Թուք ու Մուր :

Քաղաքականություն

Մշակույթ

18+

ԴԱՍԱԿԱՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

25.1.13

Կուսակցության լիդեր-անդամներ-կողմնակիցներ-համակիրներ՝ դասական տեսակն է: Հայաստանում՝ կուսակցության թագավոր՝ եթե նա ԳՄՓ, կուսակցությունը ևս ԳՄՓ, ապա անդամներ՝ ավելի կոնկրետ 1. արջի ծառայությամբ զբաղվող "էլիտար" դեմքեր, 2. Թաղային հեղինակություններ, 3. Կուսակցության ջահելներ՝ լավ տղեք, 5. շտաբների ղեկավարներ՝ ցուցակների վերահսկողությամբ զբաղվողներ, 6. Շենքերի պատասխանատուներ, 7. Շենքի մուտքերի պատասխանատուներ՝ անձնագրային տվյալներ հավաքողներ և բերանից խոսք քաշողներ: Առանձին խումբ են կազմում պատվիրակված վերլուծաբաններն ու հարցում անցկացնողները՝ Ահարոն Ադիբեկյանի գլխավորությամբ: Վերջինիս գլխավոր գործառույթը ընտրություններից 3 ամիս առաջ ընդդիմադիր թեկնածուի շանսերը բարձր գնահատելն է, իսկ 2 ամիս անց՝ շրջադարձը օգուտ իշխանական թեկնածուի կատարելը: Առանձնահատուկ կարգավիճակ ունեն տաքսու և գազելների վարորդները, որոնց պարտականությունն է կայանել շենքերի դիմաց և էլիտար ծառայություն մատուցել, որպեսզի մարդկանց ոտքերը չցավեն ընտրատեղամաս գնալիս: 
Հիմա ամենահամեղ մասը: Ընտրատեղամասեր՝ "ընդմիջման ժամ", դիտորդների և վստահված անձանց համար բացվում է շռնդալից, ճոխ, տեղը տեղին հայկական հյուրասիրությանը վայել սեղան. կեր, խմի, քեֆ արա: Այդ ընթացքում համապատասխան մարդիկ իրենց գործը գիտեն: Կարգը պահպանող ոստիկանները պետք է պարտադիր լինեն, բայց տվյալ դեպքում հակառակն է՝ կարգն է պահպանում իրենց: Մինչդեռ ոստիկանի հագ ու կապը, տեսքը, դիրքը պետք է լինի այնպիսին, որ իր հետ դուքով խոսեն, կարգն է այդպիսին, իսկ նրանք էլ պարտավոր են դուքով խոսել քաղաքացու հետ: Բայց սա հայկական իրականությունից չէ արդեն: Զբոսնում ենք, արևածաղիկ "չրթում", ու նայում ենք, ինչպես են լավ տղեքը կարգ պահպանում: Մինչդեռ մասնագետներն ասում են ժամանակը ռացիոնալ է պետք օգտագործել: Ասանից երեք խնձոր ընկավ՝ մեկն ասողին, մեկը լսողին, մեկն էլ ականջ դնողին:

Մի անմրցելի հայ տականք

Կարդում եմ ԱՍԱԼԱ-ի Վան գործողության դատավարության ընթացքը ներկայացնող գիրքը: Մի անմրցելի հայ տականք, ընդ որում Թուրիայի հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի փոխնախագահը... ցեղասպանության մասին թուրքական տեսակետն է արտահայտում: Ամբողջովին հակահայկական դիրքորոշմամբ հանդեպ է գալիս հենց դատավարության ընթացքում…հենց նիստերի դահլիճում...հենց տղեքի աչքի առաջ....խորհուրդ եմ տալիս ինքներդ կարդաք տականքի անմրցելիության աստիճանը պատկերող տողերը: էջ 99-102:

ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ՏԵՌՈՌ Է.....

Զարմանում եմ, որ Հայաստանի Գրողների Միությունը, Ակադեմյան, Բուհերի մտավորականությունը ու ականավոր հայեր, որոնք վկայել են այս գոնե տաս տարվա թալանը, արտագախտը, ժողովրդի աղքատությունը ու թշվառությունը, լռակյաց, աչք փակելով , հանդուրժելով, լուռ մասնակցել Հայաստանի ոչնչացման ու ազգային աղետի չափանիշների հասնելուն...ՈՒ ՉԵՆ ԲՈՂՈՔԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ, ՉԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ, ՉԵՆ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ ՈՒ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ԱՇԽԱՐՀՈՎ ՍԵՓԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՀԵՏ հսկա չափանիշների հասնող թալանը.... Հայաստանի լավագույն մտավորականները տարիներով , գրոշներով յոլա են գնացել, ու լռել....ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ՏԵՌՈՌ Է...

«Դժվար ապրուստի» Մերիի «մայրիկն» ընդամենը 32 տարեկան է

24.1.13

“Դժվար ապրուստ”-ն այսօր Հայաստանի ամենառեյտինգային հեռուստասերիալներից մեկն է: Հեռուստադիտողն անհամբերությամբ է սպասում սերիալի ցանկացած իրադարձության զարգացմանը, ինչպես նաև հետաքրքրվում է դրանում նկարահանվող դերասանների կյանքով: Armstar.am-ը զրուցեց Սոֆի Դանիելյանի հետ, ով հեռուստասերիալում մարմնավորում է տիկին Էլլային` Մերիի մայրիկին:
-Սոֆի, ինչպե՞ս ստացվեց, որ Ձեզ առաջարկեցին սերիալում մարմնավորել Մերիի մայրիկին:
-Հրավերը եղավ մեր հեռուստասերիալի գլխավոր ռեժիսոր Վահե Սայանի կողմից և ինձ միանգամից առաջարկեցին Մերիի մայրիկի` Էլլայի դերը:
-Ինչպե՞ս կբնութագրեիք Ձեր հերոսուհուն:
-Տիկին Էլլան անչափ օրինավոր, հոգատար, համեստ մայր է, ով հոգ է տանում իր միակ աղջկա համար: Նա ամեն ինչ անում է, որպեսզի Մերին իրեն միայնակ չզգա:
-Իսկ դժվար չէ՞ այդքան երիտասարդ տարիքում մարմնավորել մի կնոջ, ով ունի հասուն տարիքի աղջիկ (տեղեկացնենք, որ Սոֆին 32 տարեկան է):
-Սկզբում դժվար էր հասուն մայրիկի կերպարով հանդես գալը, սակայն ես ներդրեցի ուժերս և կարողություններս , որպեսզի գոհացնեմ թե՛ ինձ հրավիրողներին, և թե՛ հեռուստադիտողին:
-Ի՞նչ ընդհանրություններ ունեք Ձեր կերպարի հետ:
-Բոլորովին տարբեր են երգչուհի Սոֆին և դերասանուհի տիկին Էլլան: Էլլան միշտ հուզված, տխուր, լացող մայր է: Նա շատ փխրուն սիրտ ունի…իսկ իրականում Սոֆին ավելի երիտասարդ է, կենսախինդ, ուժեղ և համառ:
-Ձեզ ավելի հոգեհարազատ է երգչուհո՞ւ, թե՞ դերասանուհու մասնագիտությունը:
-Ես ինձ առաջին հերթին համարում եմ երգչուհի, հետո նոր միայն դերասանուհի, քանի որ 1998 թ-ից սկսած ես երգում եմ, ունեմ տեսահոլովակներ և համերգային ծրագրերով հանդես եմ եկել Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև մասնակցել եմ Ռուսատանի, Եգիպտոսի տարբեր քաղաքներում անցկացված միջոցառումներին: Իսկ սերիալում 3 տարի է, ինչ նկարահանվում եմ: Ասեմ նաև, որ այս տարի ընդունվել և սովորում եմ Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջի դերասանական արվեստի բաժնում: Նաև երգում եմ տարբեր ակումբներում, մասնակցում եմ տարբեր համերգների, ունեմ նոր երգեր և շարունակում եմ ուրախացնել իմ հանդիսատեսին:

Մանկությունից արդեն իսկ ակնհայտ է դառնում երեխայի լեզուներ սովորելու կարողությունը

Վաշինգտոնի համալսարանի հետազատողները եկել են այն եզրահանգման, որ երեխայի լեզուներ սովորելու կարողությունը երևում է 1 տարեկանից:
Ուսումնասիրության ընթացքում նրանք հետևել են 19 երեխաների: 7 ամսականում երեխաների ուղեղները հետազոտել են և ստուգել գորշ և սպիտակ նյութերի վիճակները: 1 տարեկանում երեխաների հետ թեստեր են անցկացրել: Լավագույն արդյունքները ցույց են տվել այն երեխաները, ում մոտ սպիտակ և գորշ նյութերը ավել են եղել փոքր ուղեղում: Ըստ մասնագետների այս նյութերը կապված են խոսքի գործառույթի հետ:
Հետազոտության մասնագետները դեռ համոզված չեն, թե կարելի է արդյոք նման տվյալներով կանխագուշակել երեխայի օտար լեզուներ սովորելու կարողությունը:

Սեքսից տարեկան 50 հազար մարդ է մահանում

Աշխարհում ամեն տարի սեքսի ժամանակ մահանում է մոտ 50 հազար մարդ։ Այս վիճակագրությունը տվել է ԱՄՆ սրտաբանական ընկերությունը։ Սեքսից մահացածների մեծ մասը, հետազոտությունների համաձայն, ուժեղ սեռի ներկայացուցիչներն են՝ ավելի քան 90%-ը։ Ընդ որում նրանց 75% -ը մահացել է օրինական կնոջը դավաճանելու պահին, հաղորդում է Newsru.ua-ն:
Հիմնականում վայելքի պահին մարդիկ մահանում են սրտային նոպայի, կաթվածի կամ ինֆարկտի պատճառով։ Սիրով զբաղվելու պահին մահվան սպառնալիքը հիմնականում կախվում է պատկառելի տարիքով մարդկանց գլխին։ Չէ՞ որ սեքսը ցանկացած օրգանիզմի համար մեծ լարվածություն է։ Հանդերձյալ աշխարհ գնալու պատճառ կարող են լինել նաեւ առողջության հետ եղած նախնական խնդիրները. բարձր ճնշումը, ճարպակալությունը, ածխաջրածնային նյութափոխանակության խախտումը։ Այդ պատճառով էլ անհրաժեշտ է խուսափել նյարդային լարումներից, կրքերի ու հույզերի չափից ավելի շիկացումից սեռական ակտից անմիջապես առաջ ու դրա ընթացքում, ինչպես նաեւ չչարաշահել ուտելիքն ու ալկոհոլը հանդիպումների ժամանակ, որոնց հաջորդելու է սեքսը։
Հետաքրքիր է, որ սեքսից մահացել են պատմական դեմքեր։ Օրինակ՝ Չինգիզխանը, կայսր Կարլոս Մեծը, փիլիսոփա Իբն Սինան ու Հռոմի պապ Լեւոն VII-ը, նկարիչ Ռաֆայել Սանտին ու արքեպիսկոպոս Փարիզցին։ Վերջինս մահացել է մարմնավաճառի անկողնում։

Նեմեցի ճչուն ագահության պատճառով մեր հավաքականը զրկվեց հոյակապ խաղացողից

Նեմեցի ճչուն ագահության պատճառով մեր հավաքականը զրկվեց հոյակապ խաղացողից ու ասենք ամենակատաղացնողը էս հարցում՝ էն մելչնիկությունն ա, որ դրսևորվել ա։ Ուրեմն, մենք մի հատ հայրենակից ունենք Ուրուգվայում՝ Մաուրո Գևգեոզյան, ով շատ հեռանկարային ֆուտբոլիստ է։ ՀՖՖ-ն հրավիրել է նրան մասնակցելու Հայաստան-Լյուքսսեմբուրգ ընկերական խաղին՝ մեր հավաքականի կազմում։ Մաուրոն համաձայնվել էր, միայն թե մեկ նախապայմանով՝ ՀՖՖ-ն պետք է գներ ինքնաթիռի բիզնես կլասսի տոմս, որովհետև Մաուրոն մոտ 20 ժամ պետք է թռներ դեպի նշանակության վայր ու ընդամենը մեկ օր էր ունենալու հանգստանալու համար։
Նեմեց դու Նեմեց, երևում ա մտածել էր, որ էդ մ 2 հազար դոլարը ավել տալուց ինքը կսննկանա ու էկոնոմ դասի տոմս էին ուղղարկել էս տղուն։ Մաուրոն էլ վիրավորվել էր նման վերաբերմունքից ու ճիշտ էլ արել էր, նշելով, որ երևում ա, որ ՀՖՖ-ն էդքան էլ չի գնահատում նրան ու չի ուզում տեսնել հավաքականի կազմում, ուստի նա հրաժարվում է մասնակցել խաղին, իսկ հավաքականին մաղթում է միայն հաղթանակներ։
Տո ասա այ Նեմեց, այ անաստված, մենակ Հարսնաքար սպանդանոցդ մի օրվա մեջ ա քեզ էդքան փող բերում, ո՞նց կարելի ա տենց մանր ու անմակարդակ մարդ լինել էդքան միլլիոնների մեջ...

Օրենքով գող Վրաստանում չպետք է լինի

Արա, էս մարդուն մեռնելուց հետո էլ հանգիստ չեն թողում... Վրաստանի օդանավակայանը հրաժարվել է ընդունել Դեդ Հասանի մարմինը ուստի թաղման թափորը շրջվել է ու ստիպված հետ է գնացել։ Հավանաբար Ուսոյանին կհուղարակավորեն Մոսկվայում։
Բայց մեր մեջ ասած, հալալ ա Վրաստանի իշխանություններին, իրանք ցույց տվեցին, որ հետևողական են գոնե որոշ իրենց որոշումներում ու եթե ասել են, որ օրենքով գող Վրաստանում չպետք է լինի, ուրեմն չի լինելու։ Բոլորս էլ հասկանում ենք, որ եթե թույլատրեին Ուսոյանին թաղել Թբիլիսիում, ապա այդ թաղման օրը Թիֆլիսում գողերն ավելի շատ կլինեին, քան չկրտած շները, ինչը բնականաբար ցանկալի չէր վրացիների համար։

Աշոտ Մանուչարյանը` Դեդ Հասանի մասին

17.1.13

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը խոսեց ղարաբաղյան շարժման տարիներին իր ձերբակալման և Մոսկվայի հայտնի «Բուտիրկա» բանտում ռուսական կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ ունեցած իր շփման մասին:
Մանուչարյանն ասաց, որ, ըստ ռուսական կրիմինալ գաղափարախոսության, Աստված աշխարհը ստեղծել է երեք կատեգորիայի մարդկանցից' ժողովրդական զանգված, որին ռուսներն անվանում են «быдло», այսինքն' լծկան եզ, պետական չինովնիկներ, օլիգարխներ, որոնք մտնում են, այսպես կոչված, «լոխերի» կատեգորիայի մեջ, և բանտում գտնվող մարդիկ' ավազակներ, մարդասպաններ և այլն: Նրա խոսքերով' քրեական կրիմինալը «ղայդին» տղերք են և համեմատելի չեն այսօրվա օլիգարխների հետ:
Լրագրողի հարցին' երեկ Մոսկվայում սպանված հայտնի «օրենքով գող» Դեդ Հասանը մտնում էր այդ «ղայդին» տղաների՞, թե՞ «լոխերի» կատեգորիայի մեջ, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց.
«Հասանի մասին կարող եմ ասել հետևյալը. ես Ռուսաստանում ունեմ մի խորը մտավորական, փիլիսոփա բարեկամ, ազգությամբ ռուս է, ով այսօրվա Ռուսաստանի հիմնական գաղափարախոսներից մեկն է: Մոտ մեկ տարի առաջ դիմեցի նրան մի հարցով, որ նա ռուսական կողմից, իսկ մենք' այստեղից, մի շատ կարևոր ծրագիր իրականացնենք: Նա պատասխանել էր այդ իմ ընկերոջը, որ «հոյակապ նախագիծ է, բայց ինձնից ի՞նչ եք պահանջում»: Իսկ նա այդ պահին համարվում էր Կրեմլի հիմնական գաղափարախոսը:
Մենք նրան խնդրեցինք, որ այնտեղ զբաղվի լոբբինգով: Սակայն նա պատասխանեց. «Լսեք, տղաներ, ես Մոսկայի պետական համալսարանի պրոֆեսոր եմ, կարող եմ քննարկում կազմակերպել, հոդվածներ գրել, տպել և այլն, իսկ եթե հարց ունեք, ձեր հայերից այնտեղ Դեդ Հասան կա, հա´մ մաֆիոզ ա, հա´մ էլ ահագին փող ունի: Այնպես որ,-ասաց նա,-Կրեմլում նման մարդիկ են կարողանում հարց լուծել»: Ես ներկայացրեցի կատեգորիաները, որոնցով Ռուսաստանն առաջնորդվում էր անցյալում և այսօր»:

Քոչարյանը «բլթցրե՞լ» է

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի օրերս տված հարցազրույցին, ասաց.
«Ես այնքան եմ վրդովվել ղարաբաղիների հետ կապված խոսքի մասով: Տաս տարի հասարակությունում կար այդ խնդիրը, փորձում էին հանել դա, օբյեկտիվ, թե սուբյեկտիվ այլ խնդիր է, բայց դա տհաճ հակամարտություն էր: Վերջին հինգ տարվա ընթացքում կարծես թե,ինձ համար հաճելիորեն, դա վերացել էր, և մեկ էլ ֆիքսել իսկ ի՞նչ: Եթե ղարաբաղցի չլիներ Սերժ Սարգսյանը, այսինքն ինչ` հայաստանցին թու՞րք է,որ պետք է գար,պայքար էր: Ինչի մասին է խոսքը,ես չեմ կարողանում հասկանալ»:
Շարունակելով խոսել այդ մասին` նա հայտնեց. «Երկրորդ խոսքը քաղաքական առումով նայելու դեպքում, երբ ասում է` դե ես եմ բերել, կոպիտ ասած, չեմ խանգարում, բայց հետևից ասում է, որ սխալ է անում, այսինքն` եթե սխալներ է անում, թող շարունակի քանդել, պետք է չէ կպնել, որովհետև ես եմ բերել: Ես ոչ մի տեսանկյունից դա չեմ կարողանում հասկանալ: Եթե կա խնդիր, ինչու չի դնում թեկնածությունը: Ես կարծում եմ` այն, ինչ նշեց Արմեն Աշոտյանը շատ տեղին էր: Անկախ նրանից ճիշտ էր Աշոտյանը, թե` ոչ, ինքը փաստ էր գտել, որ ընդամենը տարի ու կես առաջ մի բան էր ասվել,իսկ հիմա լրիվ ուրիշ բան է ասվում Ռոբերտ Քոչարյանի կողմից: Սա է խնդիրը: Շարքային մարդիկ` մենք, կարող ենք մեզ թույլ տալ մեկ-մեկ «բլթցնել», բայց նման ծանրակշիռ մարդիկ պետք է յուրաքանչյուր բառին հետևեն»:
Հիշեցնենք, որ օրերս տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահը չառաջադրման երեք պատճառ էր առանձնացրել. առաջինն այն,որ իր համար անընդունելի էր իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների,երկու վաղեմի գործընկերների միջև, երկրորդը,որ չէր ցանկանում մասնակցել իշխանության համար պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ և երկրի համար վնասակար ձևաչափի կազմավորմանը, երրորդը` Ռոբերտ Քոչարյանը չէր ցանկանա իր ժամանակը, գիտելիքներն ու փորձը ծախսել «մանրածախ քաղաքական առևտրի» վերածված քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքի վրա:
Իսկ Արմեն Աշոտյանը նշել էր, որ կա տարբերություն 2011թ.-ի հայտարարության և այս անգամվա հարցազրույցի միջև: Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ ասել էր,թե կվերադառնա միայն այս երեք դեպքերում.երկրի տնտեսական վիճակի և մարդկանց բարեկեցության զգալի և կայուն բարելավման բացակայության և արտագաղթի աճի,հասարակության տարբեր շերտերի կողմից մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկի և իր ներքին համոզվածության առկայության դեպքում առ այն, որ ինքը կարող է արմատական ձևով բարելավել իրավիճակը:
Ըստ Արմեն Աշոտյանի` Ռոբերտ Քոչարյանի չառաջադրման իրական պատճառները ոչ թե այս անգամվա թվարկածներն էին, այլ նախանցյալ տարի սեպտեմբերինը:

Տնտեսություն

Հասարակություն

 

© Copyright ԹուքուՄուր Լրատվական 2011 -2012 | Powered by Blogger.com.