Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

Սամվելը փորձել էր բռնաբարել Համեստի ընկերուհուն. ասել էր՝ նշանակություն չունի, թե կույս է

19.12.12

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Սամվել Նիկոլյանի ու Համեստ Ավագյանի գործով բերված վերաքննիչ բողոքը:
Բողոքարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճիռը:
Առաջին ատյանի դատարանը 49-ամյա Սամվել Նիկոլյանին և 44-ամյա Համեստ Ավագյանին մեղավոր է ճանաչել նախնական համաձայնությամբ ծանր հանցագործություններ կատարելու համար:
Նախաքննությամբ և առաջին ատյանի դատարանի կատարած դատաքննությամբ հաստատված է համարվել, որ 2011 թվականի ընթացքում «մի քանի ամիս» Նիկոլյանն ու Ավագյանը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ են եղել:
Համեստ Ավագյանը նախկին աշխատավայրից ճանաչել է Ն.-ին, նրա հետ ունեցել նորմալ փոխհարաբերություններ:
2012 թվականի ապրիլի 24-ին, ժամը 22-ին Համեստն իր տուն է հրավիրել ընկերուհի Ն.-ին: Միասին խմել են մեկ լիտր գինի:
Ժամը 23-ի սահմաններում Համեստը Ն.-ին առաջարկել է գնալ իր մեկ այլ ընկերուհու տուն: Ն.-ն համաձայնել է: Միայն թե Համեստն անհամեստաբար Ն.-ին տարել է Սամվել Նիկոլյանի տուն:
Երբ դռան զանգը տվել են, ու Սամվելն է բացել դուռը, Ն.-ն ցանկացել է հեռանալ՝ տեսնելով, որ «ընկերուհու» տանն իրականում տղամարդ է դիմավորում իրենց:
Համեստը, սակայն, համոզել է գինովցած Ն.-ին ու ներս տարել: Ապա տանտիրուհու ճարպկությամբ ուտելիք է պատրաստել, և Սամվելի ննջարանում նստել են ընթրելու:
Սամվելը կոնյակ է հյուրասիրել տարաժամ հյուրերին, բայց խմել է միայն Համեստը, իսկ Ն.-ն, որ քիչ առաջ խմած գինու ազդեցության տակ իրեն շատ վատ էր զգում, հրաժարվել է ոչ միայն կոնյակից, այլև ուտելիքից:
Մինչ Սամվելն ու Համեստը բաժակ բաժակի էին զարկում և ուրախ տրամադրությամբ ընթրում, Ն.-ն լոգասենյակում տանջվում էր գինու ազդեցությունից:
Ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Համեստը հանկարծ հիշել է, որ «տեղ» պիտի գնա, ասել է՝ գնամ ու շուտ վերադառնամ:
Ն.-ն ցանկացել է նրա հետ դուրս գալ, բայց Համեստը չի թողել՝ ասելով, թե մենակ պիտի գնա ու շատ շուտով կգա, Սամվելի տանը աղջկան ոչինչ չի սպառնում:
Համեստի դուրս գալուց անմիջապես հետո Սամվելը ներսից բանալիով փակել է բնակարանի դուռը և սկսել է հանել իր շորերը:
Ն.-ն հարցրել է, թե այդ ի՞նչ է անում: Տանտերն էլ հանգիստ պատասխանել է, թե պատրաստվում է կենակցել նրա հետ:
Ն.-ն սկզբում խնդրել ու աղաչել է նման բան չանել: Բացատրել է, թե կույս է: Բայց Սամվելին այդ հանգամանքը հետ չի պահել հանցավոր մտադրությունից, նա հայտարարել է, թե իր համար ոչ մի նշանակություն չունի աղջկա կույս լինելը:
Ն.-ն սկսել է ակտիվորեն դիմադրել, և Սամվելը բռունցքով հարվածել է նրա դեմքին, ապա քարշ տալով տարել ննջարան, գցել մահճակալին ու պատռելով հանել հագուստները: Աղջիկը գոռացել է, օգնություն կանչել, դիմադրել: Եվ հենց այդ պահին հնչել է բնակարանի դռան զանգը:
Այսպիսով՝ Սամվել Նիկոլյանն «իր կամքից անկախ պատճառներով» ավարտին չի հասցրել Ն.-ի նկատմամբ կատարվող բռնաբարությունը:
Նա գնացել է միջանցք, որ ստուգի, թե ով է կեսգիշերին իր դռան զանգը հնչեցնում:
Այդ ընթացքում Ն.-ն արագ վրան է քաշել շորերը, ննջասենյակի պատուհանից ցատկել բաց պատշգամբ և օգնություն կանչել:
Մոտակայքով անցնող երկու երիտասարդներ՝ Ավետիսյանն ու Հակոբյանը, լսել են, մոտեցել, օգնել, որ աղջիկն իջնի առաջին հարկի պատշգամբից:
Վերջինս պատմել է քիչ առաջ կատարվածը և խնդրել է իրեն թաքցնել, որովհետև նկատել է, որ Սամվելը դուրս է եկել բակ ու իրեն է փնտրում:
Երիտասարդներն աղջկան տարել են մոտակա արտեզյան ջրհորի մոտ: Ն.-ն լվացվել է, հետո երիտասարդները նրան տարել են իրենց երրորդ ընկերոջ՝ Գասպարյանի ավտոտնակը:
Այս անգամ Ն.-ի բախտը բերել է: Երիտասարդները միայն օգնել են նրան, չեն օգտվել նրա անօգնական ու խոցելի վիճակից, առավոտյան էլ հանգստացած աղջկան տաքսիով ճանապարհել են տուն:
Իսկ Սամվելն ու Համեստը շարունակել են դավեր նյութել: Վերջինս լիակատար անհամեստությամբ Ն.-ի հետ զրուցել է, իմացել, թե որտեղ է նա անցկացրել գիշերը Սամվելի տնից փախչելուց հետո: Ն.-ին առաջարկել է օգնության հասած երիտասարդներից գումար շորթել՝ վախեցնելով, թե ոստիկանությունում կասի, որ նրանք իրեն բռնության են ենթարկել. Սամվելի հարվածների հետքերը տուժողի մարմնին պահպանվել էին:
Ն.-ն այս անգամ չի ենթարկվել Համեստին, հրաժարվել է նրա ձեռքին գործիք դառնալուց:
Բայց Համեստն ու Սամվելը որոշել են գործը մինչև վերջ հասցնել. բռնաբարությունը չի ստացվել, ուրեմն փորձել են գումարներ շորթել, նյութական օգուտ ստանալ:
Ապրիլի 26-ին նրանք Գասպարյանից 100 հազար դրամ են պահանջել՝ ասելով, թե գումարը չտալու դեպքում ոստիկանությունում կհայտնեն, որ նա իր ընկերների հետ բռնաբարել է Ն.-ին:
Ապրիլի 27-ին Սամվելն ու Համեստը 50 հազարական դրամ են պահանջել Ավետիսյանից ու Հակոբյանից:
Սամվելի ու Համեստի «դրամահավաքի» մասին տեղեկացել է Ն.-ն և անմիջապես ոստիկանությունում հայտարարություն տվել իր հետ իրականում կատարվածի վերաբերյալ:
Ապրիլի 28-ին Սամվել Նիկոլյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Ն.-ի նկատմամբ բռնություն է գործադրվել, նրան հարվածներ են հասցվել, ու պատճառվել են առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Հաստատվել է նաև, որ աղջկա կուսաթաղանթը խախտված չէ:
Դատահոգեբուժական փորձաքննությամբ որոշակի մտավոր խնդիրներ են արձանագրվել Ն.-ի մոտ, սակայն մասնագետները եզրակացրել են. այդ խնդիրներն այն աստիճանի չեն, որ փորձաքննվողը չկարողանա ճիշտ ըմբռնել, ընկալել ու վերարտադրել իրականությունը, գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ չկարողանա տալ ճշմարտացի ցուցմունքներ:
Ի վերջո, նա կարողացել էր պաշտպանվել, կարողացել էր օգտվել ստեղծված հանգամանքներից, փախչել վտանգից և օգնություն խնդրել ճիշտ ժամանակին:
Ինչպես Նիկոլյանը, այնպես էլ Համեստ Ավագյանը նախաքննության և դատաքննության ժամանակ իրենց մեղավոր չճանաչեցին, տվեցին դատարանի կողմից որպես անարժանահավատ գնահատված ցուցմունքներ:
Դատարանը երկուսին էլ մեղավոր ճանաչեց նախնական համաձայնությամբ ծանր հանցագործություններ կատարելու համար:
Նիկոլյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը նկատի ունեցավ, որ նա նախկինում դատված է եղել, ազատություն է դուրս եկել 2009 թվականին, դատվածությունը մարված չէ: Նրա մասով դատարանն արձանագրեց հանցագործությունների կատարման ռեցիդիվ, հաշվի առավ նրա կատարած արարքների՝ բռնաբարության փորձի ու շորթման հանրային մեծ վտանգավորությունը, հանցանքը ալկոհոլ օգտագործած վիճակում կատարելը:
Սամվել Նիկոլյանը դատապարտվեց 7 տարի, իսկ Համեստ Ավագյանը՝ 3 տարի ազատազրկման: Վերջինս կալանքի տակ չէր, ու դատարանը որոշեց, որ խափանման միջոցը կփոխվի՝ դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո:
Վերաքննիչ բողոքով Համեստ Ավագյանը խնդրել է իր նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ սահմանել կամ կիրառել պայմանական դատապարտություն:
Այս գործով դատական առաջին նիստը վերաքննիչ քրեական դատարանում չի կայացել՝ պաշտպանի չներկայանալու պատճառով:

Նոր պահպանակ, որը հարկավոր չէ հանել

19.12.12

Գիտնականները պահպանակ են հայտնաբերել, որը հարկավոր չէ հանել:
Այն նախատեսված է կանաց համար և իր տեսակի մեջ առաջինն է: Այս հայտնագործությունը կանանց պաշտպանում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից, ինչպես նաև անցանկալի հղիություններից:
Պահպանակը դանդաղ լուծվում է օրգանիզմում, արտազատելով պաշտպանիչ նյութեր, որոնք արգելափակում են սեռական վարակներն ու սերմնահեղուկը:

Ո՞ր մթերքն է բարձրացնում սեռական էներգիան

19.12.12

Սեռական կյանքն ավելի վառ ու հագեցած դարձնելու համար պետք է բնական աֆրոդիզիակ՝ սեռական ցանկությունը բարձրացնող նյութեր, են պարունակող մթերքով սնվել, գրում է news.am style-ը:
Ավոկադո. Այս միրգը նպաստում է նաեւ ուղեղի գործունեությանը։ Այն պարունակում է մեծ քանակությամբ ֆոլյան թթու, ինչն նպաստում է էներգիայի քանակի ավելացմանը։ Այս մրգի մեջ կան նաեւ В6 վիտամին ու կալիում, որոնք բարձրացնում են կանանց եւ տղամարդկանց լիբիդոն։
Ձու. Պարունակոմ է А, В1 վիտամիններ ու սպիտակուց։ А վիտամինի պակասը քայքայում է սեռական օրգանների գեղձազատությունը, դրանից է կախված նաեւ հեշտոցի լորձաթաղանթի վիճակը։ В1 վիտամինն ազդում է հորմոնների մակարդակի վրա, դրա պակասը խիստ թուլացնում է օրգանիզմը։ Սպիտակուցը նպաստում է մեծ քանակությամբ սերմնահեղուկի ձեւավորմանը, օգնում ավելի արագ վերականգնել սեռական օրգանի աշխատունակությունը սերմնաժայթքումից հետո։
Բանանը հարուստ է կալիումով ու բնական շաքարով։ Եթե օրգանիզմում կալիումի պակաս կա, մարդը թույլ ու դանդաղկոտ է դառնում, եւ, իհարկե, սեքսի մասին չի էլ մտածում։ Բանանի միջոցով կարելի է գրգռիչ աղանդեր պատրաստել։ Բանանը կտրում եք շերտերով, վրան լցնում յոգուրտ, հունական ընկույզ եւ քերի կոչվող համեմունքների խառնուրդ։ Այս ուտեստը կարելի է ճաշակել ինչպես սեքսից առաջ, այնպես էլ ընդմիջումներին ու հանգստի ժամանակ։
Ծովամթերքն երջանիկ սեռական կյանքի համար նհրաժեշտ օգտակար նյութերի պարունակությամբ առաջատար է։ Դրանցում կան ցինկ, երկաթ ու հանքային աղեր, որոնք անհրաժեշտ են սեռական ակտիվության պահպանման համար։ Ցինկը մասնակցում է թեսթոսթերոնի՝ տղամարդու գլխավոր հորմոնի սինթեզման գործում, որը պատասխանատու է սեռական ցանկության ու սերմնանյութի արտադրման համար։ Երկաթը սեռական էներգիայի լիցքավորիչ է։ Ֆոսֆորը շատ կարեւոր է ուղեղի ու նյարդերի աշխատանքի համար, այն պատասխանատու է սեքսուալության, որպես մարդու որակի, համար։
Թուզ. Այն առանձնանում է ամինոթթուների բարձր պարունակությամբ, որոնք նույնպես նպաստում են սեռական ցանկությունը։ Ինչպես նաեւ բարձրացնում է սեռական դիմացկունությունը։
Վանիլինը հրաշալի գրգռող միջոց է։ Միայն թե պետք չէ շփոթել փոքր տուփերով վաճառվող փոշին իսկական վանիլինից։ Թխվածքների համար օգտագործում են վանիլին, որը վանիլի հոտ ունի, բայց այն սեռական ստիմուլյատոր չէ։ Իսկան վանիլը վաճառվում է մուգ շագանակագույն ձողիկներով։
Չաղացած ցորնահաց. Ձեր սննդակարգում 1-ին կամ 2-րդ կարգի սովորական հացը փոխարինեք չաղացած ծլած ցորենի հացով։ Այն մեծ քանակությամբ բոլորին հայտնի «սեռական» վիտամին Е է պարունակում է։ Սակայն, այնուամենայնիվ, վիտամին Е –ի անհրաժեշտ քանակությունը սննդից ստանալը բավականին բարդ է, այլ պատճառով էլ այն խորհուրդ է տրվում լրացնել համապատասխան դեղորայքի միջոցով։
Արեւածաղկի չզտված ձեթը նույնպես վիտամին Е ու անփոխարինելի յուղային թթուներ է պարունակում։ Բավարար է ընդամենը մեկ ճաշի գդալ ավելացնել աղցանի մեջ՝ փոխարինելով մայոնեզը։ Ուշադրություն դարձրեք, որ դա վերաբերում է միայն չզտված ձեթին։
Սխտորը պարունակում է ալիցին՝ քիմիական նյութ, որը մեծացնում է արյան հոսքը դեպի սեռական օրաններ։ Ընդհանուր առմամբ սխտորը լիբիդոն բարձրացնելու հրաշալի միջոց է։
Կաթնաշոռը հարուստ է կալցիումով, որն ազդում է կնոջ ամսական ցիկլի եւ տղամարդու՝ բեղմնավորելու կարողության վրա։ Առանց կալցիումի կինը կրծքի կաթ չէր ունենա։
Տղամարդկանց մոտ կալցիումի նորմալ մակարդակը կանխում է ժամանակից շուտ սերմանաժայթքումը, իսկ դրա պակասը նվազեցնում է լիբիդոն ու կարողությունը։
Ընդեղեն. Հունական ու սոճու ընկույզներ, պիստակներ, շագանակ, նուշ։ Պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուց, որն անհրաժեշտ է սերմնահեղուկի արտադրման ու օրգանիզմում սեռական հորմոնների բարձրացման համար։ Այդ ամենից բացի նուշը նաեւ վիտամին Е ու կալցիում է պարունակում։ Առավել վառ նա իրեն դրսեւորում է մեղրի համադրությամբ։
Սերմեր. Առավել նախընտրելի են քունջութի սերմերը, ինչպես նաեւ օգտակար են արեւածաղկի, դդմի ու ձմերուկի կորիզները։ Դրանք շատ սննդարար են ու օգտակար յուղերով ու մագնիումով հարուստ, սակայն դրանց օգտակար հատկություններն օրգանիզմի վրա ազդում են միայն հում վիճակում օգտագործելիս։
Մեղրը սեռական էներգիայի լավագույն բնական վերականգնիչներից մեկն է։ Բավական է օրական մեկ ճաշի գլադ մեղր ուտել առավոտյան սոված փորին, եւ որոշ ժամանակ անց թաք թեյ կամ թաք կաթ խմել վրայից։ Սակայն ոչ մի դեպքում մեղրը չի կարելի լուծել որեւէ տաք հեղուկի մեջ, քանի որ այն կորցնում է իր օգտակար հատկությունները։
Շոկոլադը պարունակում է նյութեր, որոնք սերոտոնին են արտադրում՝ երջանկության ու հաճույքի հորմոն։ Սիրային նպատակների համար ավելի լավ է կակաոյի 70 եւ ավելի տոկոս պարունակող սեւ շոկոլադ օգտագործել։

Միլանը ջնջել է Պատոյի անունը

19.12.12

Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Ալեշանդրե Պատոյի անունը հեռացվել է իտալական «Միլանի» պաշտոնական կայքից, փոխանցում է Football Italia-ն:
«Միլանի» խանութներից հեռացվել են Պատոյի անունով բոլոր մարզաշապիկներն ու իրերը: Հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ բրազիլացին, ամենայն հավանականությամբ, կվերադառնա հայրենիք:
Պատոյին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը աշխարհի ակումբային չեմպիոն «Կորինտիանսն» է, որը պատրաստ է 15 միլիոն եվրո առաջարկել հարձակվողի համար: 23-ամյա Պատոն 2007-ին բրազիլական «Ինտերնասիոնալից» է տեղափոխվել «Միլան»:

Այսօր մեծ էկրան կբարձրանա բեն Լադենի մասին պատմող ֆիլմը

19.12.12

«Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենի վերացման մասին պատմող ֆիլմը այսօր ԱՄՆ-ում մեծ էկրան կբարձրանա: Ֆիլմը վերնագրված է Zero Dark Thirty' «թիրախ համար մեկ» անվամբ: Այս ֆիլմի սցենարի հեղինակը Մարկ Բոուլն է:
Այդ մարտաֆիլմը նկարագրում է ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքները: Գլխավոր դերասանուհին Ջեսիկա Չեսթեյն է, ով մարմնավորել է ԿՀՎ-ի իրական աշխատակցուհուն: Zero Dark Thirty ֆիլմը, դեռ մեծ էկրան չբարձրացած, հայտնվել է «Ոսկե գլոբուսի» անվանակարգում:
Ֆիլմի բյուջեն կազմել է ավելի քան 40 մլն դոլար: Այն կցուցադրվի ընդամենը մի քանի կինոթատրոններում:

Իռլանդիան օրինականացնում է աբորտը

19.12.12

Իռլանդիան պատրաստ է օրինականացնել հղիության արհեստական ընդհատումները՝ աբորտները, եթե հղիությունը ցանկացած տիպի սպառնալիք է պարունակում մոր կյանքի համար. գրում է Russia Today-ը:
Նման որոշում է կայացվել հնդկուհի Սավիթա Խալափավանարի մահվանից հետո երկրում ծայր առած զանգվածային բողոքի ցույցերի ներքո:
Իռլանդիայի իշխանությունները ստիպված էին զիջումների գնալ հասարակական կարծիքի ճնշման տակ: Ողբերգական դեպքը, որը բողոքի ցույցեր էր առաջ բերել Իռլանդիայում, Անգլիայում, Հնդկաստանում, տեղի էր ունեցել մի քանի շաբաթ առաջ, երբ 17 շաբաթական հղիություն տանող հնդկուհին դիմել էր բժշկի՝ գանգատվելով առողջական վիճակից: Բժիշկներն ախտորոշել էին պտղի անկենսունակություն, սակայն հրաժարվել էին ընդհատել հղիությունը, քանի որ Իռլանդիան կաթոլիկ երկիր է, և քանի դեռ պտղի սիրտը բաբախում է, աբորտ անելն արգելված է: Կնոջ մոտ արյան վարակում էր տեղի ունեցել, ինչի արդյունքում մահացել էին թե՛ մայրը, թե՛ չծնված երեխան:
Դեպքին միջամտել էր նաև հնդկական կառավարությունը:
Իռլանդիայում 1861 թվականից գործում է աբորտն արգելող օրենք, որը 1992թ. իշխանությունների կողմից մեղմացվել էր ևս մեկ ողբերգական միջադեպի ֆոնի վրա, երբ բռնաբարության հտևանքով հղիացած աղջիկն ինքնասպան էր եղել՝ չկարողանալով օրինական ճանապարհով ընդհատել իր հղիությունը:
Օրենքում փփոխություններ կատարվեցին, որոնց համաձայն՝ հղիությունը թույլատրվում է ընդհատել այդ դեպքում, երբ պտուղը վտանգ է պարունակում մոր կյանքի համար, այդ թվում՝ և ինքնասպանության վտանգ: Սակայն այդ որոշման սահմանների և ձևակերպումների «լղոզված» լինելու պատճառով բժիշկները չեն դիմում ռիսկի՝ հրաժարվելով աբորտներ կատարելուց:
Հարցի կապակցությամբ Իռլանդիայի առողջապահության նախարարը նշել է, որ նախարարների խորհուրդը կքննարկի այդ հարցի շուրջ բոլոր վիճելի կողմերը:

Մհեր Սեդրակյանը՝ լրագրողին. «Դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»

19.12.12

Մինչ ՀՀ նախագահը անպատժելիության մթնոլորտը հորդորում է դասել սերունդների հիշողության շարքում՝ բացառելով նման երևույթներն այլևւս՝ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանը պարզ իրավիճակում այնպես է ափերից դուրս գալիս, որ սպառնում է լրագրողի ծնոտը պոկել:
«Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանն այսօր փորձել է մի հարց ուղղել պատգամավորին, ինչին ի պատասխան վերջինս, անգամ առանց հարցը լսելու, ԱԺ միջանցքում նետել է «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:
Նա նաև ակնարկել է, որ լրագրողին մարդու տեղ են դրել, արդեն համը հանել է:

Մեր հայրենադարձները մի շատ մեծ խնդիր ունեն

18.12.12

Մեծ ոգևորությամբ ընդունում են, որ Հայաստանում ապրանքների և ծառայությունների գները զգալիորեն մատչելի են քան այն երկրներում որտեղից եկել են, բայց միևնույն ժամանակ հրաժարվում են վերանայել իրենց առաջարկած ծառայությունների գները ու դրանք հարմարեցնել հայաստանյան իրականությանը: Սա գլխավոր պատճառներից է, որ սփյուռքահայերը գործ չեմ գտնում մեզ մոտ:
Ես, որ շատ հակված եմ աշխատել հենց հայրենադարձների հետ ու օգնելու նպատակով միտված եմ նախապատվությունը վերջիններիս տալ, վճռել եմ էլ երբեք համագործակցության փորձ չանել հետները: 
Ի՞նչ է նշանակում մեկ կարիկատուռայի համար 100.000 դրամ պահանջել, երբ տեղացին դա 10.000-ով էլ կանի: Կամ ի՞նչ է նշանակում համակարգիչը "ֆոռմատ" անելու համար 50.000 դրամ պահանջել:

Անչելոտին կարող էր կորցնել աշխատանքը դեկտեմբերի սկզբում

18.12.12

«Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դեկտեմբերի սկզբին կարող էր հեռացվել զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ֆրանսիական մամուլը։
Ֆրանսիայի մայրաքաղաքը ներկայացնող ակումբի սեփականատեր Նասսեր Ալ-Հելաիֆին դժգոհ էր թիմի արդյունքներից, ու նոյեմբերի վերջում կարգադրել էր ակումբի մենեջերներին ազատել աշխատանքից Անչելոտիին, եթե «Պարի Սեն-Ժերմենը» պարտվի «Պորտուին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում։ Բարեբախտաբար, ՊՍԺ այդ խաղում հաղթանակ տոնեց ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ առաջին հորիզոնականից։

ՀԱԿ-ի շարքերում խոր ընկճախտ է

18.12.12

Համացանցում հայտնված Զուրաբյան-Օսկանյան առանձնազրույցից հետո ՀԱԿ-ի շարքերում խոր ընկճախտ է: Ոմանք նույնիսկ հրապարակավ անվանարկում են իրենց «համակարգողին», իսկ գործի «մեղավորը», ըստ թերթի տեղեկությունների, զղջում է ոչ այն բանի համար, որ իր խիստ գաղտնի զրույցը աշխարհով մեկ եղավ, այլ որ սրանից հետո գրեթե անհնար է լինելու ՀԱԿ-ի ակտիվին ու շարքայիններին համոզել, որ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո «արժանի» իրավահաջորդն ինքն է:
Որոշ տեղեկությունների համաձայն, այս փուլում Զուրաբյանը հենց իրեն առաջաղրելու մասին է մշտապես Տեր-Պետրոսյանի ականջին շշնջացել ու համոզել, որ միայն ինքը կարող է հավատարմորեն ծառայել նրան: Իսկ Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի իր «ծառայի» ունակությունները, այդ պատճառով էլ չի շտապել նրան «իրավահաջորդ» կարգել: Լավատեղյակների փոխանցմամբ, այս պահին մեկուսացված ՀԱԿ-ի առաջնորդին այլ բան չի մնում, եթե ոչ որևէ մեկի ուսերին թողնել կոնգրեսի «խայտաբղետ» հակասությունները և կրկին պատրաստվել «լռության ուխտին», այս անգամ' անվերադարձ:
Pages (16) 910111213141516

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.