Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Showing posts with label Սկանդալներ. Show all posts
Showing posts with label Սկանդալներ. Show all posts

Բռնաբարել, սպանել ու թաքցրել է 9-ամյա աղջկան

21.12.12

9-ամյա Աննա Պրեկոպենկոյին բռնաբարած ու սպանած հայազգի Վլադիմիր Համբարձումովի դեմ ուղղված քրեկան գործի հետաքննությունն ավարտվել է: Համբարձումովը Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում այս տարվա ամռանը' փողոցում հանդիպել է փոքրիկ Աննային, նրան աշխատանք առաջարկել կեսմետիկական ընկերությունում: Երեխային հասցրել է անտառ, որտեղ բռնաբարել, սպանել ու թաքցրել է նրա դին:
Նշենք, որ քննության ընթաքում նաև բացահայտվել է, որ մինչ այս դեպքը, նույն' հուլիս ամսի 3-ին, Համբարձումովը նույն քաղաքում մի կնոջ էր բռնաբարել: Բայց պարզվել է, որ սա էլ առաջին անգամը չէր. նմանատիպ «պրակտիկա» նա ունեցել է նաև 2004 թվականին: Խաբեության շնորհիվ ներխուժել է բազմաբնակարան շենքերից մեկն ու բռնաբարել 12-ամյա մի դեռահասի, ում ծնողները տանը չեն եղել: Այս մասին հայտնում է համաշխարհային ճանաչում ունեցող ինֆորմացիոն գործակալություններից մեկը և հավելում. «Քննությամբ հավաքվել է ապացույցների բավարար բազա, ինչի հետ կապված քրեական գործն ուղարկվել է' մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարանին փոխանցելու համար»:

Ադրբեջանցի ուսուցիչը կացնով սպանել է գործընկերոջը

Ադրբեջանի Աղջաբադի շրջանի Բոյաթ գյուղի դպրոցի ուսուցիչ Ալի Իբրահիմովն այսօր առավոտյան կացնահարելով սպանել է իր գործընկերոջը՝ 1949 թ. ծնված Արազօղլու Ալիևին: Այս մասին հաղորդում է APA-ն: Մարդասպանություն կատարողը ձերբակալված է:
Նշվում է, որ Ալիևն ու Իբրահիմովն աշխատել են նույն դպրոցում: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում էին, որ Ալիևն ընկել է սյունից և որոշ ժամանակ անց հիվանդանոցում մահացել: Գրում է «168Ժամ»-ը:

Իշխանություններն ամեն ինչ անում են երեխաներին բթացնելու համար

20.12.12

Հայաստանում գործող մի շարք կայքեր, որոնք որոշակի վճարի դիմաց աշակերտներին մատուցում են տնային առաջադրանքների լուծումները, պարզվում է՝ ուղղակի կապ ունեն ՀՀ կառավարությանն առընթեր Գնահատման և թեստավորման կենտրոնի հետ: Այդ կայքերից մեկի հղումը տեղադրված է հենց ԳԹԿ պաշտոնական կայքում: Սույն նորամուծության շնորհիվ՝ աշակերտներն այսուհետ կարող են գլուխ չկոտրել այս կամ այն խնդրի լուծման համար, այլ պատրաստի լուծումը պարզապես copy-paste անել կամ պարզապես՝ արտագրել»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Իսկ համագումարին յարխուշտա կպարե՞ն...

«Օրինաց երկիր» կուսակցությունը (եթե չեք մոռացել, որ Հայաստանում նման կուսակցություն էլ կա) չափազանց իրատես է գտնվել, երբ որոշել է դեկտեմբերի 22-ին կայանալիք իր արտահերթ համագումարին, բացի կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ից և նրա ղեկավար' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից, որևէ այլ քաղաքական ուժի չհրավիրել:
Նախ' երևի հաշվարկել են, որ միջոցառման համար ինչ դահլիճ էլ վերցնեն, դժվար թե տեղավորեն 170 հազար անդամ ունեցող ու ամեն շաբաթ մի 10-20 հազար նորագիրներով համալրվող կուսակցության պատվիրակներին, որոնք գալու են երկրի համար ճակատագրական որոշումների կայացման քվեարկությանը մասնակցելու' մարտական վճռականությամբ: Դրա համար էլ ավելորդ ձևականությունների ետևից չեն ընկնում: Ի վերջո, սեփական պատվիրակներն ավելի կարևոր են, քան օտար հանդիսատեսը:
Երկրորդ' երևի հասկացել են, որ հրավիրեն, թե' ոչ, գնացող չի լինելու, ու որոշել են իրենց ծանր տեղը չթեթևացնել, ավելորդ անգամ անհեթեթ վիճակի մեջ չընկնել: Համագումարն անցկացվում է' ընդամենը ֆորմալ կողմը պահելու համար:
ՕԵԿ-ի հավերժ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը դեռ 2010թ. վերջին հայտարարեց, որ իրենց միակ և անփոխարինելի նախագահացուն Սերժ Սարգսյանն է, և որ ինքն այս ընտրություններում առաջադրվելու ցանկություն չունի: Միայն այդ հայտարարության շնորհիվ ՕԵԿ-ը կարողացավ խորհրդարանում 5 պատգամավորական մանդատ ձեռք գցել և հիմա ուզենա էլ' ստանձնած պարտավորությունից շեղվել չի կարող: Միայն արդեն կայացված որոշումը պաշտոնականացնելու, արված հայտարարությունը վերստին հնչեցնելու արարողությանը մասնակցելն ուղղակի մազոխիզմի է նման: Եվ պարզ է, որ ոչ ոք էս նեղ միջոցին ո'չ ինքնատանջանքի, ո'չ էլ հորանջելու կամ ննջելու ավելորդ ժամանակ չունի: Մանավանդ որ' քաղաքական ուժերից ևս երկուսը' ՀՀՇ-ն ու «Ժառանգությունը», թարսի պես հենց նույն օրն են որոշել համագումար անցկացնել, և դրանք իրենց քիչ թե շատ ինտրիգայնությամբ խոստանում են ավելի հետաքրքիր լինել, քան օրինացական' լրիվ անիմաստ անցկացվող ու կանխատեսելի ընթացք խոստացող այս միջոցառումը:
Եվ վերջապես երրորդ' ոչ ոք այս քաղաքական նշանադրության հերթական արարողությանը չի ուզում իրեն զգալ «երրորդն ավելորդ»-ի կարգավիճակում: ՕԵԿ-ի համագումարը ներկայացում է հատուկ մեկ հանդիսատեսի համար, և որևէ կասկած չկա, որ այդ միակ հանդիսատեսը ոչ միայն ներկա է գտնվելու և փորձելու է առավելագույն հաճույք ստանալ ինքնազոհաբերման այս յուրօրինակ ակտից, այլև գուցե կփորձի նորից քաղաքական «բարոյականության» դասախոսություն կարդալ' իբրև կենդանի մարմնացում' վկայակոչելով ՕԵԿ-ին ու նրա ղեկավարին:
Թերևս միակ բանը, որի համար կարելի էր ափսոսալ ՕԵԿ-ից հրավեր չստանալու համար, այն փոքրիկ ինտրիգն է, թե արդյո՞ք այս անգամ ևս պատվիրակների և «միակ հանդիսատեսի» առջև ՕԵԿ-ականները ցուցադրելու են քոչարի պարելու իրենց հմտությունները, որոնք հաջողությամբ յուրացրել էին վերջին խորհրդարանական ընտրությունների նախօրեին ու նույն հաջողությամբ էլ ցուցադրեցին, թե՞ նախապատվությունն այս անգամ տալու են յարխուշտային' հաշվի առնելով, որ հիմա ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություններ են, իսկ այն միշտ անձնավորված է ու կոնկրետ:

Անի Լորակը մերկացրեց իր «ինտիմ մասերը»

Ուկրաինացի երգչուհի Անի Լորակը որոշել է չթաքցնել իր գեղեցկությունն ու ամանորյա «Երկնագույն կրակը Շաբոլովկայում» շոուի համար ընտրել խորը լանջաբացվածքով չափազանց կարճ մի զգեստ։
Ամանորյա համերգին, որի նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում, գեղեցկուհին կրկին բոլորին ուրախացրել է իր հետաքրքիր զգեստով ու մարմնի ինտիմ մասերը ցուցադրելով։ Պարելիս երգչուհին, չկարողանալով զսպել կիրքն, հանդսատեսին է ցուցադրել ախորժալի կուրծք ն ու վարտիքը, հաղորդում է «Светская Хроника» -ն։
Անի Լորակը Ռուսաստանում ավելի շատ հայտնի է ռուսական էստրադայի փոփ-արքա Ֆիլիպ Կիրկորովի հետ սերտ մտերմությամբ, ինչպես նաեւ բավականին ախորժաբեր մարմնով եւ իր բարեմասնությունները ցուցադրելու համար չի զլանում ամենաբաց բեմական հագուստները կրել։

Կալանք Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վրա

«Հակակրիմինալ» ՀԿ նախագահ և «Հայրենիք ու պատիվ» կուսակացության նախագահ Գառնիկ Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք ստեղծել են «սև ցուցակ», որը գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանը:
«Մենք ստեղծեցինք 9 հոգուց կազմված հակակոռուպցիոն խորհուրդ: Աշխատանքային խմբեր են ստեղծվելու՝ լավագույն մասնագետներով: Մեր նպատական է ձևավորել «սև ցուցակ» և հանրությանն ի ցույց դնել այն մարդկանց, որոնք ապօրինի գործողությունների, թալանի արդյունքում հարստություն են կուտակել»,-ասաց բանախոսը:
Խումբը պահանջելու է կալանք դնել Հայաստանի երկրորդ նախագահի ունեցվածքի և բանկային հաշիվների վրա, արգելել նրա և նրա ընտանիքի անդամների մուտքը ՌԴ և Եվրոպա:
Նա նաև համոզված է, որ հիմա անհնար է խոսել արդար ընտրությունների մասին: Ըստ նրա մի քանի ասնյակ կոռումպացված կրիմինալներ զավթել են իշխանությունը և հիմա մասսայական արտագաղթ է Հայաստանում:

Թոխմախ բառի ծագումը...

1578թ. Երևանի խան Մուհամմադ Թոխմախ ՈՒսթհաջլուն այն վերանորոգել է և անվանադիր դարձել լճակին: Ավանդության համաձայն' լսելով գեղեցկուհի ՈՒբու-Հայաթի ինքնասպանության լուրը, նրա փեսացու Թոխմախ խանը իրեն նետել է այս լիճը և խեղդվել: Լիճը խանի անունով կոչվել է Թոխմախան գյոլ: 1991թ. լիճը և այգին վերանվանել են:

Արզաքանցյանը՝ հայոց լեզուն մասշտաբային բռնաբարության ենթարկեց

Արզաքանցյանը՝ հայոց լեզուն մասշտաբային բռնաբարության ենթարկելուց զատ, նաև լավ ծիծաղեցրեց։ Ուրեմն լրագրողը հարցնում ա, թե խանդո՞ւմ է արդյոք նա Տարոն Մարգարյանին՝ Վոլոչկովայի հանդեպ, ինչին ի պատասխան, մեր արտաքուստ հարուստ, իսկ ներքուստ՝ գեղի գյադան պարզապես փառահեղ պատասխան է տալիս.
- Խանդո՞ւմ... չէ, չեմ խանդում, խի՞ պտի խանդեմ ես, Վոլոչկովան իմ ի՞նչն ա, որ ես խանդեմ, ընկերական հարաբերություն ա ու ֆսյո, ոնց որ նույն` տարբեր էդ ոլորտով, խոսքի, տարբեր մարդկանց հետ ենք ծանոթ, ուրեմն մենք պետք է խանդե՞նք։
Լրագրողն ստեղ հասկանում ա, որ ոնց որ թե շաբաթվա հիթն ա կպնում, շարունակում է քչփորել մեկ-մեկ էն բառադի ակադեմիկներին կյանք սովորացնող այս հանճարին ու հարցնում ա, թե բա դո՞ւք չէիք Վոլոչկովային Հայաստան բերում, ինչին ի պատասխան արդեն վերջանականապես հուզված Արզաքանցյանը հայտարարեց (արդեն իրանց բարբառով).
- Չէի բերում, այլ կամպանիա ունենք, կամպանիան հովանավորում է տարբեր ակտրիսաների` միջոցառման դիմաց, բա հիմա մենք պետք է ակտրիսային բռնենք-խանդե՞նք. թող իր ամուսինը խանդա, ես խի՞ խանդեմ։ Գեղեցիկ կապեր ես շատ ակտրիսաների հետ ունեմ, բա իհարկե ունեմ, բայց էդ ի՞նչ կապ ունի անձնականի մասով...
Այ հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ոնց է աշխարհը շուռ եկել այս քսան տարրիների ընթացքում, եթե այս օժանդակ դպրոցի ապրանքը կարողացել է դառնալ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ողբամ զքեզ, հայոց աշխարհ...

Հնդիկ ուսանողուհուն ավտոբուսում խմբակային բռնաբարողներին պահանջում են մահվան դատապարտել

19.12.12

Հնդկաստանի ոստիկանությունը ստիպված է եղել ջրցան մեքենաններ կիրառել Դելիի նախարարների ղեկավարի նստավայրի մոտ վրդովված ցուցարարներին ցրելու համար. տեղեկացնում է BBC-ն: Ցուցարարները պահանջում են մահվան դատապարտել ավտոբուսում 23-ամյա ուսանողուհուն խմբակային բռնաբարած հանցագործներին:
Դեպքը տեղի էր ունեցել անցյալ կիրակի օրը Դելիի ավտոբուսներից մեկում:
Բռնաբարված աղջիկը կրիտիկական դրության մեջ գտնվում է հիվանդանոցում:
Հնդկաստանի կառավարությունը միջադեպից հետո հայտարարել է բռնաբարության համար սահմանված պատիժների խստացման մասին, ինչպես նաև հրամայել է ոստիկանությանը ուժեղացնել այն ավտոբուսների նկատմամբ հսկողությունը, որոնցով հիմնականում գիշերային ժամերին երթևեկում են կանայք:
Ուսանողուհու վրա հարձակվել էին, երբ նա իր ընկերոջ հետ վերադառնում էր կինոթատրոնից: Հարձակումից հետո երկուսին էլ ծեծել էին, մերկացրել և դուրս նետել ավտոբուսից:
Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվել են 4 ենթադրյալ բռնաբարողները, ևս 2-ի նկատմամբ հետախուզություն է սահմանվել:

Հովիկ Աբրահամյանն արհամարհում է Սերժ Սարգսյանին

Գնահատականները, որ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը կարող էր արժանի տեղ զբաղեցնել Թոմաս Մորի «Ուտոպիա» աշխատության կողքին, ՀՀԿ-ականներն ընդունում են սվիններով ու դրանում տեսնում են միայն չարամտություն: Իրենց առաջնորդի ելույթները կետադրական նշանների ճշտությամբ ցիտող ՀՀԿ-ականներն այնքան են տարված «իրենց չուզողներից» Սերժ Սարգսյանի թեզերը պաշտպանելով, որ չեն նկատում, թե ինչպես են իրենց իսկ շարքերում, ինչպես ժողովուրդը կասեր, «գետնով տալիս Սերժ Սարգսյանի խոսքը»: Խոսենք կոնկրետ օրինակով: Շաբաթ օրը ՀՀԿ համագումարում հնչեցրած ելույթում Սերժ Սարգսյանն ասում էր. «Հայոց պետականություն նշանակում է՝ ազատ և ինքնավստահ քաղաքացի:
Հայ մարդու նվաստացումը, իրավազրկումը և հարստահարումը, որ նախկինում սովորական, կենցաղային օրինաչափություն էր տարբեր վարչակարգերի օրոք, չի կարող շարունակվել անկախ Հայաստանում: Քաղաքացին պետք է իրեն ապահով և ինքնավստահ զգա թե՛ փողոցում, թե՛ աշխատավայրում, թե՛ ոստիկանատանը, թե՛ դատարանում: Հայաստանի քաղաքացու հետ պետք է «Դուք»-ով խոսել: Ասվածը պետք է հասկանալ և՛ ուղղակի, և՛ փոխաբերական իմաստով»: Որևէ քաղաքական ուժի, առավել ևս՝ կառավարող կուսակցության պարտականությունն է՝ նպաստել նոր հայի ձևավորմանը»:
Ս. Սարգսյանի այս իմպերատիվ ելույթից հետո թվում էր, թե ՀՀԿ-ականները' «շեֆի խոսքից չանցնելու համար», այսուհետ սկսելու են «Դուք»-ով խոսել անգամ իրենց վարորդների ու թիկնապահների հետ: Բայց դա սխալ տպավորություն էր, ինչը հաստատվել է Ազգային ժողովի այսօրվա նիստում: Հարկային փաթեթի քննարկումների:
ժամանակ երկխոսություն է տեղի ունեցել այդ օրինագծի զեկուցող՝ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի և խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի միջև: Թե ինչի շուրջ՝ կարևոր չէ: Ֆինանսների փոխնախարարը փորձել է հիմնավորել իրենց գերատեսչության տեսակետը, ինչին մեկ-երկու անգամ հակադրվելուց հետո՝ Հ. Աբրահամյանը պատասխանել է. «Դա քո կարծիքն է, քո կարծիքը մեր համար պարտադիր չի»:
Այսպիսով, կամ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ՀՀ քաղաքացի չէ, ինչը կլիներ օրենքի խախտում, քանի որ օտարերկրյա քաղաքացիները նման բարձր պաշտոն չեն կարող զբաղեցնել, կամ Հովիկ Աբրահամյանն ուղղակի հաշվի չի առնում Ս. Սարգսյանի հորդորները, որոնք կուսակցականների պարագայում ցուցումների նշանակություն ունեն: Մյուս վարկածն էլ այն է, որ Հովիկ Աբրահամյանը գիտի' Սերժ Սարգսյանը դա ասել է՝ ասելու համար, և պետք չէ դրան լուրջ վերաբերվել:
Գուցե նաև Հ. Աբրահամյանը հիշել է, թե կառավարության հայտնի խորհրդակցության ժամանակ ինչպես էր Ս. Սարգսյանը վարչապետի ու Առողջապահության նախարարի հետ խոսում «Տիգարան» և «Դերո» դիմալաձևերով' բնականաբար, առանց «Դուք»-ի:
Բայց վերադառնալով Ս. Սարգսյանի համագումարյան ելույթի ու Ազգային ժողովի այսօրվա միջադեպի միջև կապին, պետք է արձանագրենք, որ ՀՀԿ նախագահի ծրագրային թեզերն արդեն իսկ իրականություն են դարձել: Հայաստանում վաղուց ձևավորվել է «նոր հայերի» խավ, որի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն էլ Հովիկ Աբրահամյանն է:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.