Ռաֆից հետո կարծես հայերը դուրս մղվեցին կրիմինալ աշխարհի մեծ կայսրությունից, և առաջ եկան վրացիները, չեչեններն ու ադրբեջանցիները այն դեպքում, երբ ժամանակին հայերն ու վրացիներն այս իմաստով հավասար դիրքերով էին շարժվում այս աշխարհում: Ի՞նչ պատճառով ամայացում տեղի ունեցավ այս դաշտում:
-Ժամանակին Վանո Սիրադեղյանը այս երկրի համար արեց առավելագույնը: Նա արեց այնպիսի մի բան, ինչ ժամանակին արեց Դուչեն Իտալիայում, և ինչ որ արեց Վանոյից հետո Սաակաշվիլին Վրաստանում: Վանոն մաքրեց Հայաստանը տականքներից, որովհետև հայկական կրիմինալ աշխարհում շատ տականքներ կային: Սակայն հայկական գողական աշխարհի մեջքը դեռևս չի կոտրվել: Ես շատ ուշադիր եմ կարդում մամուլը՝ «Հայկական ուժ»-ի գործը շարունակվում է, նշանակում է, որ այդ հզոր երկրի համար դա հզոր ուժ է: Բայց Սվո Ռաֆի գիտելիքների, հզորության տեր մարդ դեռևս ասպարեզում իրեն ցույց չի տվել: 1999 թվականին, երբ ես գիրք հրատարակեցի, հաշվառված էր 156 «օրենքով» գող ամբողջ ԽՍՀՄ տարածում, տասը տարի հետո այդ ցուցակը հասավ 1000 մարդու, բայց այդպես չի լինում: Այս ցուցանիշը հիմնականում ավելացավ վրացիների շնորհիվ, նրանք սկսեցին գումար տալով առնել այս կոչումը: Այսինքն՝ կրիմինալ աշխարհը դուրս էր գալիս իր նախկին սկզբունքներից:
Անկախության տարիներին կրիմինալ աշխարհի վերաձևումն էր նաև այն, որ մեր կրիմինալ աշխարհն ու օլիգարխիան համարյա խառնվեցին իրար, իսկ դա սարսափելի է: Սրա վատն այն է, որ ամեն ինչ խառնվում է իրար: Օլիգարխները ոչ մի օրենքի չեն ենթարկվում: Եթե գողականների օրենքներին ենթարկվեին, ֆիզիկապես ոչնչացված կլինեին, որովհետև գողական աշխարհում կան «չի կարելի»-ներ: Հայաստանում օլիգարխներն ավելի մեծ անուն ունեն, քան գողերը, բայց ոչ հեղինակություն:
-Հնարավո՞ր է օլիգարխ-«օրենքով» գող հասկացությունները Հայաստանում հստակեցվեն:
-Հայ «օրենքով» գողերն անհանգստացնում են դրա համար, կրիմինալ աշխարհը կսկսի կամաց-կամաց մաքրվել նախ ներսից, հետո օլիգարխիան ստիպված կլինի ենթարկվել գողական աշխարհի օրենքներին: Ուշադիր կարդացեք թերթերը և կզգաք դա: Շատ են լինում միամիտ ինֆորմացիաներ, որ որևէ երկրում նրանցից մեկի գործերը չեն հաջողվել, հանկարծ Հայատսնաում շատ ճանաչված մարդու գործերը չեն հաջողվում ԱՄՆ-ում: Ինչո՞ւ է այդպես լինում: Ինչո՞ւ Armenian power-ը բռնվեց, և ԱՄՆ-ում այդքան մեծ գործ սարքվեց:
-Պարո՛ն Գալոյան, ինչո՞ւ կրիմինալ բարքերը տեղափոխվեցին հայկական բանակ:
-Պարզապես, կրիմինալ աշխարհը մարդկանց հետաքրքրում է, սկսում են հետաքրքրությունից, հետաքրքրությունը գալիս է ամեն ոլորտ է մտնում, դժբախտաբար, այս աշխարհը մտավ նաև բանակ: Եթե ժամանակին ճիշտ քննություններ իրականացվեին սպանությունների քննություններ, ամեն ինչ ճիշտ կլիներ:
-Ի՞նչ ծրագրեր ունեք, ի՞նչ գրքեր ունեք՝ պատրաստ հրապարակման:
-Արդեն պատրաստ ունեմ 9 գիրք, գրելու ընթացքում է ևս 6 գիրք: Ցանկացած տպարանատեր, հրատարակիչ, եթե ցանկանա, կարող է այսօր հրատարակել: Պատրաստ է նաև «Մարդկության քրեական քրոնիկոն» գիրքը, որը հետաքրքիր փաստեր է ներառում աշխարհի տարբեր ոլորտներում իրականացված հանցագործություններից: Մնացյալը նաև կենսագրականներ են՝ Փարաջանովի, ամերիկաբնակ հայտնի փաստաբանի, Մհեր Մկրտչյանի և այլոց մասին:

Ինչ է նվիրել Ֆիլիպ Կիրկորովը Շերին պաչպչելուց հետո

Շարունակելով նվերների թեման ))
Շերը, ինչպես հայտնի է, կիսագաղտնի Մոսկվայում էր` տոնական կորպորատիվի (կարդալ էստեղ): Չնայած նրա գալը շուխուր արել էր` մի քիչ ուրիշ կտրվածքով (կարդալ էստեղ): Բայց պարզվում է բանը դրանով չի ավարտվել. նրան որոշել է նվեր մատուցել մեկ այլ հայազգի աստղ` ի դեմս Ֆիլիպ Կիրկորովի (չնայած կարծեմ իրականում գնչու են դրանք):
Կիրկորովի ամբողջ եղած-չեղածում ինձ 2 բան է տպավորել մինչ օրս, երկուսն էլ կապված նվերների հետ: Տարիներ առաջ Կիրկորովը Թուրքիայում ադրբեջանցի միլիարդատիրոջ հյուրանոցի բացմանը ադամանդով մատանի էր ուղարկել հյուրերից մեկին: Ինչ եք կարծում` ում?? Մոնիկա Բելուչիին: Բայց քանի որ ամաչելիս է եղել, ռուսական աստղերից մեկին խնդրել է նվերը փոխանցել Բելուչիի թիկնապահներին: Հետո Բելուչին օդանավակայանում կորցրած է եղել մատանին… Հիմա էլ Կիրկորովը նվեր է արել Շերին` ինչպես նկատում են ռուսաստանյան լրատվամիջոցները, “նրան պաչպչելուց հետո”: Բայց ինչ-որ տեղ ժլատություն է արել Շերիլինի հարցում: Չնայած նվերը “թագավորական” է բնորոշվում. ոչ ավելի, ոչ պակաս Ռուսական կայսրության թագի պատճենն է նվիրել` ճիշտ կրկնօրինակը, բայց իհարկե Swarovski քարերից: Կես միլիոն ռուբլուց ավելի է արժեցել, ամեն դեպքում, նվերը: Ինքը` Կիրկորովը, լուսանկարները տարածել է հետևյալ գրությամբ. “Դա անկեղծ նվեր էր` ամբողջ սրտով արված: Անհավանական թագ իսկական թագուհի Շերի համար: Սիրով, քո Ֆիլիպ”: Մի տեսակ հնչում է Հռոմում Դավիթ Անհաղթի արձանի գրության նման. «Աշխարհի թագուհի Հռոմից` հռետորների թագավորին», բայց դե ոչինչ:)
Դավիթ Վարդազարյան

Ննջասենյակի հարդարանքն ազդում է սեռական կյանքի ակտիվության վրա

Ննջասենյակի հարդարանք
Ննջասենյակի պատերի գույնն անմիջականորեն ազդում է սեռական կյանքի ակտիվության
վրա: Ննջասենյակի համար ամենահաջող գույները մանուշակագույնն ու կարմիրն են: Վերջիններիս
առկայությամբ' սեռական հարաբերությունների հաճախականությունը շաբաթական կազմում է
4-5 անգամ, իսկ մոխրագույն սենյակներում զույգերը սեքսով զբաղվում են շաբաթական 1-2 անգամ: Ավելին' անկողնու սպիտակեղենի կտորի տեսակը նույնպես ազդում է սեռական հարաբերությունների հաճախականության վրա. սեռական ակտիվության բարձրացմանը նպաստում է
մետաքսյա սպիտակեղենը:

Քանի՞ դավաճանություն կարող են ներել տղամարդիկ

10.1.13

Կանանց ճնշող մեծամասնությունը պատրաստ է երկուսից երեք անգամ ներել իր ամուսնու դավաճանությունը, ինչը չի կարելի ասել տղամարդկանց մասին: Սոցիալական հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ շատ քիչ տղամարդիկ են պատրաստ գնալ այդ մեծահոգի քայլին: Ընդհանուր թվով հարցումներին մասնակցել են 2000 կին և տղամարդ, ովքեր պետք է պատասխանեին այն պարզ հարցին, թե կներեն իրենց սիրելիի դավաճանությունը: Հացումներին մասնակցած կանանց 53 %-ը խոստովանել է, որ միանշանակ կներեն իրենց տղամարդու դավաճանությունը, իսկ այդպիսի բարեհոգի տղամարդիկ կազմում են հարցվածների 13%-ը: Ուշագրավն այն է, որ այս սոցիոլոգիական հարցումներին մասնակցող կանանց 38%-ը խոստովանել է, որ երբևե դավաճանել է իր սիրելիին: Այդուհանդերձ, դավաճանության պայմաններում միայն 5% զույգերն են կարողացել պահպանել իրենց ընտանիքը . 25% կանայք չեն ներվել ու դարձել են մերժված:

Ինչո՞վ է տարբերվում տղամարդու և կնոջ սեքսուալությունը

Տղամարդկանց և կանանանց սեռական համակարգն ի սկզբանե կոչված է կատարել երկու կարևորագույն ֆուկցիա՝ հաճույք ստանալու և բազմանալու: Առաջին հայացքից թվում է, թե երկու համակարգերի միջև տարբերություններ չկան, սակայն դրանց տաբերությունը ահռելի է, ավելին՝ կինն ու տղամարդը առանց մեկը մյուսի գոյություն չեն կարող ունենալ: Կնոջ և տղամարդու սեռական համակարգերն ու սեքսուալության մղումը վիզուալ կապված են միմյանց: Վերջիններիս սեքսուալության տարբերությունների համախումբը կարող ենք անվանել սեքսուալ դիֆորմիզմ:
Կնոջ մոտ սեքսուալությունը տարբերվում է նաև էրոգեն գոտիների բաշխվածությամբ. վերջինիս էրոգեն գոտիները ցրված են, իսկ տղամարդկանց մոտ համակարգված են: Սեսքուալ տարբերությունները նկատելի են դառնում նաև փսիխոսեքսուալ բավարարվածության ժամանակ: Ավելին՝ տարբերությունն ակնհայտ առկա է նաև օրգազմի ժամանակ. տղամարդու մոտ սեռական ցիկլը ավատրվում է օրգազմով և սերմնաժայթքմամբ, իսկ կնոջ մոտ պարբերաբար կրկնվող միտում է կրում: Այս սեսքուալ տարբերությունները նախատեսված են՝ փոխլրացման էֆեկտն օգտագործելու համար:

Ո՞վ է Ժաննա Ֆրիսկեի երեխայի հայրը

38-ամյա ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն անցյալ տարվա վերջին մեկնել է Մայամի, որպեսզի այնտեղ լույս աշխարհ բերի իր առաջնեկին: Մինչ Ժաննայի մեկնելը՝դեկտեմբերի սկզբին, Դմիտրի Մալիկովը պատմել էր, որ իրենք պատրաստվում են միասին հանդես գալ դուետով: «Բայց հետո նա ինձ ասաց, որ գտնվում է հղիության 5-րդ ամսում, և պետք է հետաձգել ձայնագրության գործը»,- դեկտեմբերի սկզբին հայտարարել էր Մալիկովը:
«Блестящие» խմբի նախկին մենակատարի երեխայի հայրը հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևն է:

Հեռավորությունն է՞ր արդյոք, որ նրանց բաժանեց

9.1.13

Հետաքրքիր է… որքան հաճախ է այսպես պատահում… հանդիպում… հրապուրանք… սեր… բաժանում… հիշողություններ…
Հեռավորությունն է՞ր արդյոք, որ նրանց բաժանեց… օ ոչ, հեռավորությունը չի կարող արգելք հանդիսանալ սիրո համար… այն էլ նոր սկիզբ առած ու նոր բոցավառվող, բոցկլտացող ինչպես մի կրակ… ու, այնքան հույսեր արթնացնող… միշտ էլ լինում է էլի մի արգելք… այնքան սովորական, բայց և նույնքան էլ անհաղթահարելի… երևի իրոք, սիրո համար մի աներևույթ ու ոչ երկրային պահապան կա, որը միշտ արգելքներ է ստեղծում… ինչի՞ համար… կասեմ, թե ինչի… որպեսզի պահպանի
ու ուժեղացնի սերը… այո....Այո, ուժեղացնի, չէ որ սիրո համար արգելքներ են անհրաժեշտ… սերը դժվարություն ու արգելք է սիրում… դժվարություն ու արգելք հաղթահարել է սիրում… թախիծ է սիրում… երևի իրոք, սիրո քույրն է թախիծը, անբաժան… միշտ միասին… օրերով, ամիսներով, տարիներով… միշտ էլ այսպես է լինում… սեր…թախիծ… բաժանում… ու էլի սեր… էլի սեր ու թախիծ…
Հետաքրքիր է… հաճախ է այսպես պատահու՞մ… սեր… հույսեր… արգելք…. թախիծ… և հիշողություն… միայն հիշողություն ու աղջկա անմեղ շուրթերից հնչած մի խոստովանանք… 
ես քեզ սիրում եմ…

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.