Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Նախագահական ընտրությունները ավարտվեցին

27.2.13

Նախագահական ընտրությունները ավարտվեցին, շուտով կհրապարակվեն վերջնական արդյունքները: Սակայն արդեն հավաքած ձայների հարաբերկացությունից պարզ է` նախագահական ընտրություններում վերընտրվել է Սերժ Սարգսյանը: Ինչպես գիտենք ժողովրդավարական երկրներում ընտրությունները համարվում են ամենակարևոր քաղաքական իրադարձությունները: Սակայն այս ընտրությունների նկատմամբ քաղաքական ուժերի կողմից դեռ պահպանվում է, որոշակի իներտություն, մասնավորապես խոսքս վերաբերում է ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին և ԲՀԿ-ին: Նշեմք, որ այս ուժերը չմասնակցեցին նախագահական ընտրություններին իրենց թեկնածուով, ԲՀԿ-ն հայտարարեց, որ չի մասնակցում և չի սատարում, ՀԱԿ-ը, այսինքն` Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր չմասնակցելու մասին, ինչպես նաև լռությամբ անցկացրեցին իրենց համակիր ՀԱԿ անդամ կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանին սատարելու հանգամանքը, իսկ ՀՅԴ-ն հայտարարեց, որ չի մասնակցում բայց իր կողմնակիցներին հորդորեց քվեարկել ընդդիմդաիր թեկնածուներից որևէ մեկին: 
Այսօր արդեն ավարտվել են նախագահական ընտրությունները, այս ուժերը նույնիսկ հայտարարությամբ հանդես չեն եկել երկրում տեղի ունեցած քաղաքական կարևոր իրադարձության վերաբերյալ: Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս քաղաքական ուժերը ընտրությունների վերաբերյալ որևէ կարծիք չունեն, իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ ոչ միայն կարծիք չունեն, այլ նաև հետաքրքրություն չունեն քաղաքական իրադարձության վերաբերյալ: Համարենք, որ հայտարարությունը ինչ-որ մի տեղ հետընտրական զարգացումների ատրիբուտ է, իսկ քվեարկության մասնակցության արհամարհանքն արդեն անընդունելի է: Քանի որ քվեարկությունը ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական պարտավորություն է, որը չի իրացվում: Շատ երկրներում քվեարկության չմասնակցելը սանկցիավորված է օրենքով և ունի համապատասխան պատիժ` տուգանք:

Միապետություն ենք հիմա

Համաձայն նրա, որ Հայաստանը կոչված է Հանրապետություն, ըստ այդմ երկրի նախագահ պետք է ընտրվի ժողովրդի ընտրյալը, այսինքն այն մարդը, որին կնտրի ժողովուրդը, բայց ներկայիս իրավիճակը վերլուծելով գալիս եմ եզրահանգման, որ հեչ էլ Հանրապետություն չենք, կոպիտ ասած Միապետություն ենք հիմա, այսինքն իշխանությունը փոխանցվում է էլի կոպիտ ասած "ժառանգաբար", այսինքն նախկին նախագան, ինքն է որոշում, նորից վերընտրվի թե չէ, կամ թե ով պիտի փոխարինի իրեն...բա էսքան խոսում ենք ընտրակեղծիքներից և ընտրախախտումներից, է ինչի լուրջ չենք վերաբերվում...բոլորը, բացի ներկայիս իշխանավորներից, արծարծում են այս թեման, բայց մենակ ասելով չի է, եթե իրոք վստահ եք, որ նման բան կա, բա ուր մնաց Ձեր թասիբը? հելեք գնացեք Ձեր քվեին տեր կանգնեք, բոյկոտեք ու ամենակարևորը էն ա, որ ազգովի պիտի գլուխ բարձրացնենք, այլ ոչ թե ինչ-որ մի ստվար ակտիվ զանգված...նստած տներում, բողոքում բողոքում եք...ժամանակն է գլուխ բարձրացնել էս անարդարությունների դեմ, եթե ոչ, ուրեմն սուսուփուս նստեք տեղներդ...էս երկրին վախկոտ 'դուխովներ' պետք չեն ու քանի էտ հոգեբանությունը մեջներիցդ չեք հանել, միշտ էլ ականատես եք լինելու անարդարությանը.

Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հետընտրական կադրային զտումներն իշխանական ճամբարում ոնց որ թե մեկնարկել են։ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչը մեկնաբանում են որպես հետևանք նրա, որ հենց Շիրակը դարձավ այն միակ մարզը, որտեղ Սերժ Սարգսյանը պաշտոնապես պարտություն կրեց։ Մարզպետը չի հերքել այս տեղեկությունները` ասելով. «Պայմանավորվենք, երբ դիմումը հրապարակվի, կիմանաք: Առայժմ ոչ մի բան չկա»: Այս մասին հաղորդում է «Առաջին լրատվականը»։

Հարգելի՛ էպոսագետ, մտածի՛ր խոսելուց առաջ

6.2.13

Հետևելով ՀՀ նախագահի թեկնածու և իրեն Էպոսագետ հռչակած Վարդան Սեդրակյանի ելութներին, որպես պատմաբան ցավ եմ ապրում, որ նման մտածողության մարդը իր թեկնածությունն է առաջադրում ՀՀ նախագաի ընտություններում: Սեդրակյանի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանին է վերադարձնելու Նախիջևանը, իհարկե դեմագոգիայի ժանրից է, սակայն նրա հարցազրույցներում տեսնում եմ ավելի վտանգավոր միտումներ: Հայտարարելով այն մասին, որ ինքը նախագահ ընտրվելու դեպքում "Աստծու" օգնությամբ Հայաստանի և Ռուսատանի միջև Վրաստանի հաշվին ցամաքային կապ է ստեղծելու կարող է հակահայկական լուրջ խմորումներ առաջացնել մեր հարևան երկրում, ինչին, բնականաբար, կնապեստեն ադրբեջանցիները: Ուստի էպոսագետին խորհուրդ կտամ կշռադատված հայտարարություններ անել և մտածել խոսելուց առաջ:
պատմական գիտ. թեկնածու Գ. Մելքոնյան

Իսկ մեր չտեսնե՞րը

Ամերիկայի պրեզիդենտների ամենամեծ PR այն է որ նրանք ոչ մի բանով ցույց չեն տալիս որ իրենք տարբեր են հասարակ ամերիկացուց: Դա նրանց մոտ բնական է ստացվում որովհետև իրոք այս երկրում մարդիկ դասային հիերարխիային կարևորություն չեն տալիս: Կարևորը դու քեզանից որպես մարդ և մասնագետ ինչ ես ներկայացնում: Մնացած բոլորը երկրորդական բաներ են: Վերջերս ինտերնետում պտտվում էր աշխարհի ամենահարուստ ու ամենալխելոք մարդկանցից մեկի` GOOGLE-ի ստեղծող և սեփականատեր Սերգեյ Բրինի լուսանկարը կատարված մետրոյի կայարանում: Նայելով նրա հագուստ կապուստին, մետրոյում գտնվելու հանգամանքին և առանց որևէ թիկնապահի, իր համար ազատ ման գալուն չես էլ մտածի որ աշխարհի հզորներից մեկն է կողքիդ կանգնած:
Իսկ մեր չտեսնե՞րը:

Հանգիստ ու խաղաղ կյանք ունենալու մի քանի մոտիվացիա

Հանգիստ ու խաղաղ կյանք ունենալու մի քանի մոտիվացիա`
1. Շրջապատող աշխարհը ո՛չ չար է, ո՛չ բարի:
P.S. Այն այնպիսին է, ինչպիսին մենք ընկալում ենք :)
2.Քո կյանքի նկատմամբ պատասխանատվությունը վերցրու քեզ վրա:
P.S. Քեզ այս կյանքում ոչ ոք պարտք չէ :)
3.Միանգամից ամեն ինչ ու շատ բան ստանալը հեշտ չէ:
P.S. Կենտրոնացեք աստիճանական հաջողությունների վրա : )
4. Կյանքում նպատակներ ունեցի՛ր:
P.S. Առանց նպատակների ոչնչի չես հասնի :)
5. Քո ներկայիս վիճակը նախկին արարքներիդ հետևանքն է:
P.S. Մտածիր` ինչ կարելի է անել այսօր, որ վաղը ստացվելիք արդյունքի համար մեղավորներ չփնտրես :)

Ու՞մ շահերից էր բխում Պարույր Հայրիկյանի վրա իրականացվաց մահափորձը

Այսօր` մահափորձի ենթարկված ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրկյանը հանդիպեց լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում հայտարարեց, որ չի օգտվելու իր Սահմանադրական իրավունքից և չի դիմելու ՍԴ, ընտրությունները 15 օրով հետաձգելու պահանջով: 
Սակայն հետաքրքիր է իմանալ, թե ու՞մ շահերից էր բխում Պարույր Հայրիկյանի վրա իրականացվաց մահափորձը`
1. Քանի որ, Պարույր Հայրիկյանը չէր գտնվում նախագահի թեկնածուների "ֆավորիտների" շարքում, դա չէր կարող ներքաղաքական դրդապատճառ ունենալ:
2. Դա կարող էր բխել այլ ուժերի շահերից` հիմնականում արտաքին, որոնց ուղղակի "ձեռք" չի տալիս, որ ՀՀ-ում քաղաքական գործընթացները անցնեն առանց մեծ ցնցումների:
3. ԵՎ վերջապես, մահափորձը կարող էր լինել անձնական բնույթի, իսկ նախագահական ընտրությունները օգտագործվեց, որպես "հարմար" առիթ:
Հ.Գ. Մահափորձի հետևանքով տուժեց ՀՀ վարկանիշը և ինչ որ չափով "շահեց" հենց ինքը Պարույր Հայրիկյանը` գտնվելով ամբողջ երկրի ուշադրության կենտրոնում, և միաժամանակ ստացավ խոսքը լսելի դարձնելու հնարավորություն, ինչը օգտագործելով, նա արեց հայտարարություն. "Եթե հայ քաղաքական գործիչները մի կողմ դնեն իրենց ամբիցիաները, որևէ մեկի հետ դաշինք կազմելով` մենք կկարողանանք Հայաստանը դարձնել ամենաօրինակելի երկիրը", այսինքն` Հայրիկյանը ևս հասկացրեց արեց, որ իր ՍԴ չդիմելը ունի "գին", ինչը կարող է արտահայտվել ընտրություններից հետո որևէ պաշտոնի նշանակումով:
Մաղթում ենք շուտափույթ ապաքինում Պարույր Հայրիկյանին!!!

Ընդդիմադիր դաշտի դուխը վիրտուալ ա

Ընդդիմադիր դաշտի "դուխը" վիրտուալ ա ու էտ շատ ձեռնտու ա հենց իշխանությանը...ինքներդ Ձեզ հարց տված կաք, թե ինչից ա, որ էս սոցցանցերում ում մասին ինչ հայհոյանք, ինչ վիրավորանք ուզում գրում եք ու շատ դեպքերում տեղին, Ձեզ մի օր 'ակտիվիստներ ջան', չեկան ասեին, այ ջահել ջան, քեզ խելոք պահի, ''կտամ ծնոտդ կպոկեմ'' կամ էկել ստեղ վիրավորական ստատուսներ էս գրում, ''որ ինչ անես''? կամ էլ, ոմանց պատժամիջոցների համապատասխան 'ծեծեն, պատժեն' Ձեր կողմից արված քայլերի համար...չի եղել չէ? դե ինչի պիտի լինի որ, էս սոցցանցերը նպաստում են մարդու 'միջից' ինչ-որ չափով դուրս հանել էն բացասական էներգիան, որը կուտակվել ա անարդարության հողի հիման վրա...պատկերացրեք, եթե չլիներ ֆեյսբուքը ու հասարակության մի հոծ զանգված, էտ բացասական էներգիան չկարողանար ինչ-որ կերպ հեռացնել, ինչ կլիներ արյունքում? այո այո, ես էլ եմ տենց մտածում, կլինեին ցույցեր, միտինգներ և օրեցօր այդ մարդկանց քանակը կավելանար, քանզի շատերն են Հայաստանում հոգնել արդեն, նման ապրելակերպից...և արդյունքում, եթե իշխանությունները չզիջեին ինչ կլիներ?? այո այո, քաղաքացիական պատերազմ, որի հիմքում ընկած է հեղափոխությունը, իսկ ցանկացած երկրում, իշխանություններին ձեռք չի տալիս նման բոյկոտը...դրա համար էլ աչքները փակում են ամեն մի գրառման վրա, երևի սենց էլ ասում են.
"հա դե ջահել ա էլի, արյունը եռռում ա, թող մի բան ասի, գնա հանգիստ քնի, կարևորը բանը չհասնի դիվան բաշուն"...

Արա, բայց ով ինչ ուզում ա ասի, հալալ ա Լֆիկին

5.2.13

Արա, բայց ով ինչ ուզում ա ասի, հալալ ա Լֆիկին, մեկ ա, տղեն եթե մի բան մտքին դնում ա, մինչև վերջ գնում ա, անգամ եթե սաղ ազգաբնակչությունը դեմ լինի դրան։ Փակ շուկան որոշեց, որ հերթական լֆիկնոց պետք ա սարքի, արեց, իսկ մենք, բացի ֆեյսբուքում ծլվլալուց, առանձնապես բան չարինք, որոշեց որ «Կարֆուրը» չպետք է գա Հայաստան ու ոնց որ թե էս էլ ա ստացվում մոտը, իսկ էդ համաձայնվեք քիչ բան չի, ի վերջո, 15000 խանութից բաղկացած ցանց ունեցող գիգանտին տեղի չտալը մեր օրերում...
Ամեն դեպքում, դեռ ասեկոսեների մակարդակով, բայց «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իշխանական աղբյուրների վրա, հաղորդում է, որ Սամվել Կարապետյանը՝ Տաշիր Գրուպի սեփականատերը, կասեցրել է պայմանագիրը «Կարֆուրի» հետ, համձայն որի, վերջինիս տարածք պետք է հատկացվեր Դալմա Գարդեն Մոլում։

Վահրամ Սահակյան. Դուրս է գալիս, որ մենք անգլիացիների ու ամերիկացիների շունն ենք

Լրիվ խայտառակություն է, երբ զոռով բռնում ու միջազգային, ընդունված բառերը թարգմանում են հայերեն, իրենց ասելով, դարձնում են ՀԱՅԵՑԻ։ Դեմ չեմ, հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ մի երկու բառ ստացվել է, ասենք՝ հեռախոս, օդանավ… լավ, ասենք նաեւ՝ կայք։ «Համացանց»-ին էլ ենք համաձայն (ով հնարել է, թող նա էլ գործածի)։ Կարճ բառեր են, հնչում են ի վերջո… Բայց պրեզերվատիվին ասել ԱՊԱՀՈՎԻՉ ԽԵԺԱՊԱՊԱՆԱԿ… ներողություն, դա արդեն լրիվ խեժապահպանակություն է։ Ու նրանք չեն ալարում, նստում են, թարգմանում են ու էնպիսի բառարաններ են ստեղծում, որ կարդացողը կաթվածահար է լինում տեղում։ 
Աթոռից, պատից կամ առաստաղից բռնվեք ու կարդացեք, որովհետեւ սա բառարան չի, սա термоядерный удар ա…
«ակումուլյատոր - ուժկուտակիչ, անեկդոտ - խնդուկ, բադմինտոն - փետրագնդակ, բիգուդի - վարսափաթթուկ, բոյկոտ - նենգադուլ, բուլդոգ - ցլաշուն, դալտոնիզմ - գունակուրություն, դեբյուտ - առաջնելույթ, դելիկատես - նրբախորտիկ, դիզայն - գեղատեսք, դիսոնանս - անհամահունչություն, դեպրեսիա - ընկճախտ, էյֆորիա - բերկրաթմբիր (վայ քո, արա), էքսպրեսիոնիզմ - արտահայտչապաշտություն, իմպրովիզացիա - հանկարծաստեղծում, լեքսիկոն - բառամթերք, կասկադ - սանդղաջրվեժ, միրաժ - օդատեսիլք, նարգիլե - ջրամորճ, պարոդիա - ծաղրանմանակում, սենսացիա - ցնցադեպ… ԵՎ ԱՅԼՆ»
Պատկերացնում ե՞ք, մարդիկ խոսեն էս բառերով… Օրինակ՝ «Եթե պիտի ԲԵՐԿՐԱԹԲԻՐ-ի մեջ ընկած տափակ ԽՆԴՈՒԿ-ներ պատմեք՝ ուրեմն ես ՆԵՆԳԱԴՈՒԼ կանեմ, այսուհետ ոչ միայն ՓԵՏՐԱԳՆԴԱԿ չեմ խաղա ու ՋՐԱՄՈՐՃ չեմ ծխի, այեւ ՑԼԱՇԱՆ-ս բաց կթողնեմ ձեր վրա… Այ, էդ ժամանակ ՑՑՆՑԱԴԵՊ կլինի ու սաղդ կընկնեք ԸՆԿՃԱԽՏ-ի մեջ, որովհետեւ դուք իմ ԲԱՌԱՄԹԵՐՔ-ին ծանոթ եք»։ 
Ուշադրություն դարձրեք, որ բուլդոգը (ՑԼԱՇՈՒՆՆ, էլի) անգլերենից են թարգմանել՝ bulldog, այսինքն՝ bull - ցուլ, dog - շուն… Դուրս է գալիս, որ մենք անգլիացիների ու ամերիկացիների շունն ենք, որովհետեւ, ասենք ֆրանսիացին հանգիստ գրում է bouledogue, չի թարգմանում որպես bœuf-chien։
Ամեն բան հայացնելու միտումը (ավելի ճիշտ՝ ԲԹԱմիտումը) լեզուն դարձնում է այլանդակ, անճոռնի ու անգործածելի, երիտասարդությանն էլ դարձնում է ազգայնամոլ, դատարկապորտ ու ԼԱՓԱՌՈՇ։ Առողջ մարդը չի ասի, չէ՞ «Արա ախպեր, ամերիկացիներն էշ են ,որովհետեւ իրանք ազգություն չունեն» կամ «Ո՞վ են, ախպեր, էդ դոդ գլուխ ամերիկացիները, ֆուցըն գերմանացիները, իրանք կարա՞ն հայի հետ ոտ գցեն, ոչ պատմություն ունեն, ոչ ազգություն, երբ մենք քրիստոնեություն էինք ընդունել՝ իրանք հլը ծառներից չէին իջել»… Ասա այ ոչխարի արտաթորանք, այ օրանգուտանգի ենթաստամոքսային գեղձ, այ быдло, ախր ոչ մեկին չի հետաքրքրում քո պատմությունը, մշակույթն ու քրիստոնյա լինելը, եթե ԷՍՕՐ քո վրայից անգամ ԿՌԱՀԵԼ չի լինի դրա մասին։ Ու աշխարհում առաջին քրիստոնյա լինելը շատ լավ հասկացվում է սրանց լսած թուրքական մուղամներից, կլկլոցից ու ոռնոցից։ Մենակ իրենց ԳԵՂԱՏԵՍՔ-ն է (դիզայնը) իրենց սազական (գեղատեսք - գեղական տեսք)։
Սովորական, առողջ, բանական մարդը գիտի այս ճշմարտությունները.
«Անընդհատ իր անցյալը փորրփող, 
ժողվուրդը դատապարտված է փտման, նեխման ու մահվան, որովհետեւ չի կարելի անցյալի կղկղանքը պեղել, գտնել ու քսել ապագայի վրա»։ 
«Փառավոր անցյալից եւ վառ ապագայից խոսող մոծակը պիտանի չէ ներկայի համար»։
«Ազգությամբ հպարտացողը՝ իր ժառանգական հիվանդության համար էլ կհպարտանա»։
Բա։ Ամեն ինչ պիտի լինի հայեցի։ Այ էսպես հայեցի ապրում ենք, հայեցի էփում, հայեցի թափում, հայեցի ուտում, հայեցի հետ տալիս իրար վրա, բայց ամենալավը՝ հայեցի ձեռնաշարժությունն է ստացվում։
ՀԳ Վայ քո, արա, մոռացա հանրությանը զգուշացնեմ, որ «ՑԼԱՇԱՆԸ բաց թողնելուց հետո հացադուլ կանեմ ու էլ երբեք ՆՐԲԱԽՈՐՏԻԿՆԵՐ չեմ ուտի, к чёртовой матери»։

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.