Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Սեքս. Show all posts
Showing posts with label Սեքս. Show all posts

Դատավորը կորցրել է աշխատանքը գործընկերուհուն իր սեռական օրգանները ցուցադրելու համար

18.12.12

Ամերիկացի դատավոր Ուլյամ Սինգլեթերին, ով հիմնականում զբաղվում էր Ֆիլադելֆիայում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, զրկվել է աշխատանքից աշխատանքի վայրում գործընկերոջը սեռական օրգանները ցուցադրելու համար: Ինչպես գրում է Huffington Post-ը, դատավորը բջջային հեռախոսի օգնությամբ լուսանկարել է իր սեռական օրգանները, ապա ցուցադրել իր հետ աշխատող կնոջը: Կնոջը կարծես լուսանկարը դուր չէր եկել, և նա դիմել էր դատարան:
«Դա պատահական սխալմունք էր: Իմ պաշտպանյալը և այդ կինը միմյանց ցույց էին տալիս իրենց հեռախոսի լուսանկարները: Նա ուղղակի անհաջող փոխել էր էջը»,-հավաստիացնում է դատավորի փաստաբան Ջոն Սամերսը: Սակայն տուժածը պնդում է, որ Սինգլեթերին մտածված է իրեն ցույց տվել լուսանկարը, ընդ որում, հարցրել է, թե դուր է գալիս վերջինիս, թե՝ ոչ: Մինչ դատական գործընթացի ավարտը դատավորն ազատվել է աշխատանքից և պատրաստվում է տեղափոխվել Ֆիլադելֆիայից կնոջ և երեխաների հետ միասին:

Անալ սեքսի գաղտնիքները

Շատերն են լսել անալ սեքսի մասին, գուցե և զբաղվել են դրանով, բայց քչերն ամբողջական պատկերացում ունեն այս տիպի սեքսի գաղտնիքների մասին: Ֆիզիոլոգիապես կնոջ հեշտոցային անցքն ավելի փոքր է, քան հետանցքայինը: Անալ սեքսի ժամանակ տղամարդիկ զգուշություն պետք է ցուցաբերեն, քանզի կարող են վնասել կնոջ ուղիղ աղիքի լորձաթաղանթը: Մեծ առնանդամի դեպքում կինը կարող է և մեծ ցավ զգալ և պատռվածք ստանալ, այնպես որ, առնանդամը հետանցք մտցնելուց առաջ, պետք է պատել համապատասխան քսուսքներով, որոնք հետանցքը կդարձնեն հեշտ անցանելի: Պետք է օգտագործել հատուկ վազելիններ, յուղոտ կրեմներ, ժելեներ, որոնք առնանդամի մակերեսը կդարձնեն լպրծուն: Անալ սեքսի ժամանակ առնանադամը չի կարելի կտրուկ մտցնել հետանցք, այլ ընդհակառակը' գործընթացը պետք է սկսել նուրբ ու հանգիստ շարժումներում, առավել ևս, երբ այն կնոջ առաջին անալ սեքսն է: Ամեն դեպքում սկզբնական շրջանում հետանցքը ռեֆլեքսորեն լարված է լինում, իսկ հետագայում թուլանում է, այնպես որ տղամարդիկ պետք է լինեն շատ նրբանկատ: Անալ սեքսով զբաղվելու ժամանակ չհղիանալու համանականությունը 100%-ոց չէ, քանի որ տղամարդու սպերման ուղիղ աղիքի միջոցով հոսելիս կարող է թափվել հեշտոց: Սեսքը սկսելուց առաջ ցանկալի է, որ սեքսընկերները լոգանք ընդունեն, ավելին' ցանկալի է, որ կանայք հոգնա կատարեն:

Բերանային սեքս

Այս տիպի սեռական ակտը կատարվում է բերանով, երբ կնոջ կամ տղամարդու սեռական օրգանի քնքշանքները կատարվում են բերանային խաղիկների միջոցով: Ֆելացիան տղամարդու սեռական օրգանների' առնանդամի և ամորձիների բերանային ինտիմ կոնտակտն է, որն առավել հայտնի է մինետ բառով: Կունիգուլուսը կանացի սեռական օրգանի բերանային սեքսն է, երբ բերանային քնքշանքների միջոցով բավարարվում են կնոջ սեռական պահանջները: Տղամարդուն այս կերպ բավարարելիս' կինը բերանի միջոցով կատարում է այն իմիտացիոն շարժումները, որը առնանդամի հետ կատարվում է հեշտոց մտնելիս: Կինը կարող է սկսել առաջինը, սակայն պետք է չդիմի խորքային լիզումների, այլապես կարող է ունենալ սրտխառնոց և նույնիսկ կարող է փսխել: Կինը պետք է հաշվի առնի, որ առնանդամի գլխիկը տղամարդու սեռական օրգանի ամենազգայուն հատվածն է, և ավելի ուշադիր պետք է վարվի նրա հետ, բայց չդիմի միօրինակ մինետային շարժումների, այլ բազմազանություն մտցնի' ըստ տղամարդու նախասիրության: Սեռական ակտի ժամանակ շատ հնարավոր է, որ սերմնաժայթքումը տեղի կունենա կնոջ բերանի մեջ: Եթե կինը տհաճություն է զգում սեմնահեղուհի համից, ապա պետք է առնանդամը լեզվով հետ բերի, քանի որ այդ ժամանակ տղամարդիկ դիմում են էլ ավելի կտրուկ շարժումների: Հակառակ դեպքում կինը կարող է բերանային քնքշանքները դադարեցնել և ձեռքային խաղիկների միջոցով հասցնել տղամարդուն օրգազմի:

Հայ մաչոյի սեռական պարզամտությունը

17.12.12

Միջին վիճակագրական հայ տղամարդու ուղեղում «կին» եւ «սիրուհի» հասկացություններն անհամատեղելի են։ Դրանք պարտադիր երկու տարբեր կին են, ընդ որում, այն, ինչ կարելի է անել սիրուհուն, կնոջ համար տաբու է։ Տաքարյուն հայ մաչոները մոլորության մեջ են, թե իրենց օրինական կեսը չի կարող ցանկանալ, ի՜նչ ցանկանալ՝ նույնիսկ մտածել չի կարող այդ «այլասերված» մարմնական հաճույքների մասին, որոնցով նրանց ամուսինները պատրաստ են զբաղվել ընտանիքից դուրս, երեւի թե առաջին պատահածի հետ։ Մեր տղամարդկանց՝ կարծրատիպերով ու բարդույթներով սահմանափակված երեւակայությունը չի կարող թույլ տալ նույնիսկ միտք, որ իր երեխաների մայրը նույնպես սեքսուալ փորձերի ցանկություն կարող է ունենալ, եւ, ինչպես ցանկացած կին, նա էլ հրաշալի գիտի, որ անկողնում բացի «միսիոներականից» կան նաեւ այլ դիրքեր։
Հայ տղամարդու համար կինն առաջին հերթին նրա երեխաների մայրն է, հետո նոր՝ կին։ Նրան յուրատեսակ սուրբ կով դարձնելով ու խիստ սեռական դիեայի ենթարկելով՝ նա նախընտրում է իր խառնվածքը ցուցադրել այլ կանանց շրջապատում։ Ընդ որում, շատ հաճախ բողոքելով, որ իր կողակիցը նախընտրում է տախտակի նման պառկել։
Ամենազվարճալին այն է, որ խղճի խայթ ու բարոյական տանջանք տղամարդը չի ունենում, քանի որ, իր պատկերացմամբ, այդպիսով նա պահպանում է «ընտանիքի մաքրությունը»։
Օրինակ, որոշ հայ տղամարդիկ «ձախ» են գնում՝ փնտրելով օրալ քնքշանք։ Հարցից, թե ինչու նման բազմազանություն չեն մտցնում ընտանեկան սեռական կյանք, շատերն «արդար վրդովմունք» են դրսեւորում։ Ոնց կլինի, չէ՞ որ իր կինը «պարկեշտ» է, ինչպես կարելի է նրա մասին նման բան մտածել։ Իմ ծանոթներից մեկը հայտնի հոլիվուդյան մի ֆիլմից մեջբերում արեց. «Նա հետո այդ շուրթերով իմ երեխաներին է համբուրում»։ Ընդ որում, բոլորը մեկի պես վստահ են, որ բավարարում են իրենց կնոջ սեքսուալ պահանջմունքները, ինչը հաճախ շատ հեռու է ճշմարտությունից։ Թերեւս ամուսնությունից մեկ տարի անց նորապսակները դադարում են նույնիսկ համբուրվել։
Շատ հայ տղամարդկանց հիմնական խնդիրը, կամ մտածելակերպի կամ ոչ ճիշտ դաստիարակության հետեւանքով, այն է, որ նրանք սեքսն ինչ-որ անվայել արարք են համարում։ Ընդ որում, չնայած գլուխգովանությանն ու «մեծ» սեռական փորձին, անկողնում նրանք անգրագետ են, պարզամիտ ու սուղ երեւակայությամբ։ Սահմանափակ մտածողությունն ու բավականին ժլատ երեւակությունը մեր տղամարդկանց խանգարում է հասկանալ, որ սեքսը նախեւառաջ սիրո դրսեւորում է, երկու մարմինների ու հոգիների միաձուլում, ալֆայի ու օմեգայի միացում։ Սա բնության կամ աստծո լավագուն միտքն է, որի գռեհկացումը, իմ կարծիքով, պետք է ներառել մահացու մեղքերի շարքը։ Անկողնում իրար սիրող երկու հոգու համար, հատկապես եթե ամուսիններ են, ոչ մի տաբու չպետք է լինի։
Հարգելի հայ տղամարդիկ, ձեր կանայք նախեւառաջ կին են։ Նրանք գաղտնի շատ ցանկություններ ունեն, որոնց մասին նույնիսկ գլխի էլ չեք ընկնում։ Այո, նա ձեր երեխաների մայրն է, տնային տնտեսուհի, կին, բայց նա Կին է։ Դե՛, բացահայտեք նրա կանացի էությունը։ Համբուրեք նրան, գուրգուրեք՝ մինչեւ ծնկները դողան։ Եվ, հավատացեք, պատասխանը ոչ միայն չի ուշանա, այլեւ հաճելիորեն կզարմացնի։

Տղամարդիկ սեքսի ժամանակ նաեւ վախենում են

Եվրոպացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ սեքսի ժամանակ տղամարդիկ նաեւ վախեր ունեն: Իսկ ինչի՞ց են վախենում տղամարդիկ սեքսի ժամանակ:
1. Ընկերուհին կարող է հղիանալ
2. Անսպասելի սիրուց. հիմնականում տղամարդիկ վախենում են սիրահարվել չափից դուրս պոռթկուն կանանց
3. Չափից դուրս սառնարյուն կնոջից, քանի որ կնոջ սառը արձաքանքը տղամարդուն կարող է խուճապի մատնել
4. Հղի կնոջ հետ սեքսից. այս դեպքում գործում է ապագա երեխային վնասելու վախը
5. Կնոջը ենթարկվելուց. այդ դեպքում տղամարդն իրեն օգտագործված է զգում
6. Կույսերից. զարմանալի է, բայց տղամարդկանցից շատերը վախենում են առաջինը լինելուց
7. Տղամարդիկ վախենում են տեսնել ամբողջովին մերկ կնոջը, կարծելով, թե կարող են հիասթափվել: Ինչպես հայտնի է, կնոջ գեղեցիկ տեսքին «մասնակցում են» գեղեցիկ հագուստը եւ զարդերը:

Որ՞ կինն է գեղեցիկ տղամարդու համար

16.12.12

Մեզնից յուրաքանչյուրն ուզում է գեղեցիկ լինել՝ միշտ կամ կարևոր հանդիպման ժամանակ, բոլորի կամ այն «միակի» համար: Գեղեցկությունը սուբյեկտիվ, անորոշ հասկացություն է և մեծ մասով կախված է ընկալումից: Միևնույն կնոջը երկու տղամարդ լրիվ տարբեր կերպ են տեսնում, մեկը՝ որպես աստվածուհի և իդեալ, երկրորդը, որպես ոչնչով աչքի չընկնող իգական սեռի ներկայացուցիչ:
Եվ այնուամենայնիվ, ինչ է նշանակում գեղեցիկ կին տղամարդու տեսանկյունից: Ինչպես հայտնի է, մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի: Բայց ինչ էլ որ խոսեն հոգու մասին, առաջին տպավորություն ստեղծողը հենց արտաքինն է: Եթե ընդհանրացնենք ամենահայտնի մտքերը, գեղեցիկ են ընկալվում այն կանայք, ովքեր ունեն…
Խնամված արտաքին
Գուցե տղամարդը երբեք չկարողանա մանրամասն գնահատել ձեր մաշկի տեսակը, ճյուղավորված մազերի տոկոսային քանակը և հասկանալ՝ նորաձև է արդյոք ձեր սանրվածքը, բայց ընկալման մակարդակով նրանք միշտ էլ նշում են մաքուր և առաձգական մաշկը, փայլուն և գեղեցիկ հարդարված (կամ «բնական» խճճված) մազերը, թեթև, բնական դիմահարդարումն ու կոկիկ հագուստը:
Իսկ տոնային կրեմից մնացած հետքերը՝ թեփոտվող մաշկի վրա, ճաքճքած շուրթերն ու կարմիր, բորբոքված աչքերը ձեզ հաստատ կհեռացնեն գեղեցիկ կնոջ կերպարից: Դժվար է հստակ նկարագրել, թե ինչ է նշանակում՝ խնամված: Կարևորը միշտ հետեվեք ձեզ և խնամեք մաշկը, ձեռքերը, մազերն ու մարմինը՝ ձեր մաշկի և մազերի տեսակին համապատասխան: Խնամքն ավարտին հասցրեք թեթև, չպարտադրող օծանելիքով:
Համաչափ դիմագծեր և արտահայտիչ աչքեր
Իհարկե ոչ բոլորին է բնությունից համաչափ դիմագծեր տրվում՝ խոշոր աչքեր, ընդգծված հոնքեր, կոկիկ քիթ և կզակ: Բայց այդ ամենը որոշ չափով կարելի է շտկել դեկորատիվ կոսմետիկայի օգնությամբ: Մի կարծեք, թե դա խաբեություն է: Չէ որ եթե դուք դուր գաք տղամարդուն, ապա ձեր հարաբերությունների լրջանալուն զուգընթաց նա ավելի շատ կգնահատի ձեր ներքին հոգեկան հատկանիշները, ավելի ճիշտ ներդաշնակությունը՝ ներքին և արտաքին հատկանիշների միջև:

Օրալ սեքսով զբաղվելու օրվա ամենալավ պահը…

Գիտնականները պարզել են օրալ սեքսով զբաղելու համար օրվա ամենալավ պահը։ Սեքսոպաթոլոգ-փորձագետները, սոցիոլոգներն ու հոգեբանները եկել են այն եզրահանգման, որ կանացի սեռական կենսառիթմերը խաղի իրենց կանոններն են թելադրում։ Այսպես, փորձագետների հաշվարկները ցույց են տալիս, որ այդ հաճույքին ավելի լավ է տրվել 10:00 - ից 12:00 - ն ընկած ժամանակահատվածում։ Այդ ժամանակ հաճույքը ոչ միայն տղամարդունը կլինի, այլ նաեւ նրա զուգընկերուհունը։
Ինչպես ենթադրում են գիտնականները, դա կապված է այն բանի հետ, որ այդ ժամանկահատվածում կնոջ համային ռեցեպտորենրը սրվում են։ Հոգեբանները պնդում են, որ այդ պահին կանայք իրենց արվեստը լիովին դրսեւորելու եւ տղամարդու վրա ամենաուժեղ տպավորությունը թողնելու հնարավորություն են ստանում։

Գերբարձր սեքսուալ ցանկություն կամ ‹‹գազանի հիստերիա››

Փիլիսոփայության տեսանկյունից ‹‹գազանի հիստերիա›› անվանումը կիրառել է Պլատոնը: Հիստերիա (կատաղություն) տերմինը առաջացել է հունարեն "histera" (արգանդ) բառից: Պլատոնի կարծիքով արգանդը մի «գազան» է, որն ունի մանկածնման պահանջ և եթե երկար ժամանակ այն չի սաղմնավորվում, կնոջը հանգեցնում է հիստերիկության: Բժշկության մեջ այդ տերմինն անվանում են նիմֆորմանիա: Նիմֆոմանիան կանանց պաթոլոգիկ բարձրացած ներքին սեռական մղումն է, որը դրսևորվում է տարբեր անձանց հետ՝ սեքսով զբաղվելու անզուսպ ձգտմամբ: Այս սինդրոմը բնորոշվում է սեքսուալ ցանկությունների մշտական պահանջով, որը բերում է չկառավարվող սեռական վարքագծի. սեքսուալ մղումը ուղղված է ցանկացած մարդու հանդեպ՝ անկախ տարիքից, արտաքինից և նույնիսկ սեռից: Ի տարբերություն բարձր սեռական ցանկություն ունեցող կնոջ՝ նիմֆոմանիայով տառապող կինը չի կարողանում կառավարել իր սեռական վարքագիծը: Նա տառապում է իր այդ վիճակից, քանի որ անվերջանալի սեքսը չի բերում նրան փսիխոսեքսուալ բավարարվածության. բազմակի օրգազմները չեն տարալուծում ներքին պարադոքսալ էներգիան: Մասնագետները ոչ արտահայտված դեպքերում խորհուրդ են տալիս կանանց ցրել սեքսի մասին բոլոր մտքերը, լցնել, հագեցնել ամբողջ օրը տարբեր աշխատանքներով, ֆիզիկական վարժություններով, ուղղել սեռական էներգիան այլ ուղղությամբ՝ ժամանակ չթողնելով կպչուն մտքերի համար: Անհրաժեշտ է խուսափել սեքսուալ ցանկությունը գրգռող ֆիլմերից, նկարներից, սննդամթերքից՝ շոկոլադ, հնդկական ընկույզ, թթվասեր, մեղր և այլն: Բարդեցած դեպքերում իրականացվում է համապատասխան դեղորայքային թերապիա՝ մասնագետի խիստ վերահսկողությամբ:

Playboy-ի մոդելը խոստովանել է, որ կարոտում է Նեյմարին

Բրազիլիայի հավաքականի եւ «Սանթոսի» հարձակվող Նեյմարի նախկին ընկերուհի, Playboy-ի մոդել Անամարան պատմել է, որ մինչեւ օրս կարոտում է 20-ամյա ֆուտբոլիստին:
«Մենք ծանոթացել էինք 2011-ին երեկույթի ժամանակ: Նեյմարը շատ յուրահատուկ անձնավորություն է եւ մենք շատ ընդհանուր բաներ ունենք: Հիմա մենք պարզապես ընկերներ ենք: Ես միշտ Նեյմարի երկրպագուն եմ եղել եւ հիացել եմ նրա խաղով: Ես մինչեւ օրս հիշում եմ նրա մասին»,- հայտարարել է Անամարան:
Հիմա Անամարան հայտնի մոդել է Բրազիլիայում: Նա հայտնի է դարձել բրազիլական Big Brother ծրագրի շնորհիվ, գրում է A Bola-ն:

ինչպես ճանաչել «կույսին» անկողնում

10.12.12

Դեռահասության տարիների աղջիկները հաճախ են միմյանց պատմում ամուսնական գիշերների եւ այն մասին, թե ինչպես կույս հարեւանուհին ամուսնացավ, սակայն արյան հետքեր այդպես էլ չեղան...Այդ պատմություններում ճշմարտության մաս, սակայն, կա: Լինում է եւ նման անարդարություն. քեզ պահպանում ես սիրելիիդ համար, սակայն ստացվում է այնպես, որ առաջին գիշերը սավանի վրա ոչ մի արյան հետք... Այն մասին, թե ինչ ինչու է նման բան կատարվում, NEWS.am STYLE –ին պատմեց բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Գոյություն ունի մոտ 20 տեսակի կուսաթաղանթ, որոնք տարբերվում են հաստությամբ, դիրքով: Աղջիկը կարող է կուսությունը կորցնել ինչպես ցավի զգացողությամբ եւ արյան հետքերով, այնպես էլ առանց դրանց:
Կարող է այնպես լինել, որ այն մեկ անգամից չի պատռվում, կուսությունից վերջնականորեն զրկվելու համար երբեմն մի քանի սեռական հարբերություն է անհրաժեշտ լինում, եւ հայտնի չէ, թե դրանցից որ մեկի ժամաակ արյուն կարող է լինել: Բացի այդ, սավանի վրա արյան առկայությունը կախված է նաեւ տղամարդու առնանդամի չափերից. որքան մեծ է այն, այնքան ավելի հավանական է սավանի վրա կարմիր հետքերի առկայությունը:
Կուսաթաղանթը նաեւ առաձգական է լինում: Այն պատռվում է առանց արյան' անկախ որեւէ գործոնից: Իսկ եթե աղջկա մոտ լինում է ամուր կուսաթաղանթ, այն կարող է այդպես էլ ամուր մնալ եւ անգամ հեռացվել վիրահատական միջամտությամբ, քանի որ տղամարդն իր ողջ եռանդով հանդերձ չի կարող այն հաղթահարել: Կամ էլ այնպես է լինում, որ կինը կուսաթաղանթից ազատվում է միայն ծննդաբերության ժամանակ:
Դասական կուսաթաղանթը բարակ թաղանթ է, 1-3 սանտիմետր խորությամբ: Այն հեշտությամբ հնարավոր է վնասել մաստուրբացիայի դեպքում, սակայն կուսությունից նման անհեթեթ կերպով զրկելու շանսերը մեծ չեն:
Վերոնշյալից հետեւում է, որ սավանի վրա հետքերից միայն չի կարելի դատել, ձեր սիրեցյալը կույս է, թե ոչ: Բացի այդ, պետք է հիշել, որ առաջին ամուսնական գիշերն աղջկա համար հուզիչ եւ փոքչ-ինչ վախեցնող իրադարձություն է: Որպեսզի ամեն ինչ լավ լինի, պետք է ավելի ուշադիր ու քնքուշ լինել աղջկա նկատմամբ: Եւ մի դատեք նրա «մաքրության» մասին սավանի սպիտակությամբ:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.